Մանկական ատամների բուժում և խնամք
Երեխայի բերանի խոռոչի առողջությունը կարևոր է ոչ միայն ատամների գեղեցիկ և առողջ տեսքի, այլև ճիշտ ծամելու, խոսքի զարգացման, ծնոտների ձևավորման և մշտական ատամների բնականոն ծկթման համար։
Մանկական ստոմատոլոգիական խնամքը ներառում է երեխայի ատամների և լնդերի վիճակի պարբերական գնահատում, կարիեսի և այլ խնդիրների վաղ հայտնաբերում, անհրաժեշտ բուժում, ինչպես նաև ատամների առողջությունը պահպանելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնագետը հաշվի է առնում երեխայի տարիքը, ատամների զարգացման փուլը և անհատական առանձնահատկությունները՝ համապատասխան մոտեցում ընտրելու համար։
Երեխաների ատամների խնամքը պետք է սկսել վաղ տարիքից՝ երեխայի առաջին ատամի ծկթումից անմիջապես հետո։ Մանկական ատամնաբուժարան խորհուրդ է տրվում այցելել նաև այն դեպքում, նույնիսկ երբ երեխան որևէ գանգատ չունի։ Այցերի ընթացքում մասնագետը ծնողներին տրամադրում է նաև երեխայի տարիքին համապատասխան խնամքի և կանխարգելման խորհուրդներ՝ ներառյալ ատամների մաքրման ճիշտ տեխնիկան, համապատասխան ատամի խոզանակի և մածուկի ընտրությունը։
Կաթնատամների բուժում
Կաթնատամները ժամանակավոր են, սակայն դրանց առողջությունը կարևոր դեր ունի երեխայի բերանի խոռոչի բնականոն զարգացման գործում։
Երեխայի առաջին ատամը սովորաբար հայտնվում է կյանքի առաջին ամիսներին, և հենց այդ պահից անհրաժեշտ է սկսել ատամների ու բերանի խոռոչի ամենօրյա խնամքը։ Կաթնատամները մասնակցում են սննդի ճիշտ ծամելուն և խոսքի ձևավորմանը, ինչպես նաև մինչև մշտական ատամների ծկթումը պահպանում են դրանց համար անհրաժեշտ տարածությունը։
Կաթնատամների կարիեսի բուժումը հնարավորություն է տալիս պահպանել ատամը մինչև դրա բնական փոխվելը, կանխել կարիեսի խորացումը և նվազեցնել ցավի, բորբոքման ու վարակի առաջացման հավանականությունը։
Կարիեսը կարող է զարգանալ ինչպես առջևի կաթնատամների, այնպես էլ երեխայի սեղան ատամի ծամող մակերեսների վրա։ Այս հատվածներում կան փոսիկներ, որտեղ ատամնափառը և սննդի մնացորդները կարող են կուտակվել, ինչի հետևանքով մեծանում է կարիեսի առաջացման ռիսկը։ Եթե ախտահարված հատվածը ժամանակին չբուժվի, կարիեսը կարող է աստիճանաբար խորանալ՝ տարածվելով դեպի ատամի ներքին հյուսվածքները։
Չբուժված կարիեսը կարող է առաջացնել ցավ, բորբոքում և վարակ, իսկ որոշ դեպքերում՝ բարդություններ, որոնք կարող են անդրադառնալ նաև մշտական ատամի զարգացման վրա։ Այդ պատճառով կաթնատամների վիճակի կանոնավոր վերահսկումը կարևոր է նույնիսկ այն դեպքում, երբ երեխան որևէ ցավ կամ անհանգստություն չի զգում։
Բուժման մեթոդը ընտրվում է՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, ատամի վիճակը, կարիեսի խորությունը և այլ անհատական գործոններ։ Կախված իրավիճակից՝ կարող է իրականացվել ատամի պլոմբավորում, իսկ ատամի զգալի վնասվածքի դեպքում կարող է անհրաժեշտ լինել մանկական պսակի կիրառումը։
Կաթնատամի վաղաժամ հեռացումը նախընտրելի տարբերակ չէ, քանի որ վաղ կորուստը կարող է հանգեցնել հարակից ատամների տեղաշարժի և նվազեցնել մշտական ատամի համար նախատեսված տարածությունը։ Այդ պատճառով, եթե ատամը հնարավոր է բուժել և պահպանել, նախապատվությունը տրվում է դրա պահպանմանը մինչև բնական փոխվելու ժամանակը։
Մանկական ատամների ռեմիներալիզացում և հերմետիզացում
Մանկական ստոմատոլոգիայում կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ատամների բուժումը, այլև կարիեսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Դրանցից են ատամների ռեմիներալիզացումը և հերմետիզացիան, որոնք կիրառվում են ատամների կառուցվածքն ամրապնդելու և կարիեսի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով։
Ռեմիներալիզացումը կանխարգելիչ մոտեցում է, որի ընթացքում ատամների էմալի մակերեսին կարող են տեղադրվել հանքային բաղադրիչներ պարունակող հատուկ միջոցներ։ Դրանք կարող են նպաստել էմալի պահպանմանը և ամրապնդմանը։
Ռեմիներալիզացնող միջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշվում է մանկական ստոմատոլոգի կողմից՝ երեխայի ատամների և բերանի խոռոչի վիճակի գնահատումից հետո։ Ընթացակարգի հաճախականությունն ու տևողությունը նույնպես ընտրվում են անհատապես։
Ատամների հերմետիզացիայի ժամանակ ատամի ծամող մակերեսի բնական ակոսներն ու փոսիկները՝ ֆիսուրները, ծածկվում են հատուկ նյութով, որը ստեղծում է պաշտպանիչ շերտ և օգնում է նվազեցնել սննդի մնացորդների ու ատամնափառի կուտակումը դժվար հասանելի հատվածներում։
Հերմետիզացիան հատկապես կարող է կիրառվել նոր ծկթած մշտական ծամող ատամների դեպքում, երբ դրանց ֆիսուրները խորն են և կարիեսի առաջացման ռիսկը բարձր է։ Միջամտության անհրաժեշտությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով ատամի կառուցվածքը, ֆիսուրների խորությունը, երեխայի բերանի խոռոչի հիգիենան և կարիեսի առաջացման ռիսկի այլ գործոններ։
Կարևոր է նշել, որ հերմետիզացիան չի փոխարինում ամենօրյա բերանի խոռոչի հիգիենային։ Հերմետիզացված ատամները նույնպես անհրաժեշտ է կանոնավոր մաքրել և պարբերաբար ստուգել մասնագետի մոտ՝ դրանց վիճակը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խնամք իրականացնելու համար։

Ատամնափառի մաքրում, բերանի խոռոչի հիգիենա
Երեխաների ատամների խնամքը սկսվում է բերանի խոռոչի ամենօրյա ճիշտ հիգիենայից։
Ատամնափառը ատամների մակերեսին առաջացող կպչուն շերտ է, որը բաղկացած է հիմնականում բակտերիաներից և սննդի մնացորդներից։ Եթե այն կանոնավոր կերպով չի հեռացվում, կարող է նպաստել կարիեսի առաջացմանը, ինչպես նաև լնդերի բորբոքման և այլ խնդիրների զարգացմանը։
Երեխայի ատամները խորհուրդ է տրվում մաքրել օրական առնվազն երկու անգամ՝ տարիքին համապատասխան ատամի խոզանակով և ատամի մածուկով։ Փոքր երեխաների դեպքում ծնողների մասնակցությունը կարևոր է, քանի որ նրանք դեռևս կարող են դժվարանալ ինքնուրույն ու ճիշտ մաքրել ատամները։
Որոշ դեպքերում ատամնափառի և այլ նստվածքների կուտակումները հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել միայն տնային պայմաններում։ Այդ դեպքում ստոմատոլոգը կարող է առաջարկել պրոֆեսիոնալ մաքրում՝ երեխայի բերանի խոռոչի վիճակին համապատասխան։ Այցի ընթացքում մասնագետը նաև ուշադրություն է դարձնում հնարավոր խնդրահարույց հատվածներին և ծնողին ու երեխային տալիս անհատական խորհուրդներ՝ հետագա խնամքը ճիշտ կազմակերպելու համար։

Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկը
ՄարիԿլինիկում մանկական ատամների բուժումն իրականացվում է՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, ատամների զարգացման փուլը և անհատական կարիքները։ Մեր նպատակն է ոչ միայն բուժել առկա խնդիրները, այլև օգնել ձևավորել ատամների և բերանի խոռոչի ճիշտ խնամքի սովորություններ դեռ վաղ տարիքից։
Եթե ձեզ հետաքրքրում է մանկական ստոմատոլոգիայի գինը Երևանում, ապա պետք է հաշվի առնել, որ բուժման արժեքը կախված է ատամների վիճակից, անհրաժեշտ միջամտության տեսակից և բուժման ծավալից։ Վերջնական արժեքը որոշվում է մասնագետի զննումից և անհրաժեշտ ախտորոշումից հետո։

ՄարիԿլինիկում մանկական ատամների պլոմբավորման և հերմետիզացիայի արժեքները սկսվում են 10 000 դրամից։
Փոքրիկ բուժառուների հետ աշխատանքում առանցքային է ոչ միայն բուժման բարձր արդյունավետությունը, այլև երեխայի հոգեբանական հարմարավետությունն ու վստահության ձևավորումը։ Մեր մասնագետները յուրաքանչյուր այցի ընթացքում ցուցաբերում են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով երեխայի տարիքային և հուզական առանձնահատկությունները։
Եթե ցանկանում եք հետևել Ձեր երեխայի ատամների առողջությանը և ժամանակին կանխել հնարավոր խնդիրները, դիմե՛ք ՄարիԿլինիկի մասնագետներին և ամրագրե՛ք խորհրդատվություն հենց այսօր։