Երեխաների ատամների մասին պետք է հոգ տանել դեռևս փոքր տարիքից սկսած։ MaryClinic-ի մանկական ատամնաբույժներն անցավ և առանց փոքրիկին սթրեսի ենթարկելու կբուժեն նրա ատամները, ինչպես նաև կսովորեցնեն, թե ինչ է պետք անել առողջ ատամներ ունենալու համար։
Մանկական ստոմատոլոգիա
Ինչպես է կազմակերպվում երեխայի այցը կլինիկա
Առաջին այցի ժամանակ երեխան ծանոթանում է կլինիկային, մանկական ստոմատոլոգին։ Նրանք միասին մուլտֆիլմ են դիտում , խաղալիքների արկղից ընտրում են իր ուզած խաղալիքը։ Այնուհետև մանկական ստոմատոլոգը զննում է երեխայի բերանի խոռոչը, հայտնաբերում առկա խնդիրներն ու բուժման տարբերակներ առաջարկում։ Այդ այցի ընթացքում երեխան սովորում է, թե ինչպես է պետք ատամները ճիշտ լվանալ, ինչպիսի սնունդն է օգտակար ատամիկներին, և ինչ չի կարելի ուտել։ Այդպես երեխան սկսում է վստահել մանկական ստոմատոլոգին ու արդեն պատրաստ է լինում համագործակցության։ Հաջորդ այցի ժամանակ արդեն կատարվում է ատամի բուժում կամ պլոմբավորում։
Ինչ ենք առաջարկում մենք
- կաթնատամի ամպուտացիա (ատամի նյարդի մի մասի հեռացում)
- կաթնատամի և մշտական ատամի պլոմբ
- կաթնատամի հեռացում
- ատամնափառերի մաքրում
- ատամի տեղապահպանիչի տեղադրում
- ատամների վերականգնողական թերապիա
- կարիեսի կանխարգելում՝ ատամի ֆիսուրների հերմետիզացիա
Պրոֆիլակտիկ այց և ատամնափառերի մաքրում
Մանկական ստոմատոլոգի մոտ երեխային այցելության պետք է տանել 6 ամիսը մեկ՝ անգամ, եթե դուք որևէ խնդիր չեք նկատում։ Այդ այցի ընթացքում մասնագետը մանրակրկիտ կզննի երեխայի բերանի խոռոչը, առկայության դեպքում կհայտնաբերի թաքնված կարիեսները, փայլեցնող մածուկով և փոքրիկ խոզանակով կմաքրի երեխայի ատամնափառերը։
Ատամների հերմետիզացիա
Ատամների ծամող մակերեսներն ունեն բնական փոսեր, որտեղ շատ հաճախ կուտակվում են սննդային մանրէներ և նպաստում կարիեսի զարգացմանը։ Հատկապես երեխաների մոտ կարիեսի զարգացումը շատ արագ է տեղի ունենում, այդ պատճառով անհրաժեշտ է երեխայի ծամող ատամների ֆիսուրները ամրացնել հերմետիկներով։ Հերմետիկով ամրացված ատամները շատ լավ են լվացվում խոզանակով և մածուկով, սնունդն այլևս չի կուտակվում փոսիկներում՝ բացառելով կարիեսների առաջացումը։
Կաթնատամների կարիեսի բուժում
Կարիեսը երեխաների մոտ շատ արագ է զարգանում, քանի որ նրանց ատամների էմալը դեռևս շատ փխրուն է և կայուն չէ մանրէների նկատմամբ։ Շատ կարևոր է վաղ փուլում հայտնաբերել կարիեսը, որպեսզի հնարավորինս քիչ էմալի հյուսվածքներ հեռացվեն և պահպանվի ատամ պուլպան (ներվ)։ Կարիեսային հյուսվածքները մշակելուց հետո կատարվում է ատամի պլոմբավորում։
Մշտական ատամների պլոմբավորում
Երեխայի առաջին մշտական ատամները՝ 6-րդ մոլյարները, սկսում են ծկթել 6տ սկսած։ Եթե կաթնատամները երեխային ծառայում են մինչև 10-11 տարեկան և փոխարինվում են մշտական ատամներով, ապա մշտականները ծառայում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Հետևաբար շատ կարևոր է դրանք պահպանելը։ Մշտականների դեպքում ևս անհրաժեշտ է վաղ փուլում հայտնաբերել կարիեսները և բուժել դրանք։
Հաճախ տրվող հարցեր
-
Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին, որպեսզի նրանք երեխային մանկական ստոմատոլոգի մոտ տանեն առաջին ատամների ծկթումից հետո կամ մինչև մեկ տարեկանը։ Այս այցի նպատակը ոչ թե բուժումն է, այլ կարիեսի կանխարգելումը, ինչպես նաև ծնողների ուսուցումը, թե ինչպես պետք է ճիշտ խնամեն
երեխայի ատամները։ -
Արդյո՞ք կիրառվում է քնեցում կամ սեդացիա երեխաների բուժման ժամանակ։
-
Պուլպիտը կարիեսի արդեն բարդացած տեսակն է, որի ժամանակ ախտահարվում է նաև ատամի պուլպան (նյարդը)։ Ցանկալի չէ, որ կաթնատամի պուլպան բորբոքվի, ուստի անհրաժեշտ է հենց վաղ փուլում բուժել կարիեսը։ Սակայն եթե արդեն բորբոքվել է պուլպան, ապա անհրաժեշտ է լինում հեռացնել պուլպայի մի մասը. այս պրոցեսը կոչվում է ամպուտացիա։
-
Կաթնատամի՝ ժամանակից շուտ հեռացման պատճառով հարևան ատամները կարող են տեղաշարժվել և փակել մշտական ատամի տեղը, որի պատճառով մշտական ատամը կարող է կա՛մ սխալ տեղից ծկթել, կա՛մ էլ մնալ ծնոտի մեջ։
Հետագայում սա կարող է բարդությունների պատճառ դառնալ և օրթոդոնտիկ բուժման անհրաժեշտություն առաջացնել։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար հեռացված կաթնատամի տեղում տեղադրում ենք տեղապահպանիչ, որը պահում է մշտական ատամ տեղը մինչև նրա ծկթելը։ Տեղապահպանիչի տեղադրումն ընթանում է շատ հեշտ և առանց անզգայացման։