Ցիրկոնային (ցիրկոն-կերամիկական) շապիկներ

Ի՞նչ են ցիրկոնային շապիկները և ե՞րբ են կիրառվում

Ատամների վերականգնման ժամանակ ամրության և էսթետիկայի ճիշտ հավասարակշռությունը գտնելը ստոմատոլոգիայի կարևորագույն նպատակներից մեկն է։ Ժամանակակից ամենապահանջված լուծումներից են ցիրկոնե շապիկները, որոնք համադրում են բարձր դիմացկունությունն ու բնական տեսքին հնարավորինս մոտ էսթետիկ արդյունքը։
Ցիրկոնե շապիկը կիրառվում է վնասված, քայքայված կամ էսթետիկ խնդիր ունեցող ատամների վերականգնման նպատակով։ Այն պատրաստվում է ցիրկոնիումից՝ բարձր ամրություն ունեցող նյութից, որը չի պարունակում մետաղ և լիովին համատեղելի է բերանի խոռոչի հյուսվածքների հետ։ Այս առանձնահատկության շնորհիվ ցիրկոնե շապիկները չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և չեն հանգեցնում լնդերի գունային փոփոխությունների։

Ե՞րբ է կիրառվում ցիրկոնե շապիկը.


Թուլացած ատամների պաշտպանություն: Կիրառվում են այն դեպքում, երբ ատամը զգալի վնասված է։ Ցիրկոնե պսակը պաշտպանում է ատամը հետագա կոտրվելուց և ապահովում դրա ամրությունը։
Ծամողական ատամների վերականգնում: Բարձր ամրության շնորհիվ ցիրկոնե պսակներն իդեալական են ծամողական ատամների համար, որոնք ենթարկվում են ծամողական մեծ ծանրաբեռնվածության։
Ատամների մաշվածություն: Կիրառվում են նաև ատամների մաշվածության դեպքում՝ վերականգնելով թե՛ ֆունկցիոնալությունը, թե՛ արտաքին տեսքը։
Էսթետիկ վերականգնումներ: Թույլ են տալիս վերականգնել գունափոխված, ձևափոխված կամ ոչ էսթետիկ ատամները՝ ապահովելով ավելի ներդաշնակ և գեղեցիկ ժպիտ։
Իմպլանտներով բուժման ավարտական փուլ: Ցիրկոնե պսակները հաճախ կիրառվում են որպես վերջնական վերականգնում՝ իմպլանտներով վերականգնված  ատամների համար։

Ցիրկոնե ատամը համարվում է ունիվերսալ լուծում, քանի որ կիրառելի է ինչպես դիմացի, այնպես էլ ծամողական ատամների դեպքում՝ ապահովելով երկարատև դիմացկունություն և բնական տեսքին մոտ արդյունք։

Ցիրկոն-կերամիկական շապիկներ․ առանձնահատկությունները

Ցիրկոն-կերամիկական շապիկները բաղկացած են երկու շերտից՝ ներքին ցիրկոնե հիմքից և արտաքին կերամիկական ծածկույթից։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս միաժամանակ ապահովել ամրություն և բնական, էսթետիկ տեսք։
Ցիրկոնե հիմքը պատասխանատու է կառուցվածքի դիմացկունության և երկարաժամկետ կայունության համար, մինչդեռ կերամիկական շերտը ատամին հաղորդում է բնական թափանցիկություն, փայլ և իրական ատամին մոտ արտաքին տեսք։

Ցիրկոն-կերամիկական շապիկների առանձնահատկությունները՝

  • Բարձր ամրություն և դիմացկունություն
  • Բնական ատամին առավելագույնս մոտ գույն և թափանցիկություն
  • Կոտրվածքների, ճաքերի և մաշվածության նկատմամբ բարձր կայունություն
  • Հարմարավետություն և էսթետիկ արդյունք
  • Երկար ծառայության ժամկետ
Այս հատկությունների շնորհիվ ցիրկոն կերամիկան համարվում է իդեալական ընտրություն բուժառուների համար։

Ցիրկոնե շապիկների գինը և տեղադրումը ՄարիԿլինիկում

Ցիրկոնային (ցիրկոն-կերամիկական) շապիկների արժեքը ՄարիԿլինիկում  սկսվում է 75․000 դրամից։ Արժեքը կարող է փոփոխվել՝ կախված ատամի վիճակից և անհատական բուժման պլանից։
Տեղադրման գործընթացը ներառում է հետևյալ քայլերը.
Ախտորոշում և պլանավորում: Մեր մասնագետները կատարում են համապատասխան հետազոտություն և որոշում՝ արդյոք ցիրկոնե պսակը համապատասխանում է բուժառուին։
Ատամի նախապատրաստում: Ատամը թեթևակի հղկվում է՝ շապիկի համար անհրաժեշտ տարածք ստեղծելու նպատակով։ Գործընթացն իրականացվում է տեղային անզգայացմամբ և անցնում է լիարժեք հարմարավետ պայմաններում։ 
Չափսերի ստացում: Վերցվում են ատամների ճշգրիտ չափսերը, որոնց հիման վրա լաբորատորիայում մոդելավորվում և պատրաստվում է ցիրկոնե պսակը։ 
Ժամանակավոր պսակի տեղադրում: Մինչ պատրաստվում է մշտական պսակը, տեղադրվում է ժամանակավոր պսակ՝ ատամը պաշտպանելու, զգայունությունը նվազեցնելու և էսթետիկ տեսքը ապահովելու նպատակով։ Այն նաև մինչև վերջնական վերականգնումն օգնում է պահպանել ճիշտ կծվածքը և լնդերի բնական ձևը։ 
Ֆիքսացիա: Մշտական շապիկը փորձարկվում է, ստուգվում է կծվածքի հարմարավետությունը և վերջնականապես ամրացվում՝ հատուկ բարձրորակ նյութով։ 

Ճիշտ խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման դեպքում ցիրկոնե շապիկները կարող են ծառայել երկար տարիներ՝ պահպանելով իրենց ամրությունն ու էսթետիկ տեսքը։

Ինչո՞ւ դիմել ՄարիԿլինիկ

Եթե ցանկանում եք տեղադրել ցիրկոնե շապիկներ Երևանում, ՄարիԿլինիկում Դուք կստանաք անհատական մոտեցում, ժամանակակից լուծումներ և բնականին հնարավորինս մոտ արդյունք։
ՄարիԿլինիկի թիմն անում է ամեն ինչ, որպեսզի բուժման գործընթացը լինի առավելագույնս թեթև, անցավ և հարմարավետ։ Յուրաքանչյուր փուլ կազմակերպվում է այնպես, որ բուժառուն զգա վստահություն ու հանգստություն՝ սկսած խորհրդատվությունից մինչև վերջնական արդյունք։ 
Ձեր կատարյալ ժպիտը սկսվում է ճիշտ որոշումից․ գրանցվեք խորհրդատվության հենց այսօր, և մեր մասնագետները կառաջարկեն Ձեզ համար ամենահարմար ու արդյունավետ լուծումը։

Հաճախ տրվող հարցեր

  • Ցիրկոնիումի օքսիդը (կամ պարզապես ցիրկոնը) ժամանակակից, սպիտակ ու չափազանց ամուր նյութ է, որն իր ամրությամբ հաճախ համեմատում են նաև մետաղի հետ, բայց տեսքով այն շատ էսթետիկ է։ Ստոմատոլոգիայում այսօր շապիկներից ամենապահանջվածը հենց ցիրկոնային կերամիկան է, որովհետև հնարավորություն տալիս ստանալ էսթետիկ,   բնական, միաժամանակ նաև ամուր ատամնաշար։
  • Տարբերությունը պատրաստման ձևի մեջ է.
    Մոնոլիտցիրկոնը ամբողջությամբ տաշվում է ցիրկոնի մեկ միասնական կտորից։ Այն չափազանց ամուր է և չի կոտրվում, ինչի շնորհիվ իդեալական է ծամող ատամների վերականգնման համար։ Սրանք նաև կոչվում են առանց երեսպատման ցիրկոններ։
    Ցիրկոն-կերամիկան ունի ցիրկոնե ամուր հիմք, որի վրա արդեն ատամնատեխնիկը ձեռքով ավելացնում է բարակ կերամիկական շերտեր և գույներ։ Սրա շնորհիվ շապիկներն ունենում են բնական թափանցիկություն, հնարավոր է դառնում պատրաստել մարդու բնական ատամներից գույնով չտարբերվող շապիկներ, ուստի շատ հարմար են դիմացի ատամների էսթետիկ վերականգնման համար։ Սրանք նաև կոչվում են երեսպատումով ցիրկոններ։
  • Ո՛չ, սաբացառվածէ։ Ցիրկոնը օրգանիզմի հետ  100% բիոհամատեղելի նյութ է։ Օրգանիզմն այն ընդունում է ինչպես իր սեփական հյուսվածքը, ուստի ոչ մի տեսակի ալերգիկ ռեակցիա, լնդերի բորբոքում չի առաջանում։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին