Ատամնաշարի վերականգնում 5 իմպլանտներով
Ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջական ատամնաշարի վերականգնման համար առաջարկում է արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ՝ ատամի իմպլանտացիայի միջոցով։ Այդպիսի լուծումներից է All-on-5 մեթոդը, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջ ատամնաշարն ընդամենը 5 իմպլանտների միջոցով՝ ապահովելով կայուն և գեղեցիկ արդյունք։ Այն համարվում է «ոսկե միջին» All-on-4 և All-on-6 մեթոդների միջև՝ համատեղելով նվազագույն վիրահատական միջամտությունը և առավելագույն կառուցվածքային ամրությունը։
All-on-5 իմպլանտացիան ցուցված է՝
✓ Ատամների ամբողջական բացակայության (ադենտիա) դեպքում, երբ բուժառուն ցանկանում է վերադարձնել լիարժեք ծամողական ֆունկցիան,
✓ Մնացած ատամների հեռացման անհրաժեշտության դեպքում, երբ առկա ատամներն այլևս ենթակա չեն բուժման կամ չեն կարող ծառայել բուժառուին,
✓ Շարժական պրոթեզների անհարմարության կամ դրանցից հրաժարվելու ցանկության դեպքում։ Շատ բուժառուներ հոգնում են պրոթեզների սահելուց, լնդերի գրգռվածությունից և համային զգայունության նվազումից, ինչը լիովին բացառվում է ֆիքսված իմպլանտների դեպքում։
All-on-5 իմպլանտացիայի փուլերը
Բուժման գործընթացը իրականացվում է մի քանի փուլերով՝ ապահովելով անվտանգ և կանխատեսելի արդյունք։
✓ Պլանավորում և ախտորոշում․ Կատարվում է մանրակրկիտ զննում՝ ծնոտի ոսկրային հյուսվածքի վիճակը գնահատելու և անհատական բուժման պլան կազմելու համար։
✓ Նախապատրաստում․ Անհրաժեշտության դեպքում հեռացվում են ոչ կենսունակ ատամները, իրականացվում է բերանի խոռոչի սանացիա։ Եթե առկա են բորբոքային պրոցեսներ, դրանք նախապես բուժվում են՝ իմպլանտների հաջող սերտաճումն ապահովելու համար։
✓ Վիրահատություն․ Ծնոտի նախապես պլանավորված հատվածներում տեղադրվում են 5 իմպլանտները՝ ապահովելով առավելագույն կայունություն և ճիշտ բաշխվածություն։
✓ Պրոթեզավորում․ Մի քանի օրվա ընթացքում տեղադրվում են ժամանակավոր շարժական պրոթեզներ։ Սա նշանակում է, որ բուժառուն ստիպված չէ ամիսներով սպասել ատամներ ունենալու համար. նա կարող է ժպտալ և վստահ խոսել հենց առաջին շաբաթվա ընթացքում։
✓ Շապիկների տեղադրում․ Իմպլանտների ամբողջական սերտաճումից հետո (մոտ 3 ամիս անց) տեղադրվում են մշտական շապիկները։
✓ Շապիկների տեղադրում․ Իմպլանտների ամբողջական սերտաճումից հետո (մոտ 3 ամիս անց) տեղադրվում են մշտական շապիկները։
All-on-5 մեթոդի առանձնահատկությունները
All-on-5 մեթոդն առանձնանում է իր արդյունավետությամբ, հարմարավետությամբ և երկարաժամկետ արդյունքով՝ դարձնելով այն ամբողջական ատամնաշարի վերականգնման լավագույն լուծումներից մեկը։
✓ Նվազագույն քանակի իմպլանտներ․ ընդամենը 5 իմպլանտով հնարավոր է վերականգնել ծնոտի ամբողջ ատամնաշարը՝ նվազեցնելով վիրահատական միջամտության ծավալն ու բարդությունը։
✓ Բարձր կայունություն․ իմպլանտների հատուկ դիրքավորումն ապահովում է շապիկների ամուր ֆիքսում։
✓ Արագ արդյունք․ իմպլանտների տեղադրումից մի քանի օր անց արդեն կարելի է տեղադրել ժամանակավոր շարժական պրոթեզները՝ այդպիսով հնարավորինս արագ վերադառնալով առօրյա կյանքին։
✓ Բնական տեսք և ֆունկցիոնալություն․ MaryClinic-ում կիրառվող թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ այնպիսի արդյունք, որը նույնիսկ մոտիկից չի տարբերվում բնական ատամներից։ Շապիկների ձևը, գույնը և թափանցիկությունը ընտրվում են անհատական։
✓ Երկարակեցություն․ ճիշտ խնամքի և մասնագիտական կանոնավոր զննումների դեպքում իմպլանտները կարող են ծառայել տասնյակ տարիներ։
Ատամների իմպլանտացիա Երևանում, All-on-5 մեթոդով
Եթե ցանկանում եք տեղադրել իմպլանտ Երևանում, ապա MaryClinic ստոմատոլոգիական կենտրոնն առաջարկում է ժամանակակից լուծումներ՝ կիրառելով առաջատար տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր։
Ատամների իմպլանտացիայի գինը կարող է փոփոխվել՝ կախված ընտրված մեթոդից, դեպքի բարդությունից և օգտագործվող նյութերից։ MaryClinic-ում All-on-5 մեթոդով ատամների իմպլանտացիայի արժեքը մեկ ծնոտի համար սկսվում է 1մլն 665հզ դրամից։
Արժեքի մեջ ներառված է՝
- 5 իմպլանտ
- 5 մուլտիյունիտ
- 12 մետաղակերամիկական շապիկ
- 1 ժամանակավոր շարժական պրոթեզ
MaryClinic-ում կարող եք տեղադրել իմպլանտ ապառիկ տարբերակով։ Այստեղ մտածված է յուրաքանչյուր մանրուք՝ բուժառուների հարմարավետության և առավելագույն արդյունքի ապահովման համար․ Դուք կարող եք վերականգնել ատամները հիմա և վճարել փուլ առ փուլ։
Ինչու՞ ընտրել MaryClinic-ը
Ընտրելով MaryClinic-ը՝ Դուք կատարում եք երկարաժամկետ ներդրում Ձեր առողջության և կյանքի որակի մեջ:
MaryClinic-ի առավելությունները՝
✓ Մասնագիտացված թիմ. մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներ, որոնք տիրապետում են ժամանակակից ստոմատոլոգիայի բոլոր նրբություններին:
✓ Տեխնոլոգիական հագեցվածություն. կլինիկան համալրված է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում։
✓ Անհատականացված բուժում. յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ համադրելով բժշկական ցուցումները Ձեր էսթետիկ սպասելիքների հետ:
✓ Բարձրակարգ սպասարկում. մենք ստեղծել ենք հարմարավետ պայմաններ և հոգատար միջավայր՝ սկսած Ձեր առաջին այցից մինչև բուժման վերջնական, կատարյալ արդյունքի ապահովումը:
✓ Համալիր լուծումներ. մենք առաջարկում ենք ատամնաշարի վերականգնման ամբողջական փաթեթներ, այդ թվում՝ նորարարական All-on-5 իմպլանտացիան, որը հիմնովին կփոխի Ձեր պատկերացումները ժամանակակից ստոմատոլոգիայի մասին:
Մի՛ հետաձգեք առողջ և գեղեցիկ ժպիտ ունենալու հնարավորությունը․ գրանցվե՛ք խորհրդատվության հենց այսօր։