Ստեղծի՛ր քո «ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԺՊԻՏԸ»

  • Ստեղծի՛ր քո երազանքի ժպիտը ընդամենը 3 այցում
  • Ունեցի՛ր գերբնական վինիրներով շքեղ ատամնաշար
  • Փոխի՛ր արտաքինդ՝ չկորցնելով էությունդ

Ունեցի՛ր անշարժ ատամնաշար 1 օրում

Առավոտյան արի՛ MaryClinic առանց ատամների, իսկ տուն վերադարձի՛ր անշարժ ատամնաշարով

  • Մի՛ մնա առանց ատամների
  • Մի՛ սպասիր 5-6 ամիս
  • Ունեցի՛ր անշարժ ատամներ  իմպլանտացիայից հետո՝ ընդամենը 1 օրում
  • 2 անգամ ավելի մատչելի , քան  իմպլանտացիայի դասական մեթոդները
  • Եռակի երաշխիք իմպլանտի, շապիկների և ամբողջ բուժման համար

Ատամներ 1 օրում All _on_6

  • Անմիջապես ատամների տեղադրում իմպլանտացիայից հետո
  • Բուժման կարճ ժամկետ․ ընդամենը 1 օր 
  • Երաշխավորված արդյունք առանց ցավի և բարդությունների
  • Արագ և հարմարավետ վերականգնում

Սկսի՛ր ատամներիդ ուղղումը հենց այսօրվանից

  • Բրեկետային բուժում առանց կանխավճարի
  • Վճարի՛ր քեզ հարմար օրացույցով
  • Ամսական ընդամենը 30000 դրամ

Ձյունաճերմակ ժպիտ 45 րոպեում Zoom 4 օգնությամբ

  • Պարգևե՛ք ձեզ  մինչև 8 տոն ավելի  սպիտակ ատամներ

  • Խնայե՛ք ժամանակ․ ընդամենը 1 այց կլինիկա

  • Ունեցե՛ք իր բնական փայլով շողացող ժպիտ երկար ժամանակ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ  ԱՌԱՋԱՐԿ

 

Ստացե՛ք 50000դր արժողությամբ ատամների տնային սպիտակեցման փաթեթ անվճար

Ցիրկոնային էսթետիկ շապիկ 24 ժամում

  • Ամուր է և երկարակյաց
  • Էսթետիկ է` չի տարբերվում բնական ատամից
  • Կենսահամատեղելի է
  • Պատրաստվում է շատ կարճ ժամկետ` 24 ժամում
  • 100% ճշգրտություն
  • Չափսի ստացում կոնֆորտ եղանակով` սկանավորմամբ

Կարիեսի բուժում մանրադիտակի միջոցով

  • Ատամի բնական հյուսվածքի մաքսիմալ պահպանում
  • Բարձր ճշգրտությամբ բուժում
  • Ատամի էսթետիկ և ֆունկցիոնալ վերականգնում
  • Երկարատև արդյունք

Մեր մասին

MaryClinic-ի ու մարիկլինիկցիների համար ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է։ Մեզ համախմբում է մարդկանց օգնելու և նրանց  կյանքի որակը բարձրացնելու մեծ ցանկությունը։ 
Մեր բժիշկներն իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են՝ թերապևտներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ, մանկական ստոմատոլոգներ և բժիշկ-կոսմետոլոգներ, ովքեր պատրաստակամ կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում։
 
Մենք միշտ հավատարիմ ենք մեր բոլոր սկզբունքներին. երբեք չենք վաճառել պլոմբ կամ իմպլանտ, մենք մարդկանց նվիրել ու նվիրում ենք երջանկություն, ինքնավստահություն, անհոգ ժպիտ ու լիաթոք ծիծաղ։

Ստոմատոլոգիա, Իմպլանտացիա, Էսթետիկ բժշկություն

Ծառայություններ

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին

Հիմնադրի խոսք

Սիրելի՛ այցելուներ, ուրախ եմ հանդիպել ձեզ այստեղ՝ մեր կայքում։ Ձեզանից շատերն արդեն դարձել են մեզ հարազատ՝ մեր կողքին լինելով այս 20 տարիների ընթացքում, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Իմ ստեղծած ընկերության նպատակն է բարձրացնել մարդու կյանքի որակը՝ դարձնելով նրան երջանիկ ու ինքնավստահ:

Ժամանակի ընթացքում հասկացա իմ ստեղծած օգտակարության կարևորությունը, որոշեցի բազմապատկել այդ օգտակարությունը, ու նպատակ դրեցի մեծ ընկերություն կառուցելը: Ներգրավեցի ոլորտի լավագույն և փորձառու մասնագետներին։ Մեր նպատակն է մարդկանց բարձրակարգ ու որակյալ բուժսպասարկում մատուցելը, ինչը մեզ մոտ լիարժեք ստացվել է: Այս պահին նոր մարտահրավեր եմ նետել ինձ ու թիմին կառուցել միջազգային մասշտաբի ընկերություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ինձ համար ամենամեծ արժեքը մարդն է, այդ իսկ պատճառով մեծ տեղ եմ հատկացնում թիմիս կրթությանը, անընդհատ փնտրում եմ տաղանդավոր մարդկանց, քանզի համոզված եմ՝ միայն մեծագույն մարդկանց հետ կկարողանանք ստեղծել մեծ արժեք, կառուցել մեծամասշտաբ նախագծեր: Միևնույն ժամանակ կրթում ենք երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին՝ հնարավորություն տալով նրանց ևս կայանալ իրենց մասնագիտության մեջ։

Կարդալ ավելին Փակել
Հիմնադրի խոսք

Հաճախ հանդիպող ատամնաբուժական հարցեր

  • Այո, կլինիկան ընդունում է օտարերկրյա հաճախորդներին և առաջարկում բարձրորակ ստոմատոլոգիական բուժում՝ համադրելով այն բժշկական տուրիզմի հետ Երևանում։

  • Կլինիկան բաց է ամեն օր. երկուշաբթիից շաբաթ ժամը 09:30-ից 21:00, կիրակի ժամը 11:00-18:00։ Գրանցվել կարելի է ` զանգահարելով +37444305050 հեռախոսահամարով կամ կայքի միջոցով։
  • MaryClinic-ն առաջարկում է ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական փաթեթ.ատամնային իմպլանտացիա, օրթոդոնտիա, մանկական ստոմատոլոգիա, շապիկների տեղադրում, վինիրներ, ատամների սպիտակեցում, արտամախողովակների և կարիեսի բուժում միկրոսկոպով։

Հաճախորդների կարծիքները

Ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել կլինիկայի ամբողջ թիմին։Վերջերս եմ Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան և երկար փնտրում էի կլինիկա իմպլանտացիայի համար։ Հիմա ես վստահ եմ, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել։Այստեղ հենց առաջին այցից հոգատար ձեռքերում ես զգում քեզ։
Կլինիկայում տեղադրել եմ 5 իմպլանտ, և բուժման ողջ ընթացքը ամենաբարձր մակարդակով է իրականացվել՝սկսած խորհրդատվությունից վերջացրած հետվիրահատական փուլը։
Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում գլխավոր բժիշկ Հայկ Մանուկյանին, ով մանրամասն բացատրում էր ամեն ինչ, պատրաստ է պատասխանել քո բոլոր հարցրերին։
Սա շատ գնահատելի է ու լիարժեք վստահություն է տալիս քեզ։
Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև բժշկուհի Աննա Սահակյանին՝ մասնագետ շատ թեթև ձեռքով։
Նրա մեջ հրաշալի համատեղվում են պրոֆեսիոնալիզմը և հաճախորդի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը։
Շնորհակալություն ասիստենտներին, ովքեր աշխատում են համախմբված և ուշադիր՝ստեղծելով հոգատարության մթնոլորտ։
Ադմինիստրատորների աշխատանքը առանձին գովեստի է արժանի. նրանք միշտ զանգահարում են, հետաքրքրվում քո ինքնազգացողությամբ և անում են ամեն ինչ, որ հաճախորդն իրեն ավելի լավ զգա։ 
Սա աննկարագրելիորեն հաճելի ու արժեքավոր է։
Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով։ Արտակարգ մաքրություն է տիրում, մանրուքների նկատմամբ ուշադրությունը հիացմունք է պատճառում մարդու։
Ես երախտապարտ եմ ամբողջ անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, հոգատարության ու մարդասեր վերաբերմունքի համար։
Այն մարդկանց, ովքեր դեռ փնտրտուքի մեջ են, անկեղծորեն խորհուրդ եմ տալիս MaryClinics-ը։

Սվետլանա Ռիչկովա
2025-02-01

Ամեն ինչը հիանալի էր։Արտակարգ բժիշկներ։Ամեն ինչն արվում է  արագ ու բարձր որակով։

Ռոման Դրոնով
2024-12-30

Տեղադրել եմ կոմպոզիտային վինիրներ։

Կլինիկայում ինձ ամեն ինչը շատ դուր է եկել ։

Բժիշկներն իրենց ոլորտում պրոֆեսիոնալներ են։

Յուլյա Մարխել
2024-12-19

Երևանի լավագույն կլինիկան է։
Ես երկար ժամանակ  փնտրում էի կլինիկա իմպլանտացիայի համար։ Մի քանի կլինիկա էի առանձնացրել, բայց վերջում ընտրեցի  MaryClinic-ը: 
Ընկերներիցս մի քանիսն արդեն բուժվել էին այս կլինիկայում, և նրանք ևս խորհուրդ տվեցին ընտրել հենց MaryClinic-ը:
Իրականացվեց իմպլանտացիա  և նույն օրը ինձ ժամանակավոր ատամներ   տեղադրեցին։ Այնպես որ ես ոչ մի օր առանց ատամների չմնացի։
Շնորհակալություն ողջ թիմին։
Ամեն ինչ պրոֆեսիոնալ  մակարդակի էր:

Գրիգոր Կարապետյան
2024-11-22

Շատ գոհ եմ MaryClinic-ում իմ բուժումից։
Բժիշկները ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և մանրակրկիտ ուշադրություն իմ ունեցած խնդիրների նկատմամբ։Մանրամասն բացատրեցին բուժման պլանն ու պատասխանեցին իմ բոլոր հարցերին։ 
Կլինիկա այցերի ընթացքում ես ինձ շատ վստահ ու կոմֆորտ էի զգում։
Բուժման արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները։
Շատ շնորհակալ եմ կլինիկայի ողջ անձմակազմին՝ հոգատարության և որակյալ աշխատանքի համար։

Մարգարիտա Գրիգորյան
2024-09-11

Բժշկի կարևորագույն հատկանիշներից է հումանիստական վերաբերմունքը, ինչպես նաև հոգատարությունը և ուշադրությունը։Շնորհակալ եմ նմանատիպ վերաբերմունքի համար։ Դժվար է խիտ գրաֆիկի, ամենօրյա աշխատանքային օրերում ցուցաբերել նման վերաբերմունք՝ ցանկացած հաճախորդի նկատմամբ, դա շատ գնահատելի է և օրինակելի։ Շնորհակալություն ամբողջ անձնակազմին՝ հիանալի տրամադրության, գեղեցիկ և անսպառ ժպիտների և ջերմ մթնոլորտի համար։

Նարե Բաղդասարյան
2024-08-10

Բարձրակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Շնորհակալ եմ բոլորից։

Հասմիկ Լորիկյան
2024-07-17

Սա միակ կլինիկան է, որտեղ արդյունքը գերազանցում է սպասելիքներին։ Ամեն ինչ կատարյալ  է՝ պրոֆեսիոնալ ու բարեհամբույր  բուժանձնակազմ, նորագույն բժշկական տեխնիկա, անթերի մաքրություն, արագ ու կազմակերպված բուժսպասարկում, մի խոսքով շատ գոհ ենք։

Լիլյա Սաֆարյան
2024-07-03

Արտակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և իհարկե բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Շնորհակալություն

Գևորգ Հայությունյան
2023-09-05

Իմ կյանքում միակ ատամնաբուժական կլինիկան, որտեղ այցելում եմ մեծ հաճույքով: Պրոֆեսիոնալ մոտեցում և անթերի սպասարկում: Կլինիկա, որտեղ նույնիսկ անհնարինը դառնում է հնարավոր...Շնորհակալ եմ շաաատ.....

Արուսյակ Ասատրյան
2023-08-13

Արտակարգ սպասարկում, բարեհամբույր աշխատակիցներ և իհարկե բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Շնորհակալություն։

Նանե Ստեփանյան
2022-11-16

Հատուկ շնորհակալություն իմ հրաշալի բժիշկ Հայկին, ում ձեռքերը շնորհալի են։

Տիտան Ասատրյան
2022-07-12

Հատուկ ՌԴ-ից գալիս ենք MaryClinic և միայն MaryClinic-ին ենք վստահում մեր ժպիտը ավելի գեղեցիկ դարձնելը: Ունեմ 3 իմպլանտ, որոնք տեղադրվել են MaryClinic-ում  և շատ գոհ եմ:

Խորհուրդ եմ տալիս բոլորին։

Օքսաննա Բաղդասարյան-Ալեքսանյան
2022-05-28