Ատամների՝ անգամ ամենաչնչին թերությունները կարող են փոխել մեր արտաքինը։ Իսկ եթե այդ թերություններն ավելի նկատելի են, սկսում են ազդել նաև մեր ինքնագնահատականի վրա։ Այս բոլոր թերությունները հնարավոր է շտկել էսթետիկ ստոմատոլոգիայի օգնությամբ։
Ատամների սպիտակեցում և էսթետիկա

Ատամների սպիտակեցում
Հոլիվուդյան ժպիտ ունենալու համար երբեմն կարող է բավարար լինել նաև ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը։ Ձյունաճերմակ ժպիտը կարող է դառնալ ձեր գլխավոր զարդարանքը։ MaryClinic-ն ընտրել է ատամների սպիտակեցման ամենաանվտանգ ու արդյունավետ համակարգերը՝ Zoom 4 և Opalenscence:
.png)



Opalescence Boost սպիտակեցում
Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման այս տեսակը ներկայումս ամենաարդյունավետ և անվտանգ սպիտակեցման տարբերակներից մեկն է համարվում, ինչում համոզվել ենք նաև տարիների մեր փորձով։ Արդյունավետորեն գունաբացում է ատամները՝ առանց վնասելու դրանք։
Zoom4 սպիտակեցում
Zoom 4 սպիտակեցումը ներկայումս ամենաարագ, անվտանգ և ամենանոր սպիտակեցման համակարգն է աշխարհում։
- Սպիտակեցումն արվում է Philips ընկերության Zoom 4 լամպով, որը չի տաքացնում ատամները.
- Չի առաջացնում զգայունություն.
- Սպիտակեցման պրոցեսն անցնում է շատ հարմարավետ.
- Ատամները գունաբացում է մինչև 8 տոն:
.png)



Տնային սպիտակեցում
Տնային սպիտակեցումն այն մարդկանց համար է, ովքեր՝
- ուզում են սպիտակեցնել ատամները իրենց հարմար ժամին և տեղում՝ տանը կամ աշխատանքի վայրում,
- կատարել են օֆիսային սպիտակեցում և ցանկանում են երկար պահպանել ստացված արդյունքը:


Հաճախ տրվող հարցեր
-
- Նկատել եք, որ ձեր ատամները շատ են գունափոխված.
- Երազում եք սպիտակ ատամների մասին.
- Ուզում եք, որ սպիտակեցումը կատարի հենց բժիշկ-ստոմատոլոգը՝ կլինիկայում.
- Արագ արդյունք և ատամները մի քանի տոնով սպիտակեցնել եք ցանկանում
-
- Բարձրակարգ մասնագետներ. մեր բժիշկները ոլորտի լավագույն մասնագետներն են, ովքեր պարբերաբար մասնագիտական վերապատրաստումներ են անցնում։
- Բարձրորակ նյութեր. օգտագործվում են միայն հայտնի ֆիրմաների բարձրակարգ նյութերը, ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համակարգերը (Zoom 4, Opalenscence ):
- Նորագույն սարքավորումների և խոշորացույցի կիրառում. սա օգնում է հեռացնել միայն ատամի ախտահարված հյուսվածքերը՝ պահպանելով առողջ հյուսվածքներն անվնաս, ինչպես նաև իդեալական վերականգնել ատամի տեսքը։
-
Սա ծամիչ ատամների բնական անատոմիայի և գույնի վերականգնում է էսթետիկ պլոմբանյութերով։ Այսպես հնարավոր է վերականգնել ատամների կոնտակտային, վզիկային կարիեսները, ատամների պսակները։
Կոմպոզիտային վինիր
Սա ատամի արտաքին տեսքի, ձևի և գույնի վերականգնում է էսթետիկ պլոմբանյութերով։ Էսթետիկ պլոմբանյութերն ունեն ատամի բնական գույնի բոլոր երանգներն ու թափանցիկությունը, ինչը հնարավորություն է տալիս իդեալական վերականգնել ատամի արտաքին տեսքն ու գույնը։
Կոմպոզիտային վինիրներով հնարավոր է շտկել՝
Կոմպոզիտային վինիրներով հնարավոր է շտկել՝
- ատամների մաշվածությունը,
- ատամների կոտրվածքները,
- ատամների գույնն ու ձևը,
- փակել դիաստեման
- փոխարինել հին պլոմբները,
- շտկել ատամների փոքր թեքվածությունները
