Մետաղակերամիկական շապիկներ

Ի՞նչ են մետաղակերամիկական շապիկները և ե՞րբ են կիրառվում

Մետաղակերամիկական շապիկները համադրում են մետաղական հիմքի ամրությունն ու կերամիկական արտաքին շերտի էսթետիկան՝ ապահովելով դիմացկուն և բնականին մոտ արդյունք։ Լայնորեն կիրառվում են ինչպես դիմացի, այնպես էլ ծամողական ատամների վերականգնման համար։
Ատամնաշապիկները կարող են տեղադրվել ինչպես տաշված և հղկված բնական ատամների, այնպես էլ ատամնային իմպլանտների վրա՝ վերականգնելով ատամի ձևը, ֆունկցիան և էսթետիկան։ Դրանք կիրառվում են այն դեպքերում, երբ սովորական թերապևտիկ լուծումները, օրինակ՝ պլոմբավորումը, այլևս չեն ապահովում երկարաժամկետ և հուսալի արդյունք։
Ատամի շապիկի տեղադրումը համարվում է արդյունավետ լուծում մի շարք կլինիկական դեպքերում, երբ անհրաժեշտ է վերականգնել ատամի ձևը, ամրությունը և էսթետիկան։
✓ Ատամների զգալի մաշվածություն: Շապիկների տեղադրումն այս դեպքում օգնում է վերականգնել ատամնաշարի անատոմիական ճիշտ ձևն ու կանխել հետագա մաշվածությունը։
✓ Էմալի գույնի և կառուցվածքի փոփոխություններ: Կան դեպքեր, երբ ատամների գունային փոփոխությունը պայմանավորված է ներքին գործոններով և սպիտակեցման մեթոդները բավարար արդյունք չեն տալիս։ Այս դեպքում ատամնաշապիկները հնարավորություն են տալիս թաքցնել գունային և էսթետիկ թերություններն ու ստանալ բնական, ներդաշնակ ժպիտ։
✓ Խորը կարիեսային վնասվածքներ: Երբ կարիեսը վնասում է ատամի մեծ մասը, սովորական պլոմբավորումը բավարար չէ։ Ատամնաշապիկը պաշտպանում է ատամը, հավասարաչափ բաշխում ծամողական ճնշումը և կանխում կոտրվածքները։
✓ Մեխանիկական վնասվածքներ և կոտրվածքներ: Տրավմաների, հարվածների կամ կոշտ սննդի ազդեցության հետևանքով առաջացած ատամի կոտրվածքների դեպքում, երբ միայն պլոմբավորումը բավարար չէ, ատամնաշապիկը համարվում է լավագույն լուծում։ Այն ամբողջությամբ ծածկում է վնասված ատամը՝ վերականգնելով ինչպես նրա ֆունկցիոնալությունը, այնպես էլ արտաքին տեսքը։

Մետաղ-կերամիկական շապիկները՝ որպես ատամների վերականգնման արդյունավետ եղանակ

Մետաղ-կերամիկական շապիկները տարիների ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու հուսալիությունը՝ դառնալով ատամների վերականգնման ամենատարածված լուծումներից մեկը։
Այս տեսակի ատամնաշապիկները համադրում են մետաղական հիմքի ամրությունն ու կերամիկական շերտի էսթետիկան՝ ապահովելով ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ արտաքին բարձր որակ։
Ընտրելով մետաղ-կերամիկական շապիկներ՝ բուժառուն ստանում է մի շարք կարևոր առավելություններ․

✓ Ամրություն և երկարակեցություն: Մետաղական հիմքը դիմակայում է բարձր ծամողական ծանրաբեռնվածությանը, ինչի շնորհիվ այս շապիկները հատկապես հարմար են ծամողական (հետևի) ատամների վերականգնման համար։
✓ Բնական տեսք: Արտաքին կերամիկական շերտը հնարավորություն է տալիս ճշգրիտ վերարտադրել հարակից ատամների գույնը, ձևը և բնական փայլը՝ ապահովելով ներդաշնակ ժպիտ։
✓ Գնի և որակի օպտիմալ հարաբերակցություն: Ի տարբերություն ամբողջական կերամիկական կամ ցիրկոնե կոնստրուկցիաների՝ ատամի շապիկի գինը մետաղակերամիկայի դեպքում ավելի հասանելի է՝ պահպանելով բարձր ֆունկցիոնալությունը։
✓ Կայունություն գույնի նկատմամբ: Կերամիկական մակերեսը դիմացկուն է գունային փոփոխություններին և չի փոխում իր երանգը սուրճի, թեյի կամ սննդային ներկանյութերի ազդեցությունից։

Մետաղակերամիկական ատամնաշապիկների տեղադրում ՄարիԿլինիկում

ՄարիԿլինիկում ատամի շապիկի տեղադրումն իրականացվում է բարձր ճշգրտությամբ և անհատական մոտեցմամբ։ Մեր փորձառու մասնագետները կիրառում են ժամանակակից ստոմատոլոգիական մեթոդներ՝ ապահովելով շապիկի կատարյալ հարմարեցում լնդեզրին։ Սա նպաստում է երկարատև կայունության ապահովմանը և հնարավոր բարդությունների նվազեցմանը։

Բուժման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով․

✓ Ախտորոշում և նախապատրաստում: Իրականացվում է ատամի զննում և անհրաժեշտ թերապևտիկ բուժում։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է ատամի տաշում՝ շապիկի հաստությանը համապատասխան։
✓ Չափսերի որոշում: Վերցվում է ճշգրիտ չափսը, որի հիման վրա լաբորատորիայում պատրաստվում է անհատական շապիկ։
✓ Տեղադրում և ֆիքսում: Պատրաստի շապիկը փորձարկվում է բերանի խոռոչում, ճշգրտվում է կծվածքը, ապա իրականացվում է վերջնական ֆիքսում։

ՄարիԿլինիկում մետաղակերամիկական շապիկների արժեքը սկսվում է 65.000 դրամից։ Եթե ցանկանում եք տեղադրել ատամնաշապիկ Երևանում, մեր պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն ընտրել Ձեզ համար ամենահարմար լուծումը՝ ապահովելով բարձր որակ, դիմացկունություն և էսթետիկ արդյունք։

Ինչո՞ւ դիմել ՄարիԿլինիկ

ՄարիԿլինիկում մենք կենտրոնանում ենք ոչ միայն ատամների բուժման, այլ նաև երկարաժամկետ և էսթետիկ արդյունքի ապահովման վրա։ Յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով կլինիկական առանձնահատկությունները և ակնկալվող արդյունքը։

Մեր առավելությունները․
✓ Ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումներ և սարքավորումներ
✓ Փորձառու մասնագետներ
✓ Անհատական բուժման պլանավորում յուրաքանչյուր բուժառուի համար
✓ Ճշգրիտ և էսթետիկ վերականգնում
✓ Հետևողական բուժման ընթացք
✓ Ուշադրություն մանրուքներին՝ բնական արդյունքի համար

ՄարիԿլինիկի նպատակն է ապահովել առողջ, ֆունկցիոնալ և էսթետիկ ժպիտ՝ յուրաքանչյուր դեպքի համար ընտրելով ամենանպատակահարմար լուծումը։
Գրանցվեք խորհրդատվության և ստացեք Ձեր անհատական բուժման պլանը հենց այսօր։ 

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին