Ատամների իմպլանտացիա All-on-6

Ատամնաշարի վերականգնում 6 իմպլանտներով

All-on-6 ատամնային իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաարդյունավետ լուծումներից է, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջական ատամնաշարն ընդամենը 6 իմպլանտների միջոցով։ Այս մեթոդը լայնորեն կիրառվում է ամբողջական կամ բազմակի ատամների բացակայության դեպքում։
All-on-6 մեթոդի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ սկզբում տեղադրվում են 6 իմպլանտներ, որոնց վրա ֆիքսվում է ժամանակավոր պրոթեզը, իսկ հետագայում՝ մշտական ատամնաշարը։ Սրա շնորհիվ ապահովվում է ծամողական ծանրաբեռնվածության ճիշտ և հավասարաչափ բաշխում՝ թույլ տալով բուժառուին կարճ ժամանակում վերադառնալ լիարժեք կյանքին։ 

6 իմպլանտով ատամնաշարի առավելություններն են՝


✓ ծամողական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում
✓ կառուցվածքի բարձր կայունություն և հուսալիություն
✓ արագ ադապտացիա և կյանքի որակի վերականգնում

Արդյունքում բուժառուն ստանում է բնականին առավելագույնս մոտ ատամնաշար թե՛ տեսքով, թե՛ ֆունկցիոնալությամբ՝ վերականգնելով ոչ միայն ժպիտը, այլև ինքնավստահությունը։

All-on-6 մեթոդի առանձնահատկությունները

All-on-6 իմպլանտացիոն մեթոդը ժամանակակից ստոմատոլոգիայի ամենահուսալի և առաջադեմ լուծումներից է, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջական ատամնաշարն անգամ բարդ կլինիկական դեպքերում։
Ահա այն հիմնական առանձնահատկությունները, որոնք այս մեթոդը առանձնացնում են մյուս մեթոդներից։
Կայունություն և հուսալիություն: Ի տարբերություն All-on-4 մեթոդի՝ այստեղ կիրառվում է 6 ատամի իմպլանտ, ինչը ձևավորում է առավել ամուր և կայուն հենարան։ Լրացուցիչ 2 իմպլանտները տեղադրվում են ծնոտի հետին՝ ծամողական հատվածներում, ինչի շնորհիվ ծանրաբեռնվածությունը բաշխվում է հավասարաչափ։
Կիրառելիություն ծնոտի ատրոֆիայի դեպքում՞ Իմպլանտները տեղադրվում են հատուկ անկյան տակ՝ օգտագործելով ծնոտի այն հատվածները, որտեղ ոսկրային հյուսվածքը առավել խիտ և պահպանված է։ Սա թույլ է տալիս խուսափել երկարատև և բարդ նախապատրաստական միջամտություններից։
Նոր ատամներ՝ մի քանի օրում:  Իմպլանտների տեղադրումից ընդամենը մի քանի օր հետո ֆիքսվում է ժամանակավոր շարժական պրոթեզը։ Արդյունքում բուժառուն ստիպված չի լինում ամիսներ շարունակ մնալ առանց ատամների՝ սպասելով սերտաճման փուլին։
Էսթետիկա և հարմարավետություն: All-on-6 մեթոդի դեպքում պահպանվում է համի բնական զգացողությունը, չի խանգարվում հստակ խոսքը, իսկ ատամները տեսքով և զգացողությամբ առավելագույնս մոտ են լինում բնականին։
Երկարակեցություն: 6 իմպլանտների միջոցով ծանրաբեռնվածությունը փոխանցվում է անմիջապես ծնոտոսկրին, ինչը օգնում է կանխել ոսկրային հյուսվածքի հետագա ատրոֆիան։ Ճիշտ խնամքի և մասնագիտական վերահսկման դեպքում համակարգը կարող է ծառայել տասնամյակներ՝ պահպանելով իր լիարժեք ֆունկցիոնալությունը։ 

Ատամների իմպլանտացիա Երևանում All-on-6 մեթոդով

Ժամանակակից ստոմատոլոգիան այսօր առաջարկում է ատամների վերականգնման առավել արդյունավետ և երկարատև լուծումներ։ Եթե Դուք ցանկանում եք կատարել ատամների իմպլանտացիա Երևանում, ապա All-on-6 մեթոդը ամենահուսալի և էսթետիկ ընտրություններից մեկն է՝ ամբողջական ատամնաշարի վերականգնման համար։
Ատամի իմպլանտի գինը ներառում է ոչ միայն բարձրորակ նյութերի կիրառումը, այլև մասնագիտական ճշգրիտ պլանավորումը, ինչը հանդիսանում է հաջող արդյունքի հիմքը։

MaryClinic-ում All-on-6 մեթոդով ատամի իմպլանտացիայի արժեքը 1 ծնոտի համար սկսվում է 1մլն 960հզ դրամից։

Արժեքի մեջ ներառված է՝
  • 6 իմպլանտ
  • 6 մուլտիյունիտ
  • 14 մետաղակերամիկական շապիկ
  • 1 շարժական պրոթեզ

MaryClinic-ում կարող եք նաև տեղադրել ատամի իմպլանտ ապառիկ տարբերակով՝ կատարելով միջամտությունը հիմա, սակայն վճարելով մաս-մաս։ Ատամների իմպլանտացիայի գնացուցակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեր կայքում կամ կապ հաստատելով մեզ հետ։

Ինչու՞ ընտրել MaryClinic-ը ատամների իմպլանտացիայի համար

MaryClinic-ը համատեղում է ժամանակակից ստոմատոլոգիան, փորձառու մասնագետներին և անհատական մոտեցումը՝ ապահովելով բարձրակարգ արդյունք յուրաքանչյուր բուժառուի համար։
Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից All-on-6 և այլ իմպլանտացիոն մեթոդներին՝ կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխան բուժման մոտեցումներ։ Յուրաքանչյուր կլինիկական դեպք նախապես մանրամասն պլանավորվում է՝ հաշվի առնելով ծնոտի կառուցվածքը, ոսկրային հյուսվածքի վիճակը և բուժառուի անհատական պահանջները, ինչի շնորհիվ ապահովվում է առավել կանխատեսելի և կայուն արդյունք։
MaryClinic-ն աչքի է ընկնում նաև ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ․ առաջադեմ սարքավորումները թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և անվտանգ միջամտություն՝ նվազեցնելով բարդությունների ռիսկը և բարձրացնելով բուժման արդյունավետությունը։
Այս ամենի արդյունքում ձևավորվում է վստահելի միջավայր, որտեղ ատամների վերականգնումը դառնում է ոչ միայն բժշկական միջամտություն, այլև ներդրում՝ Ձեր առողջության և ինքնավստահության մեջ։
Եթե ցանկանում եք վերականգնել Ձեր ատամնաշարը և ստանալ բնականին առավելագույնս մոտ արդյունք ժամանակակից All-on-6 մեթոդով, մի հետաձգեք որոշումը։ Գրանցվե՛ք խորհրդատվության MaryClinic-ում և ստացեք Ձեր անհատական բուժման պլանը հենց այսօր։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին