Ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիայի «խելացի» թվային տեխնոլոգիաները բացառում են էսթետիկ վինիրների և շապիկների պատրաստման ընթացքում սխալների և անճշտությունների առաջացումը։
Թվային լաբորատորիա
Ժպիտը, որը դուք երազում եք, ձեզ ավելի մոտ է, քան կարծում եք
22-րդ դարի ժպիտ
Որքան էլ որ կարևոր է մարդկային գործոնի առկայությունը որևէ ոլորտում, այդ թվում նաև ստոմատոլոգիայում, ամեն դեպքում փաստ է, որ բժշկության և ստոմատոլոգիայի ապագան թվային տեխնոլոգիաներն են։
MaryClinic-ի 3D տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիան անվիճելիորեն գերազանցում է ատամնատեխնիկական ավանդական լաբորատորիաներին՝ իր ճշգրտությամբ, արագությամբ, հարմարավետությամբ։
Թվային լաբորատորիան ժամանակակից ստոմատոլոգիական կլինիկայի անբաժան մասն է կազմում։

MaryClinic-ի թվային լաբորատորիա
MaryClinic-ի թվային լաբորատորիան հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս մաքսիմալ կարճ ժամկետում պատրաստել բարձրակարգ և էսթետիկ շապիկներ:
- MEDIT i700 ներբերանային սկաներ
- MEDIT i310 լաբորատոր սկաներ
- Ճապոնական ROLAND ֆիրմայի CAD/CAM
- Գերմանական Ivoclar ֆիրմայի կերամիկայի թրծման վառարան
- Գերմանական Tabeo Ցիրկոնի սինթեզացիայի (թրծման) վառարան
- Phrozen Sonic Mini 8k 3D տպիչ
-
Եթե 1-2 շապիկ պետք է պատրաստվի, ապա դա կարող է անել նաև ատամնատեխնիկը ձեռքով՝ ավանդական լաբորատորիայում։
Սակայն եթե պետք է իրականացվի ատամնաշարերի տոտալ ռեստավրացիա, հատկապես պաթոլոգիական կծվածքի և ժպիտի ֆրոնտալ զոնայի վերափոխում կերամիկական կամ ցիրկոնային վինիրներով, ապա թվային տեխնոլոգիաների դերն այստեղ դառնում է անփոխարինելի։
Թվային տեխնոլոգիաների օգնությամբ ապագա ժպիտի պլանավորումն արվում է միլիմետրերի ճշգրտությամբ։ -
3D շապիկները պատրաստվում են լաբորատոր թվային սարքավորումների միջոցով, որոնք նախապես մոդելավորվում են համակարգչային ծրագրով։
Ցանկացած պահի դուք կարող եք մտնել մեր լաբորատորիա և հետևել ձեր շապիկների մոդելավորման և պատրաստման ընթացքին օֆլայն ռեժիմով։
Ձեռքով ստացվող չափսերի փոխարինում ատամնաշարերի 3D սկանավորմամբ
Չափսերի ստացման ստանդարտ մեթոդի ժամանակ ստոմատոլոգը օգտագործում է սիլիկոնային չափսանյութ, որը մի քանի րոպեով տեղավորվում է ձեր բերանում՝ ատամնաշարի չափսը ստանալու համար։
Սա ոչ այնքան հաճելի պրոցես է և անտանելի է հատկապես փսխման ռեֆլեքս ունեցող մարդկանց համար։
Ատամնաշարերի 3D սկանավորման դեպքում դուք ազատվում եք չափսերի ստացման ֆիզիկական և հոգեբանական դիսկոմֆորտից։
Թվային սկանավորմամբ ստացված չափսերը ճշգրիտ են, ինչի շնորհիվ ձեր շապիկները ևս գերճշգրիտ են պատրաստվում՝ բացառելով կրկնակի չափսերի ստացման անհրաժեշտությունը։

Ժպիտի վիրտուալ մոդելավորում
Ստացված չափսերն անմիջապես փոխանցվում են լաբորատորիա, որտեղ էլ ձեր ապագա ժպիտը «ծրագրավորվում է» հատուկ ծրագրով։
Սա հնարավորություն է տալիս ստանալ ձեր ատամնաշարի գերճշգրիտ թվային մոդելը, որը հիմք է դառնալու ապագա ցիրկոնային շապիկների կամ կերամիկական վինիրների համար։
Սա հնարավորություն է տալիս ստանալ ձեր ատամնաշարի գերճշգրիտ թվային մոդելը, որը հիմք է դառնալու ապագա ցիրկոնային շապիկների կամ կերամիկական վինիրների համար։
-
Եթե տվյալ ատամի արմատը հնարավոր լինի պահպանել, ապա կարող ենք առավոտյան ստանա ձեր ատամնաշարի չափսը, իսկ երեկոյան արդեն շապիկը կտեղադրվի, և դուք չեք ունենա էսթետիկ անհարմարություն կոտրված ատամի համար։
-
Անշարժ ատամնաշար ունենալ հնարավոր է 4-6 իմպլանտի տեղադրմամբ։ Ի
տարբերություն դասական իմպլանտացիայի, որի դեպքում պետք է սպասեք 3-6 ամիս,
որից հետո նոր տեղադրվեն շապիկները, MaryClinic-ում դուք կունենաք անշարժ
ատամնաշար անմիջապես իմպլանտացիայից հետո 2-3 օրվա ընթացքում։ Սա հնարավոր է շնորհիվ մեր փորձառու բժիշկների և հենց կլինիկայում գործող թվային լաբորատորիայի։
Կերամիկական շապիկի թրծում
Ատամնատեխնիկը համակարգչային ծրագրով մոդելավորում է ձեր շապիկի անատոմիան միկրոմետրերի ճշգրտությամբ, իսկ ֆրեզերային սարքը պատրաստում է այն։
Պատրաստի շապիկն ուղարկվում է բարձր ջերմաստիճանի կերամիկական վառարան, որտեղ մոտ 1500°C ջերմաստիճանում թրծվում է, ինչի շնորհիվ շապիկը դառնում է շատ ամուր։
Պատրաստի շապիկն ուղարկվում է բարձր ջերմաստիճանի կերամիկական վառարան, որտեղ մոտ 1500°C ջերմաստիճանում թրծվում է, ինչի շնորհիվ շապիկը դառնում է շատ ամուր։
Մարդը և թվային տեխնոլոգիաները
Վերջին փուլում արդեն մարդկային գործոնն է միջամտում։
Ատամնատեխնիկը, որպես «հրաշագործ նկարիչ», ընտրում է գույներ ու շապիկներին տալիս է ձեր բնական ատամի գույնին համապատասխան երանգներ։
Սա այն փուլն է, որը դեռևս մարդկային գործոն է պահանջում՝ գերէսթետիկ արդյունքի ստացման համար։