Լնդային և ոսկրային պլաստիկա
Ի՞նչ է ոսկրային պլաստիկան և ե՞րբ է անհրաժեշտ
Ոսկրային պլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է վերականգնել կամ ավելացնել ծնոտի ոսկրային հյուսվածքի ծավալը։ Այն կիրառվում է, երբ բնական ոսկորը բավարար չէ ատամների կամ իմպլանտների կայուն տեղադրումն ապահովելու համար։
Այս միջամտությունը ցուցված է այն դեպքերում, երբ նկատվում է ոսկրային հյուսվածքի կորուստ (ատրոֆիա), որը կարող է զարգանալ տարբեր պատճառներով․
✓ Ատամների երկարատև բացակայություն: Առանց ծամողական ծանրաբեռնվածության ծնոտոսկրը ժամանակի ընթացքում սկսում է բարակել և ծավալով նվազել։
✓ Պարոդոնտալ հիվանդություններ: Լնդերի և հարատամնային հյուսվածքների քրոնիկական բորբոքումները քայքայում են ատամը պահող ոսկրային հիմքը։
✓ Ատամների երկարատև բացակայություն: Առանց ծամողական ծանրաբեռնվածության ծնոտոսկրը ժամանակի ընթացքում սկսում է բարակել և ծավալով նվազել։
✓ Պարոդոնտալ հիվանդություններ: Լնդերի և հարատամնային հյուսվածքների քրոնիկական բորբոքումները քայքայում են ատամը պահող ոսկրային հիմքը։
✓ Նախատեսվող իմպլանտացիա: Երբ պլանավորվում է ատամնային իմպլանտի տեղադրում, սակայն առկա ոսկրային հիմքը բավարար չէ դրա հուսալի և երկարատև ֆիքսացիան ապահովելու համար։
Սինուսլիֆթինգ
Վերին ծնոտի ծամողական հատվածում ոսկրային ծավալի ավելացման վիրաբուժական մեթոդը կոչվում է սինուսլիֆթինգ։ Այն թույլ է տալիս բարձրացնել հայմորյան խոռոչի հատակը և ստեղծել բավարար ոսկրային հիմք՝ ատամնային իմպլանտների անվտանգ տեղադրման համար։
Ատամների կորստից հետո այս հատվածում ոսկրային հյուսվածքը ժամանակի ընթացքում բարակում է, իսկ հայմորյան խոռոչները կարող են ընդլայնվել՝ էլ ավելի նվազեցնելով հասանելի ոսկրային ծավալը։ Այդ պատճառով իմպլանտացիայից առաջ հաճախ անհրաժեշտ է ոսկրային վերականգնում։
MaryClinic-ում կիրառվում են սինուսլիֆթինգի երկու հիմնական մոտեցումներ՝ կախված ոսկրային դեֆիցիտի աստիճանից և կլինիկական իրավիճակից։
Սինուսլիֆթինգի տեսակները
Բաց սինուսլիֆթինգ
Բաց սինուսլիֆթինգը դասական վիրաբուժական մեթոդ է, որը կիրառվում է արտահայտված ոսկրային անբավարարության դեպքում, երբ սեփական ոսկրի բարձրությունը սովորաբար 4–5 մմ-ից պակաս է։
Միջամտության ընթացքում լնդի կողային հատվածում կատարվում է փոքր վիրաբուժական մուտք դեպի ծնոտոսկր։ Հայմորյան խոռոչի ստորին թաղանթը զգուշորեն բարձրացվում է, և առաջացած տարածությունը լրացվում է ոսկրային նյութով։
Այս մեթոդը հնարավորություն է տալիս վերականգնել նույնիսկ զգալի ծավալի ոսկրային կորուստը և ստեղծել կայուն հիմք՝ ապագա իմպլանտների համար։
Փակ սինուսլիֆթինգ
Փակ սինուսլիֆթինգը նվազ ինվազիվ մեթոդ է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ ոսկրային բարձրությունը բավարար է իմպլանտի առաջնային կայունություն ապահովելու համար (մոտ 5–7 մմ), սակայն անհրաժեշտ է լրացուցիչ փոքր ծավալի ոսկրային ավելացում։
Միջամտությունն իրականացվում է առանց լրացուցիչ կտրվածքների՝ այն նույն անցքով, որը պատրաստվում է իմպլանտի տեղադրման համար։
Այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ ոսկրային ավելացումը և իմպլանտացիան կարող են իրականացվել մեկ այցելության ընթացքում, ինչը կրճատում է բուժման ընդհանուր տևողությունը և վերականգնման շրջանը դարձնում ավելի արագ և հարմարավետ։
Լնդային պլաստիկա
Լնդային պլաստիկան (գինգիվոպլաստիկա) վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է վերականգնել, ձևափոխել կամ շտկել լնդերի եզրագիծը։ Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ բժշկական ցուցումներով։
Լնդային պլաստիկան կիրառվում է ինչպես առանձին ատամի, այնպես էլ մի քանի ատամների կամ ամբողջ ատամնաշարի շրջանում։ Այն իրականացվում է վերին և ստորին ծնոտներում՝ կախված կլինիկական անհրաժեշտությունից։
Գինգիվոպլաստիկայի հիմնական նպատակն է վերականգնել լնդերի բնական անատոմիան և բարելավել ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ վիճակը։
Լնդային պլաստիկան ուղղված է մի քանի կարևոր խնդիրների լուծմանը՝
✓ լնդային եզրագծի վերականգնում և համաչափության ձևավորում
✓ ատամների արմատների պաշտպանություն
✓ զգայունության նվազեցում
✓ պարոդոնտալ խնդիրների կանխարգելում
✓ ժպիտի էսթետիկ բարելավում
✓ ատամների արմատների պաշտպանություն
✓ զգայունության նվազեցում
✓ պարոդոնտալ խնդիրների կանխարգելում
✓ ժպիտի էսթետիկ բարելավում
Վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտությունները ՄարիԿլինիկում
ՄարիԿլինիկում իրականացվում են ժամանակակից վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտություններ՝ ուղղված ինչպես ատամների պահպանմանը և վերականգնմանը, այնպես էլ ոսկրային ու փափուկ հյուսվածքների համալիր բուժմանը։
Բոլոր միջամտությունները իրականացվում են անհատական մոտեցմամբ՝ հիմնվելով մանրակրկիտ ախտորոշման և բուժման պլանավորման վրա՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգություն, կանխատեսելի արդյունք և երկարաժամկետ կայունություն։
Եթե ցանկանում եք կատարել վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտություններ Երևանում, ՄարիԿլինիկում կարող եք ստանալ ամբողջական բուժում՝ ժամանակակից մեթոդներով և անհատական մոտեցմամբ։ Այստեղ գործում է նաև բանկային ապառիկ վճարման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ բուժումը ստանալ, իսկ գումարը վճարել մաս-մաս։
Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկ ատամնաբուժական կլինիկան
ՄարիԿլինիկում յուրաքանչյուր բուժառուի համար մշակվում է անհատական բուժման պլան՝ հիմնված մանրակրկիտ ախտորոշման և ժամանակակից բժշկական մոտեցումների վրա։Մենք առաջարկում ենք՝
✓ փորձառու և բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմ
✓ ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ
✓ բուժման ճշգրիտ պլանավորում
✓ բարձր ստերիլության և անվտանգության չափանիշներ
✓ անհատական և հոգատար մոտեցում
✓ ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ
✓ բուժման ճշգրիտ պլանավորում
✓ բարձր ստերիլության և անվտանգության չափանիշներ
✓ անհատական և հոգատար մոտեցում
Ամրագրե՛ք Ձեր այցը ՄարիԿլինիկ և ստացե՛ք անհատական խորհրդատվություն՝ Ձեր գեղեցիկ ժպիտի և առողջության վերականգնման համար։
Հաճախ տրվող հարցեր
-
Ոչ բոլոր իմպլանտացիաների ժամանակ է ոսկրային պլաստիկան պարտադիր; Ոսկրային պլաստիկայի (ոսկրի ավելացման) կարիք լինում է միայն այն դեպքում, երբ ատամի հեռացումից հետո երկար ժամանակ է անցել, և ոսկորը բնականոն ձևով բարակել ու ներծծվել է (ատրոֆիայի է ենթարկվել)։ Եթե ոսկրի հաստությունն ու բարձրությունը բավարար են իմպլանտը ամուր պահելու համար, ապա վիրահատությունը կատարվում է միանգամից՝ առանց ոսկրային պլաստիկայի։
-
Սա բավականին դանդաղ և երկարատև պրոցես է։ Միջինում ավելացված ոսկրային նյութի լիարժեք սերտաճումը և սեփական ամուր ոսկորի ձևավորումը տևում է 4-6 ամիս (կախված օրգանիզմի առանձնահատկություններից և վիրահատության ծավալից)։
-
Լնդային պլաստիկան անհրաժեշտ է, երբ առկա է լնդի հետ քաշում (ռեցեսիա), որի հետևանքով ատամի արմատները մերկանում են, կամ երբ իմպլանտի շուրջը չկա բավարար քանակությամբ հաստ, պաշտպանիչ լինդ, ինչը կարևոր է էսթետիկայի և իմպլանտի երկարակեցության համար։Որպես կանոն, անհրաժեշտ լնդային հյուսվածքը տեղային անզգայացման տակ վերցվում է հենց բուժառուի քիմքից։ Այնտեղից վերցված նուրբ հյուսվածքը հրաշալի սերտաճում է իր նոր տեղում, իսկ քիմքի հատվածը շատ արագ և աննկատ վերականգնվում է։