Ատամների պլոմբավորում
Ատամների պլոմբավորումը ստոմատոլոգիական միջամտություն է, որի միջոցով վերականգնվում են կարիեսի կամ ատամի՝ այլ վնասվածքների հետևանքով ախտահարված հատվածները։
Կարիեսը միշտ չէ, որ ուղեկցվում է ցավով, ուստի դրա առկայությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ։ Սակայն նույնիսկ փոքր աշտահարումը կամ կարիեսը ժամանակի ընթացքում կարող է խորանալ և հասնել ատամի ներքին շերտերին։
Հենց այստեղ է կարևորվում ժամանակին կատարված պլոմբավորումը՝ որպես կարիեսի զարգացումը կանգնեցնելու և ատամի առողջ հյուսվածքները պահպանելու ամենաարդյունավետ միջոց։
Հենց այստեղ է կարևորվում ժամանակին կատարված պլոմբավորումը՝ որպես կարիեսի զարգացումը կանգնեցնելու և ատամի առողջ հյուսվածքները պահպանելու ամենաարդյունավետ միջոց։
Պլոմբավորման հիմնական պատճառներն են՝
- կարիեսի հետևանքով առաջացած խոռոչների առկայությունը
- ատամի փոքր ճաքերը և կոտրվածքները
- ատամի մակերեսի մաշվածությունը կամ մեխանիկական վնասվածքները
- հին, մաշված կամ վնասված պլոմբի փոխարինման անհրաժեշտությունը
- ատամի բնական տեսքի և ծամողական ֆունկցիայի վերականգնումը
Ատամների բուժումը սկսվում է մասնագիտական զննումից։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև ռենտգեն-հետազոտություն, որը հնարավորություն է տալիս գնահատել վնասվածքի խորությունն ու ատամի ներքին կառուցվածքի վիճակը։
Ստացված տվյալների հիման վրա ստոմատոլոգը կազմում է անհատական բուժման պլան․ հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները՝ ընտրում է ատամի վերականգնման ամենահարմար և արդյունավետ մեթոդը։
Ատամի պլոմբավորման ժամանակակից մեթոդները
Ժամանակակից ստոմատոլոգիայում ատամի պլոմբավորումն իրականացվում է բարձրորակ նյութերի և ճշգրիտ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Բուժման հիմնական նպատակն է հեռացնել ախտահարված հյուսվածքները, հնարավորինս պահպանել ատամի առողջ հատվածները և վերականգնել դրա բնական ձևն ու ֆունկցիան։
Ատամի վերականգնման համար առավել հաճախ կիրառվում են կոմպոզիտային նյութեր, որոնք հնարավորություն են տալիս վերականգնել ատամը՝ պահպանելով դրա բնական տեսքը։ Պլոմբավորման ընթացքում կոմպոզիտային նյութը կարծրացվում է հատուկ լուսային սարքի միջոցով։
Այս տեխնիկան մասնագետին հնարավորություն է տալիս նյութը ձևավորել առավել ճշգրիտ և փուլային կերպով՝ վերականգնելով ատամի անատոմիական կառուցվածքն ու ծամողական ֆունկցիան։ Լուսային պլոմբի գույնը ճշգրտորեն համապատասխանեցվում է ատամի բնական երանգին, ինչի շնորհիվ պլոմբը տեսանելիորեն չի առանձնանում ատամի շրջակա հյուսվածքներից։
Մեթոդի և նյութի ընտրությունը կախված է վնասվածքի չափից, տեղակայությունից և ատամի ընդհանուր վիճակից։ Յուրաքանչյուր դեպքում ընտրվում է այն տարբերակը, որն ապահովում է անհրաժեշտ ամրություն, երկարակեցություն և բնական էսթետիկ արդյունք։
Լրացուցիչ միջամտություններ` պլոմբավորումից առաջ և հետո
Ռենտգեն, ատամի ներվի հեռացում, արմատախողովակների բուժում, շապիկի տեղադրում
Որոշ դեպքերում սովորական պլոմբավորումը բավարար չէ ատամի ամբողջական վերականգնման համար։ Եթե կարիեսը խորն է կամ ատամի կառուցվածքը զգալիորեն վնասված է, կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ միջամտություններ։
Ռենտգեն հետազոտություն: Ռենտգեն հետազոտությունն օգնում է գնահատել վնասվածքի խորությունը, արմատների և շրջակա հյուսվածքների վիճակը՝ ցույց տալով, թե արդյոք ախտաբանական գործընթացը տարածվել է դեպի ատամի արմատախողովակները։
Ատամի ներվի հեռացում և արմատախողովակների բուժում: Եթե կարիեսը հասել է ատամի ներվին և առաջացրել բորբոքում, միայն պլոմբավորումը բավարար չէ։ Այս դեպքում իրականացվում է արմատախողովակների բուժում․ հեռացվում են ախտահարված հյուսվածքները, մաքրվում և փակվում են արմատախողովակները։ Դրանից հետո ատամը վերականգնվում է՝ հաշվի առնելով պահպանված առողջ հյուսվածքների քանակը։
Շապիկի տեղադրում: Երբ ատամի կառուցվածքը զգալիորեն վնասված է և մնացած հյուսվածքները բավարար չեն սովորական պլոմբավորման համար, կիրառվում է ատամնաշապիկի տեղադրում։ Շապիկը ծածկում և պաշտպանում է ատամի պահպանված հատվածը՝ վերականգնելով դրա ձևն ու ֆունկցիան։ Անհրաժեշտությունը որոշվում է անհատապես՝ զննման և ախտորոշման արդյունքում։
Ատամի պլոմբավորման գինը Երևանում
Եթե հետաքրքրում է ատամի պլոմբավորման գինը Երևանում, ապա պետք է նշել, որ այն կախված է մի շարք գործոններից, որոնցից են՝ վնասվածքի չափը և խորությունը, օգտագործվող նյութերը, վերականգնման բարդությունը և անհրաժեշտ լրացուցիչ միջամտությունները։ Քանի որ յուրաքանչյուր դեպք անհատական է, ՄարիԿլինիկում ատամի պլոմբավորման արժեքը սկսվում է 25 000 դրամից, իսկ ատամի կարիեսի բուժումն իրականացվում է մանրադիտակի (միկրոսկոպի) կիրառմամբ։
Ժամանակին կատարված պլոմբավորումը հնարավորություն է տալիս պահպանել ատամի առողջ հյուսվածքները, կանխել կարիեսի հետագա զարգացումը և նվազեցնել ավելի բարդ ու ծախսատար բուժման անհրաժեշտության հավանականությունը։
Ինչու՞ դիմել ՄարիԿլինիկ
ՄարիԿլինիկում համատեղում ենք մասնագետների փորձառությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու անհատական մոտեցումը՝ յուրաքանչյուր բուժառուի համար ընտրելով բուժման առավել համապատասխան տարբերակը։
Մեր մասնագետների նպատակն է հնարավորինս պահպանել ձեր ատամի առողջ հյուսվածքները, վերականգնել դրա բնական ձևն ու ֆունկցիան և ապահովել էսթետիկ, ֆունկցիոնալ արդյունք։
Գրանցվե՛ք խորհրդատվության ՄարիԿլինիկում, անցե՛ք անհրաժեշտ զննումը և ստացե՛ք ձեր ատամների վիճակին համապատասխան բուժման առաջարկ։