Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի ամենահետաքրքիր բաժիններից մեկն է, որը զբաղվում է ատամնաշարերի և կծվածքի ուղղմամբ։ Այս բուժումը փոխում է մարդու արտաքինն ու ինքնավստահություն հաղորդում նրան։ Օրթոդոնտիան նման է մաթեմատիկային. այստեղ ևս շատ կարևոր են ճիշտ հաշվարկներն ու պլանավորումը։
Ատամնաշարերի և կծվածքի ուղղում
Ինչ ենք մենք իրականացնում
- Թեքված, պտտված ատամների ուղղում
- Միջատամնային տարածությունների փակում
- Դեմքի պրոֆիլի ուղղում
- Կծվածքի ուղում
- ՔՍԾՀ դիսֆունկցիայի կարգավորում
Պրոֆիլակտիկ այցեր երեխաների համար
Օրթոդոնտի մոտ պրոֆիլակտիկ այցի երեխային պետք է տանել 6 տարեկանից սկսած։ Այս տարիքից սկսվում է կաթնատամների փոխարինումը մշտական ատամներով, ուստի այդ այցերը շատ կարևոր են։ Այն, ինչ չի նկատի մայրիկը, անմիջապես կնկատի մասնագետը։ Հայտնաբերված խնդիրների զարգացումը հնարավոր է լինում կանխարգելել և լուծել վաղ փուլում՝ խուսափելով հետագայում բարդ բրեկետային բուժման անհրաժեշտությունից։
Ինչն է կարևոր
Երեխան գեղեցիկ, առողջ ատամնաշար և կծվածք է ձեռք բերում բնական ճանապարհով, քանի որ օրթոդոնտն օգտագործում է երեխայի ծնոտների բնական աճը։
Երեխաների օրթոդոնտիկ բուժումն իրականացվում է շարժական ապարատների և անշարժ բրեկետ-համակարգերի օգնությամբ։ Քանի որ երեխան գտնվում է ոսկրային ակտիվ աճի փուլում, օրթոդոնտն օգտագործում է այդ աճը՝ ուղղելու համար նեղ, անհամաչափ ծնոտները, կզակը և ատամները։
Այդյունքում երեխան ունենում է՝
Երեխաների օրթոդոնտիկ բուժումն իրականացվում է շարժական ապարատների և անշարժ բրեկետ-համակարգերի օգնությամբ։ Քանի որ երեխան գտնվում է ոսկրային ակտիվ աճի փուլում, օրթոդոնտն օգտագործում է այդ աճը՝ ուղղելու համար նեղ, անհամաչափ ծնոտները, կզակը և ատամները։
Այդյունքում երեխան ունենում է՝
- Ուղիղ և համաչափ ատամնաշար
- Դեմքի գեղեցիկ պրոֆիլ
- Կանոնավոր և հանգիստ շնչառություն
- Առողջ ժպիտ
- Ձեռք է բերում ինքնավստահություն
- Ազատվում է բարդույթներից
Շարժական ապարատներով բուժում
Շարժական ապարատները արդյունավետ կերպով կիրառվում են խառը կծվածքի փուլում երեխայի ատամնաշարերի և կծվածքի ուղղման համար. այս տարիքում երեխայի բերանում կան և’ կաթնատամներ, և’ մշտական ատամներ (մինչեւ 11-12տ.)։
Երեխան ինքն է ընտրում իր ապարատի գույնը, դեկորացիաները (փայլիկներ, աստղիկներ, մուլտերի հերոսներ), ինչի շնորհիվ նա ամբողջ բուժման ընթացքում սիրով է կրում իր ապարատները։
Գունավոր ապարատներով բուժումը երեխայի համար վերածվում է խաղի. նա մեծ սիրով ու պատրաստակամությամբ կրում է ապարատները, իսկ մեր մասնագետների շնորհիվ նրա ամեն այցը կլինիկա վերածում է հետաքրքիր մի նոր փորձություն հաղթահարելու։
Երեխան ինքն է ընտրում իր ապարատի գույնը, դեկորացիաները (փայլիկներ, աստղիկներ, մուլտերի հերոսներ), ինչի շնորհիվ նա ամբողջ բուժման ընթացքում սիրով է կրում իր ապարատները։
Գունավոր ապարատներով բուժումը երեխայի համար վերածվում է խաղի. նա մեծ սիրով ու պատրաստակամությամբ կրում է ապարատները, իսկ մեր մասնագետների շնորհիվ նրա ամեն այցը կլինիկա վերածում է հետաքրքիր մի նոր փորձություն հաղթահարելու։
Բրեկետային բուժում
Բրեկետային բուժման օգնությանբ ուղղվում են ատամնաշարերն ու սխալ կծվածքը։ Բուժում իրականացվում է 11 տարեկանից սկսած, ցանկացած տարիքում։ Այս տարիքում երեխան արդեն ունի մշտական կծվածք. բոլոր կաթնատամները փոխարինված են մշտական ատամներով։
Մեծերի բրեկետային բուժում
Ոչ բոլորն են կարող պարծենալ իդեալական ժպիտով։ 30 տարեկանից բարձր մարդկանց շրջանում ամենապահանջված ստոմատոլոգիական ծառայություններից է բրեկետային բուժումը։ Տարիներ շարունակ խուսափելով համարձակ ժպտալուց՝ նրանք, ի վերջո, ընտրում են բրեկետային բուժումը և իրականություն են դարձնում իրենց երազանքը՝ ունենալ ուղիղ և գեղեցիկ ատամնաշար։
Կերամիկական անտեսանելի բրեկետներն էլ հնարավորություն են տալիս այդ ամենին հասնել շրջապատի համար աննկատ ճանապարհով։
Կերամիկական անտեսանելի բրեկետներն էլ հնարավորություն են տալիս այդ ամենին հասնել շրջապատի համար աննկատ ճանապարհով։
Էլայներ
Եթե նախկինում ատամներն ուղղելու համար պարտադիր անհրաժեշտ էր բրեկետներ կրել, ապա այսօր կա բրեկետներին ավելի հարմարավետ այլընտրանք՝ էլայներ։ Էլայները թեթև, թափանցիկ կապաներ են, որոնց օգնությամբ աստիճանաբար և աննկատ ուղղվում են ատամները։
Առավելություններն են՝
Առավելություններն են՝
- անտեսանելի են
- ատամների ուղղումն ավելի արագ է տեղի ունենում
- հեշտ է դրանց օգտագործումը
- չեն խանգարում խոսելիս
- համակարգչային մոդելավորման շնորհիվ արդեն իսկ բուժման սկզբից այցելուն տեսնում է, թե ինչպիսի արդյունք է ստանալու
- լրացուցիչ հիգիենա չեն պահանջում, ուղղակի լվացվում են հոսող ջրով
Հաճախ տրվող հարցեր
-
Ատամնաշարի ուղղման արժեքի ձևավորման հարցում կարևոր դեր են խաղում ՝
• ընտրված բրեկետի տեսակը,
•բուժման բարդությունը,
• բժշկի պրոֆեսիոնալիզմը,
• բուժման համար ընտրված ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կլինիկան։
MaryClinic-ում բրեկետային բուժման արժեքը սկսվում է 490 000։ -
Մեծահասակների համար կծվածքի ուղղման ամենաարդյունավետ մեթոդը որոշվում է անհատապես՝ կախված խնդրի բարդությունից և օրգանիզմի կառուցվածքից։
Ամենահաճախ կիրառվող տարբերակներն են՝
• Մետաղական կամ կերամիկական բրեկետները՝ բարդ դեպքերի արդյունավետ բուժման համար
• Թափանցիկ էլայներները՝ թեթև և միջին աստիճանի խանգարումների դեպքում
• Ավելի բարդ դեպքերում կիրառվում են համակցված մեթոդներ։
Արդյունավետությունը պայմանավորված է ճիշտ ընտրված բուժման պլանով և մասնագետի վերահսկողությամբ։ -
Ատամների ուղղման տևողությունը կախված է խնդրի բարդությունից։ Միջինում այն տևում է 1-2 տարի։
-
Էլայները նույնությամբ կրկնում է մարդու ատամնաշարը, որի վրա արդեն լաբորատորիայում աննշան փոփոխություններ են արվում՝ թեք ատամներն աստիճանաբար ուղղելու համար։
Շատ կարևոր է, որ բուժում անցնող այցելուն օրվա մեջ 16-20 ժամ կրի էլայները և պարբերաբար այցելի օրթոդոնտին։ -
- Կլինիկայում հասանելի են բրեկետային, էլայներներով և ատամների ուղղման ու կծվածքի շտկման այլ ժամանակակից մեթոդներ՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
-
Այն մարդկանց համար, ովքեր ունեն
- թեք, պտտված ատամներ
- դիաստեմա կամ տրեմա՝ միջատամնային տարածություններ
- ատամների կուտակում
- և ուզում են շրջապատի համար աննկատ ուղղել իրենց ատամները