Ատամի վերականգնում իմպլանտի միջոցով
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է բազմաթիվ լուծումներ՝ բացակայող ատամների վերականգնման համար։ Ներկայումս ամենաարդյունավետ և վստահելի մեթոդներից մեկը համարվում է ատամների իմպլանտացիան։ Այսօր ատամնային իմպլանտները լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իրենց բարձր արդյունավետության, բնական տեսքի և երկարաժամկետ արդյունքի։
Ատամների իմպլանտացիան ստոմատոլոգիական միջամտություն է, որի ընթացքում բուժառուի ծնոտոսկրի մեջ վիրահատական ճանապարհով տեղադրվում է արհեստական արմատ (իմպլանտ), որը փոխարինում է բացակայող ատամի բնական արմատին։
Ատամների իմպլանտները հնարավորություն են տալիս ոչ միայն վերականգնել գեղեցիկ ժպիտը, այլև ապահովել լիարժեք ֆունկցիոնալություն՝ վերականգնելով ծամելու, խոսելու և առօրյա հարմարավետության բոլոր կարևոր գործառույթները։
Իմպլանտը միաձուլվում է ծնոտոսկրի հետ (տեղի է ունենում օսեոինտեգրացիա), որի արդյունքում ձևավորվում է ամուր և կայուն հիմք՝ հետագայում պսակի, կամուրջի կամ պրոթեզի տեղադրման համար։ Արդյունքում ստացվում է ատամ, որը թե՛ արտաքին տեսքով, թե՛ ֆունկցիոնալությամբ գրեթե չի տարբերվում բնականից։
Իմպլանտացիան՝ ատամի վերականգնման արդյունավետ մեթոդ
Եթե նախկինում ատամի կորստի դեպքում հիմնական լուծումները շարժական պրոթեզներն էին կամ հարևան ատամների հղկումով կամուրջների տեղադրումը, ապա այսօր իմպլանտացիան հնարավորություն է տալիս վերականգնել բացակայող ատամը՝ առանց վնասելու առողջ ատամները։
Այս մեթոդը լայնորեն կիրառվում է ինչպես մեկ ատամի բացակայության դեպքում, այնպես էլ մի քանի ատամների կամ ամբողջական ատամնաշարի վերականգնման համար։
Ատամնային իմպլանտացիան կարևոր դեր ունի նաև ոսկրային հյուսվածքի պահպանման մեջ․ ատամի կորստից հետո ոսկորը աստիճանաբար սկսում է քայքայվել, սակայն իմպլանտը կանխում է այդ գործընթացը՝ պահպանելով դեմքի բնական կառուցվածքը։
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ գործընթացը դարձել է ավելի ճշգրիտ, անվտանգ և կանխատեսելի։ Յուրաքանչյուր բուժառուի համար կազմվում է անհատական բուժման պլան՝ հաշվի առնելով նրա ատամների վիճակը և ակնկալիքները։ Արդյունքում ոչ միայն վերականգնվում է գեղեցիկ ժպիտը, այլև զգալիորեն բարելավվում է կյանքի որակը՝ վերադարձնելով վստահությունը և հարմարավետությունը առօրյա կյանքում։
Իմպլանտների հիմնական առավելությունները
✓ Կայունություն. իմպլանտներն ամրանում են ծնոտոսկրի մեջ և անշարժ են մնում ծամելու կամ խոսելու ընթացքում։
✓ Երկարակեցություն. ճիշտ խնամքի դեպքում իմպլանտները կարող են ծառայել տասնամյակներ։
✓ Ոսկրային հյուսվածքի պահպանում. իմպլանտները կանխում են ծնոտոսկրի ատրոֆիան՝ ոսկորի կորւոստը և դեմքի դիմագծերի փոփոխությունը:
✓ Լիարժեք ծամելու ֆունկցիա. թույլ են տալիս առանց սահմանափակումների վայելել ցանկացած սնունդ։
✓ Բնական տեսք․ արտաքինից գրեթե չեն տարբերվում բնական ատամներից՝ ստեղծելով ներդաշնակ ատամնաշար և կատարյալ ժպիտ։
Ինչ արժե մեկ ատամի վերականգնումը իմպլանտի միջոցով
Իմպլանտի արժեքը գնահատելիս կարևոր է դիտարկել ոչ միայն ընթացիկ ծախսը, այլ նաև դրա երկարաժամկետ արդյունավետությունը։ Իմպլանտի գինը ներառում է ինչպես բարձրորակ նյութերը, այնպես էլ բժշկի փորձը և վիրաբուժական աշխատանքի որակը, որոնք մեծ ազդեցություն ունեն վերջնական արդյունքի վրա։
Մեկ բացակա ատամի ամբողջական վերականգնումը՝ իմպլանտից մինչև պսակ, սկսվում է 240․000 դրամից (շուրջ 600$)։ Արժեքի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝
- Իմպլանտ
- Աբաթմենտ
- Մետաղակերամիկական պսակ
Այս փաթեթը հնարավորություն է տալիս ստանալ ամբողջական լուծում՝ ապահովելով ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ արդյունք։