Կերամիկական բրեկետներ
Պետք չէ հետաձգել օրթոդոնտիկ բուժումը՝ խուսափելով տեսանելի մետաղական բրեկետներից կամ օրթոդոնտիկ բուժման արժեքից։ Ժամանակակից օրթոդոնտիան վաղուց կոտրել է կարծրատիպերը․ այսօր ատամնաշարն ու կծվածքը շտկել կարելի է գրեթե աննկատ կերամիկական բրեկետների միջոցով՝ հասանելի գնով և նույնիսկ ապառիկ տարբերակով։ Այդ հնարավորությունը հասանելի է մեզ մոտ՝ MaryClinic-ում։
Ի՞նչ են կերամիկական բրեկետները և ե՞րբ են կիրառվում
Կերամիկական բրեկետներն իրենց անունը ստացել են այն նյութից, որից պատրաստվում են։
Գործում են նույն հիմնական սկզբունքով, ինչ մետաղական բրեկետները։ Համակարգը բաղկացած է յուրաքանչյուր ատամի վրա ամրացվող կերամիկական բրեկետներից և մետաղական աղեղից, որը վերահսկում է ատամների տեղաշարժը։
Կերամիկական բրեկետները կիրառվում են ատամնաբուժական խնդիրների լայն շրջանակը շտկելու համար, այդ թվում՝ խաչաձև կծվածք, խորը կծվածք, բաց կծվածք, ատամների կուտակում (ատամների միջև տարածության պակաս) և այլն։
Ընդհանուր առմամբ, կերամիկական բրեկետները գրավիչ տարբերակ են այն Այցելուների համար, ովքեր փնտրում են իրենց ատամնաբուժական խնդիրների էսթետիկ և արդյունավետ լուծում։
Կերամիկական բրեկետների առանձնահատկությունները
Կերամիկական բրեկետների առանձնահատկություններից հարկ է նշել հետևյալը․
- Համարյա անտեսանելի են ատամների վրա․ դրանք կիսաթափանցիկ են և չեն փչացնում ժպիտի էսթետիկ տեսքը։
- Ժամանակակից կերամիկական բրեկետները չեն փոխում իրենց գույնը թքի կամ սննդամթերքի ֆերմենտների ազդեցությունից։
Սակայն կարևոր է նշել նաև, որ կերամիկական բրեկետները ավելի նուրբ են և Այցելուից պահանջում են ավելի կարգապահ և պատասխանատու խնամք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ատամների ուղղումը կերամիկական բրեկետներով
Կերամիկական բրեկետներով բուժումը փուլային գործընթաց է, որն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ․
Ախտորոշում և պլանավորում
Ամեն ինչ սկսվում է մեր պրոֆեսիոնալ օրթոդոնտների հետ խորհրդատվությունից։ Մասնագետը կատարում է ատամնաշարի ռենտգեն հետազոտություն, վերցնում է ծնոտների չափսերը (ալգինատի կամ կատարում է թվային սկանավորման միջոցով)։ Այս փուլում որոշվում է բուժման տևողությունը և հստակեցվում է վերջնական արժեքը։
Նախապատրաստում
Մինչ բրեկետների տեղադրումը անհրաժեշտ է համոզվել, որ բերանի խոռոչը առողջ վիճակում է։ Կլինիկայի հիգիենիստն իրականացնում է ատամների պրոֆեսիոնալ մաքրում, անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև առկա կարիեսների բուժում և բերանի խոռոչի նախապատրաստում բրեկետային բուժմանը։
Բրեկետների տեղադրում (ֆիքսացիա)
Սա ամենակարևոր փուլն է, որը տևում է մոտ 1–1,5 ժամ։
Ատամների մակերեսը մշակվում է հատուկ նյութով, այնուհետև յուրաքանչյուր կերամիկական բրեկետ հատուկ պլոմբանյութի միջոցով ամրացվում է ատամի արտաքին մակերեսին։
Դրանից հետո բրեկետների միջով անցկացվում է օրթոդոնտիկ մետաղական աղեղը, որը ֆիքսվում է թափանցիկ կամ գունավոր լիգատուրաներով։
Ակտիվ բուժման շրջան
Բրեկետների տեղադրումից հետո անհրաժեշտ է այցելել օրթոդոնտին միջինում 4–6 շաբաթը մեկ անգամ։ Այդ այցերի ընթացքում մասնագետը փոխում կամ կարգավորում է օրթոդոնտիկ աղեղը, որպեսզի ատամները շարունակեն տեղաշարժվել դեպի ճիշտ դիրք։
Ռետենցիոն շրջան (արդյունքի պահպանում)
Երբ ատամներն ընդունում են ճիշտ դիրք, բրեկետները հեռացվում են։ Ստացված արդյունքը պահպանելու համար տեղադրվում է ռետեյներ (բարակ լար ատամների հետևի մասում) կամ պատրաստվում են թափանցիկ գիշերային կապպաներ։
Կերամիկական բրեկետներ Երևանում
Եթե փնտրում եք վստահելի ստոմատոլոգիական կլինիկա բրեկետների տեղադրման համար, MaryClinic-ը Երևանում լավագույն ընտրությունն է։ Մեզ մոտ աշխատում են փորձառու և հոգատար օրթոդոնտներ, իսկ կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը բոլոր գործընթացները դարձնում է ավելի որակյալ, անվտանգ և վստահելի։
Անցե՛ք բրեկետային բուժում և ժպտացե՛ք ինքնավստահ ու անկաշկանդ։ Ամրագրե՛ք ձեր այցը օրթոդոնտի մոտ հենց հիմա։
Հաճախ տրվող հարցեր
-
Կերամիկական բրեկետների արժեքը Հայաստանում տատանվում է 500,000-900.000դր. սահմաններում։
-
Կերամիկական բրեկետները սովորաբար չեն գունափոխվում, քանի որ պատրաստված են գունակայուն նյութերից։
Սակայն ժամանակի ընթացքում կարող են գունավորվել օրթոդոնտիկ աղեղը բրեկետներին ամրացնող էլաստիկ կապերը (էլաստիկ լիգատուրաները), հատկապես սննդի և խմիչքների ազդեցությունից։
Այս խնդիրը լուծվում է օրթոդոնտիկ այցելությունների ժամանակ, երբ օրթոդոնտը փոխում է դրանք։ -
Ընտրությունը կախված է ձեր առաջնահերթություններից և բուժման առանձնահատկություններից։
Մետաղական բրեկետները ավելի դիմացկուն են և հաճախ կիրառվում են բարդ կծվածքի խանգարումների դեպքում՝ ապահովելով բարձր արդյունավետություն։
Կերամիկական բրեկետները ավելի էսթետիկ են, քանի որ մոտ են ատամների բնական գույնին և պակաս նկատելի են։ Դրանք հիմնականում նախընտրում են այն մարդիկ, ովքեր կարևորում են արտաքին տեսքը բուժման ընթացքում։
Վերջնական ընտրությունը կատարվում է բժշկի հետ խորհրդատվությունից հետո՝ հաշվի առնելով կծվածքի վիճակը և ցանկալի արդյունքը։ -
Որքա՞ն է կերամիկական բրեկետներով բուժման տևողությունը։