Իմպլանտը մարդու ատամի արմատի արհեստական փոխարինիչն է՝ պատրաստված տիտանից։ Տիտանը մարդու օրգանիզմի հետ կենսահամատեղելի մետաղ է, որը տեղադրումից հետո շատ արագ սերտաճում է ոսկորին և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Իմպլանտով վերականգնված ատամը բացարձակ չի տարբերվում բնական ատամից։
Իմպլանտացիա

.png)


Ո՞րն է իմպլանտի առավելությունը
Իմպլանտի օգնությամբ հնարավոր է անշարժ շապիկներով
- վերականգնել բացակա 1 ատամ՝ անվնաս թողնելով հարևան ատամները, ի տարբերություն կամրջաձև պրոթեզի, որի դեպքում տաշվում են հարևան 2 ատամները .
- ամբողջությամբ վերականգնել անատամ ծնոտները.
- ամուր ֆիքսել շարժական պրոթեզը:


-
«Ատամներ 1 օրում» բուժումը հնարավորություն է տալիս տեղադրել լրիվ անշարժ ատամնաշար անմիջապես իմպլանտացիայից հետո ՝ առանց ժամանակավոր շարժական պրոթեզների ու կրկնակի այցերի։
-
«All-on-4» մեթոդը ենթադրում է 4 իմպլանտների տեղադրում՝ ամբողջական ատամնաշարը ամրացնելու համար։ Սա արագ, հուսալի և էսթետիկ տեսանկյունից գրավիչ այլընտրանք է ավանդական պրոթեզավորմանը։
-
Կլինիկան առաջարկում է բուժման ճշգրիտ պլանավորում, ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև «All-on-4» , «All-on-5» «All-on-6» և «Ատամներ 1 օրում» լուծումներ՝ վերականգնողական փուլի կարճ ժամկետով։
Խորհրդատվություն և բուժման պլանավորում
Առաջին այցի ժամանակ իրականացնում ենք այցելուի բերանի խոռոչի զննում, գնահատում ատամների, լնդերի, բերանի խոռոչի հիգիենայի վիճակը։ Կատարում ենք ներբերանային և պրոֆիլային լուսանկարներ։
Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս
Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս
- որոշել ծնոտների ոսկորի խտությունն ու ծավալը,
- ընտրել ճիշտ չափսերով իմպլանտներ։
Մանրամասն պլանավորում ենք բուժումը՝ լուսանկարների, 3D ռենտգենի ուսումնասիրմամբ։
.png)
.png)


Իմպլանտացիա
Այս փուլում տեղադրվում են իմպլանտները։
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև
- լնդային պլաստիկա
- ոսկրային պլաստիկա. երբ ոսկորի ծավալը բավարար չէ իմպլանտի տեղադրման համար, ավելացվում է արհեստական կամ բնական ոսկոր,
- բաց կամ փակ սինուս-լիֆտ։
Եթե իմպլանտը տեղադրվել է ատամնաշարի ֆրոնտալ՝ երևացող հատվածում, միանգամից տեղադրում ենք նաև ժամանակավոր շապիկը, որպեսզի այցելուն մինչև մշտական շապիկի տեղադրումը էսթետիկ խնդիր չունենա։
Չափսերի ստացում
Իմպլանտների լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ է 2-5 ամիս։ Ինտեգրումից հետո իրականացվում է 2-րդ՝ օրթոպեդիկ փուլը` շապիկների տեղադրում ու ատամնաշարի և ժպիտի էսթետիկ տեսքի վերականգնումը։
