Էնդոդոնտիկ բուժում
Ատամնացավի հիմնական պատճառը՝ պուլպիտ
Էնդոդոնտիկ բուժման հիմնական նպատակն է հեռացնել արմատախողովակների վարակված կամ ախտահարված հյուսվածքները, մանրակրկիտ մաքրել և ախտահանել դրանք, կանխել բորբոքման տարածումը և հնարավորության դեպքում պահպանել բնական ատամը։
Ատամի արմատում գտնվում է պուլպան՝ նյարդային վերջավորություններով և արյունատար անոթներով հարուստ փափուկ հյուսվածքը, որն ապահովում է ատամի սնուցումն ու զգայունությունը։
Ատամի արմատում գտնվում է պուլպան՝ նյարդային վերջավորություններով և արյունատար անոթներով հարուստ փափուկ հյուսվածքը, որն ապահովում է ատամի սնուցումն ու զգայունությունը։
Խորը կարիեսի, մեխանիկական վնասվածքների, ոչ հերմետիկ կամ անորակ նախկին միջամտությունների՝ պլոմբավորումների հետևանքով ախտածին մանրէները թափանցում են պուլպայի մեջ՝ առաջացնելով բորբոքային գործընթաց՝ պուլպիտ։
Պուլպիտի ամենատարածված նշանը ատամի ցավն է։ Այն կարող է լինել սուր, պուլսանման կամ ինքնաբուխ և հաճախ ուժեղանալ գիշերը։ Գիշերային ատամնացավը, ինչպես նաև տաքի, սառի, քաղցրի նկատմամբ երկարատև զգայունությունը կարող են վկայել պուլպայի ախտահարման մասին։
Որոշ դեպքերում ատամի ներվի ցավը կարող է տարածվել դեպի ականջ, քունք կամ ծնոտ, ինչի պատճառով դժվար է ինքնուրույն որոշել ցավի աղբյուրը։
Որոշ դեպքերում ատամի ներվի ցավը կարող է տարածվել դեպի ականջ, քունք կամ ծնոտ, ինչի պատճառով դժվար է ինքնուրույն որոշել ցավի աղբյուրը։
«Ինչպես ազատվել ատամի ցավից» հարցին անդրադառնալիս շատերը սահմանափակվում են ցավազրկող դեղամիջոցների ընդունմամբ։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ցավազրկողը միայն ժամանակավորապես թեթևացնում է ախտանիշը և չի վերացնում ցավի իրական պատճառը։
Եթե ատամի պուլպան ախտահարված է, անհրաժեշտ է էնդոդոնտիկ բուժում։ Բուժման մեթոդը որոշվում է ատամի ընդհանուր վիճակից, բորբոքման աստիճանից և ախտահարման տարածվածությունից։ Որոշ դեպքերում հնարավոր է պահպանել պուլպայի առողջ հատվածը, իսկ որոշ դեպքերում էլ անհրաժեշտ է պուլպայի ամբողջական հեռացում՝ հետագա արմատախողովակների մշակմամբ և հերմետիկ լեցավորմամբ:
Ատամի ներվի հեռացումը էնդոդոնտիկ միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է միայն ատամի պսակային հատվածի ախտահարված պուլպան, իսկ արմատային հատվածի առողջ պուլպան պահպանվում է։
Ատամի ներվի հեռացումը էնդոդոնտիկ միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է միայն ատամի պսակային հատվածի ախտահարված պուլպան, իսկ արմատային հատվածի առողջ պուլպան պահպանվում է։
Այս մոտեցումն օգնում է հնարավորինս պահպանել ատամի բնական կառուցվածքը և երկարացնել դրա ծառայության ժամկետը։
Ատամի ներվի հեռացման նպատակահարմարությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով ատամի վիճակը, պուլպայի ախտահարման աստիճանը և հետազոտության արդյունքները։
Արմատախողովակների բուժում
Արմատախողովակների բուժումը էնդոդոնտիկ բուժման կարևոր փուլ է, որի նպատակն է հեռացնել վարակված կամ ախտահարված հյուսվածքները, մաքրել և ախտահանել արմատախողովակները, այնուհետև հերմետիկ փակել դրանք՝ կրկնակի վարակումը կանխելու և բնական ատամը պահպանելու համար։
Արմատախողովակների կառուցվածքը կարող է տարբեր լինել՝ կախված ատամի տեսակից և անհատական անատոմիական առանձնահատկություններից։ Հենց այդ պատճառով բուժման մեթոդն ու փուլերը որոշվում են յուրաքանչյուր բուժառուի համար անհատապես։
Ախտորոշում։ Բուժումը սկսվում է ատամի մանրակրկիտ զննումից և ախտորոշումից։ Մասնագետը գնահատում է ցավի բնույթը, ատամի ընդհանուր վիճակը և իրականացնում ռենտգեն հետազոտություն։ Այն թույլ է տալիս ավելի հստակ գնահատել արմատախողովակների կառուցվածքը, դրանց քանակը, երկարությունը և արմատի շրջակա հյուսվածքների վիճակը։
Միջամտություն։ Բուժումն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում, ինչի շնորհիվ միջամտության ընթացքում բուժառուն ցավ չի զգում։ Հատուկ էնդոդոնտիկ գործիքների միջոցով հեռացվում են ախտահարված հյուսվածքները, իսկ արմատախողովակները մանրակրկիտ մշակվում, մաքրվում և ախտահանվում են։
Մշակումից հետո արմատախողովակները հերմետիկ պլոմբավորվում են հատուկ նյութերով՝ կրկնակի վարակման հավանականությունը նվազեցնելու և ատամի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով։
Ատամի վերականգնում։ Արմատախողովակների բուժումից հետո կարևոր է նաև ատամի պսակային հատվածի ճիշտ վերականգնումը։ Կախված կլինիկական իրավիճակից՝ ատամը կարող է վերականգնվել պլոմբավորմամբ, ներդիրով կամ ատամնապսակով։
Հատկապես մեծ ծավալի ատամնային հյուսվածքների կորստի դեպքում կարևոր է ընտրել այնպիսի վերականգնման տարբերակ, որը կպաշտպանի բուժված ատամը և կնվազեցնի հետագա վնասման կամ կոտրվածքի հավանականությունը։
Բուժման հաջողությունը կախված է ոչ միայն արմատախողովակների մանրակրկիտ մաքրումից և հերմետիկ պլոմբավորումից, այլև ատամի ճիշտ վերականգնումից և բերանի խոռոչի հիգիենայի կանոնավոր պահպանումից։
Արմատախողովակների վերաբուժում
Արմատախողովակների վերաբուժումը կատարվում է այն դեպքերում, երբ նախկինում իրականացված էնդոդոնտիկ բուժումից հետո արմատախողովակներում պահպանվում կամ կրկին զարգանում է վարակային կամ բորբոքային գործընթաց։ Այն կարող է անհրաժեշտ լինել նաև այն դեպքում, երբ նախորդ բուժման ընթացքում արմատախողովակների որոշ հատվածներ ամբողջությամբ չեն մշակվել կամ հերմետիկ չեն փակվել։
Վերաբուժման անհրաժեշտության մասին կարող է վկայել կրկնվող ատամնացավը, ծամելու ժամանակ առաջացող ցավը կամ անհարմարությունը, ատամի շրջակայքում այտուցը, ինչպես նաև ռենտգեն հետազոտությամբ արմատի շրջակա հյուսվածքներում հայտնաբերվող փոփոխությունները։ Որոշ դեպքերում փոփոխությունները կարող են զարգանալ նույնիսկ առանց արտահայտված ախտանշանների և հայտնաբերվել հետազոտության ընթացքում։
Վերաբուժման ընթացքում մասնագետը նախ գնահատում է ատամի և նախկինում բուժված արմատախողովակների վիճակը։ Անհրաժեշտության դեպքում հեռացվում է արմատախողովակներում առկա լեցավորման նյութը, որից հետո դրանք մանրակրկիտ մշակվում, մաքրվում և ախտահանվում են։
Մաքրման և ախտահանման ավարտից հետո արմատախողովակները հերմետիկ պլոմբավորվում են, իսկ ատամի պսակային հատվածը վերականգնվում է համապատասխան եղանակով։
Էնդոդոնտիկ բուժման արժեքը Երևանում
Էնդոդոնտիկ բուժման արժեքը սկսվում է 35 000 դրամից և կախված է ախտորոշումից, միջամտության բարդությունից, անհրաժեշտ փուլերի քանակից և ընտրված վերականգնման եղանակից՝ պսակի վերականգնում պլոմբավորմամբ կամ կերամիկական շապիկով։ Ուստի բուժման վերջնական արժեքը որոշվում է մասնագետի զննումից և անհրաժեշտ հետազոտություններից հետո։
Էնդոդոնտիկ բուժման արժեքը Երևանում
Էնդոդոնտիկ բուժման արժեքը սկսվում է 35 000 դրամից և կախված է ախտորոշումից, միջամտության բարդությունից, անհրաժեշտ փուլերի քանակից և ընտրված վերականգնման եղանակից՝ պսակի վերականգնում պլոմբավորմամբ կամ կերամիկական շապիկով։ Ուստի բուժման վերջնական արժեքը որոշվում է մասնագետի զննումից և անհրաժեշտ հետազոտություններից հետո։
Ինչո՞ւ դիմել ՄարիԿլինիկ
ՄարիԿլինիկում կարևոր է ոչ միայն բուժման արդյունքը, այլև անհատական մոտեցումը յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։ Կլինիկայում կիրառվում են ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ՝ թվային ռենտգեն, 3D տոմոգրաֆիա, ատամնաբուժական մանրադիտակ և այլ ժամանակակից սարքավորումներ։ Սա հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել ատամների վիճակը և կազմել բուժման ճշգրիտ պլան։
Եթե փնտրում եք էնդոդոնտիկ բուժում Երևանում, ՄարիԿլինիկում կարող եք անցնել անհրաժեշտ ախտորոշում և ստանալ ձեր ատամի վիճակին համապատասխան անհատական բուժում։
Մի՛ հետաձգեք այցը․ գրանցվեք խորհրդատվության այսօր և ստացեք Ձեր անհատական բուժման պլանը։