Մետաղական բրեկետներ

Այսօր կծվածքի շտկումը պահանջում է ոչ միայն փորձառություն, այլև բարձր ճշգրտություն և ժամանակակից օրթոդոնտիկ համակարգերի կիրառում։

MaryClinic-ում իրականացվում է օրթոդոնտիկ բուժում՝ կիրառելով բարձրորակ մետաղական բրեկետ համակարգեր։ Այս արդյունավետ և վստահելի լուծումը թույլ է տալիս շտկել նույնիսկ բարդ կծվածքային խնդիրները՝ ապահովելով կանխատեսելի արդյունք, հարմարավետ բուժման ընթացք և թափանցիկ գնային քաղաքականություն։

Ի՞նչ են մետաղական բրեկետները և ե՞րբ են կիրառվում


Մետաղական բրեկետները անշարժ օրթոդոնտիկ համակարգեր են, որոնք նախատեսված են ատամները աստիճանաբար ճիշտ անատոմիական դիրք տեղափոխելու համար։ Դրանք աշխատում են վերահսկվող ճնշման սկզբունքով՝ ապահովելով կանխատեսելի և կայուն արդյունք։ MaryClinic-ում հիմնականում կիրառվում են մետաղական բրեկետ համակարգեր, որոնք հայտնի են իրենց բարձր ճշգրտությամբ, ամրությամբ և ապացուցված կլինիկական արդյունավետությամբ։ Համակարգը բաղկացած է պողպատե ամրակներից, որոնք ամրացվում են յուրաքանչյուր ատամի մակերեսին և միացվում օրթոդոնտիկ աղեղով։ Աղեղի միջոցով ստեղծվող վերահսկվող ուժը ապահովում է ատամների անվտանգ, փուլային և հավասարակշռված տեղաշարժը։

Ե՞րբ են անհրաժեշտ մետաղական բրեկետները

Այս բրեկետ համակարգը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում՝

  • Ատամների խտացված (իրար վրա կուտակված) կամ անհամաչափ դասավորվածություն
  • Ատամների միջև բացեր (դիաստեմաներ)
  • Խորը, բաց կամ խաչաձև կծվածք
  • Կմախքային կծվածքային անոմալիաներ
  • Բարդ օրթոդոնտիկ դեպքեր, որոնք պահանջում են բարձր վերահսկում և ճշգրտություն

Թեպետ բուժման ընթացքում բրեկետ համակարգը տեսանելի է, ժամանակակից մետաղական բրեկետները ունեն կոմպակտ և էրգոնոմիկ ձևավորում, ինչը բարձրացնում է հարմարավետությունը և հեշտացնում հարմարվողականությունը բուժման ընթացքում։
Դրանք ապահովում են կծվածքի կայուն և երկարաժամկետ շտկում՝ պահպանելով արդյունքը նաև բուժման ավարտից հետո։


Մետաղական բրեկետների առավելությունները

MaryClinic-ում մետաղական բրեկետ համակարգն ընտրված է իր բարձր կլինիկական արդյունավետության շնորհիվ․

Բարձր ճշգրտություն – Բրեկետների կառուցվածքը թույլ է տալիս վերահսկել ատամների դիրքը և թեքությունը բարձր ճշգրտությամբ՝ ապահովելով կանխատեսելի արդյունք։
Ամրություն և հուսալիություն – Պատրաստված լինելով  հատուկ օրթոդոնտիկ պողպատից՝ համակարգը դիմացկուն է դեֆորմացիաների նկատմամբ և պահպանում է կայուն օրթոդոնտիկ ազդեցությունը բուժման ողջ ընթացքում։
Բուժման օպտիմալ ժամկետներ – Համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները նպաստում են ատամների վերահսկվող և սահուն տեղաշարժմանը, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել բուժման ընթացքը, ինչպես նաև  կրճատել բուժման տևողությունը։
Ֆինանսապես շահավետ լուծում – Էսթետիկ համակարգերի համեմատ մետաղական բրեկետները շարունակում են մնալ առավել մատչելի, հասանելի  և արդյունավետ տարբերակներից մեկը։
Հարմար է բարդ դեպքերի համար – Մետաղական բրեկետները հատկապես արդյունավետ են այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է բարձր վերահսկում և ճշգրտություն ատամների տեղաշարժի համար։
Մետաղական բրեկետ համակարգերը շարունակում են համարվել համալիր օրթոդոնտիկ շտկման «ոսկե ստանդարտ»՝ իրենց արդյունավետության և վերահսկելի արդյունքների շնորհիվ։
 MaryClinic-ում յուրաքանչյուր Այցելուի տրամադրվում է մանրամասն խորհրդատվություն, որի ընթացքում ներկայացվում է բուժման պլանը, բրեկետների գները և վճարման պայմանները՝ կլինիկայի պաշտոնական գնային քաղաքականությանը համապատասխան։

Մետաղական բրեկետների տեղադրումը

MaryClinic-ում բուժումն իրականացվում է հստակ մշակված և կառուցվածքային կլինիկական պրոտոկոլով․

1. Համապարփակ ախտորոշում
Կատարվում է թվային սկանավորում, պանորամային ռենտգեն հետազոտություն և կծվածքի մանրամասն վերլուծություն՝ անոմալիայի բնույթը և բարդության աստիճանը ճշգրիտ գնահատելու համար։
2. Անհատական բուժման պլանավորում
Ախտորոշիչ տվյալների հիման վրա օրթոդոնտը մշակում է անհատական բուժման պլան՝ ընտրելով համապատասխան բրեկետ համակարգը։ Քննարկվում են բուժման փուլերը, ժամկետները և գնային պայմանները։
3. Բրեկետների ֆիքսում
Բրեկետները ճշգրտորեն ֆիքսվում են յուրաքանչյուր ատամի մակերեսին՝ կիրառելով ժամանակակից ադհեզիվ տեխնոլոգիաներ։ Այնուհետև տեղադրվում է օրթոդոնտիկ աղեղը, որը սկսում է ատամների վերահսկվող և փուլային տեղաշարժման գործընթացը։
4. Բուժման ակտիվ փուլ
Օրթոդոնտի մոտ պլանավորված վերահսկիչ այցերը (սովորաբար յուրաքանչյուր 4–5 շաբաթը մեկ) հնարավորություն են տալիս կարգավորել համակարգը և հետևել ատամների տեղաշարժման դինամիկային՝ ապահովելով կծվածքի և ատամնաշարերի անվտանգ և արդյունավետ շտկում։
5. Ռետենցիոն փուլ
Ցանկալի արդյունքի հասնելուց հետո բրեկետները հեռացվում են և նշանակվում են ռետենցիոն սարքեր՝  ստացված արդյունքի երկարաժամկետ կայունությունը պահպանելու համար։
Յուրաքանչյուր փուլում MaryClinic-ի առաջնահերթությունն են Այցելուի հարմարավետությունը, անվտանգությունը և բուժման բարձր կլինիկական ճշգրտությունը։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին