Կերամիկական ներդիրներ
Ի՞նչ են կերամիկական ներդիրները և ե՞րբ են կիրառվում
Ատամնաբուժական ներդիրները (inlay / onlay) ատամը վերականգնող միկրոպրոթեզներ են, որոնք կիրառվում են այն դեպքերում, երբ ատամը վնասված է կարիեսից կամ մեխանիկական քայքայումից, և սովորական պլոմբավորումը արդեն բավարար արդյունավետ չէ։ Ի տարբերություն սովորական պլոմբի, որով բժիշկը ատամը վերականգնում է անմիջապես բուժառուի բերանի խոռոչում, ներդիրները պատրաստվում են լաբորատորիայում հատուկ թվային սարքավորման միջոցով՝ ըստ ատամի անհատական 3D սկանավորման և ճշգրտորեն համապատասխանում են ատամի ձևին։ Դրանք տեղադրվում են ատամի վնասված հատվածը վերականգնելու և նրա բնական ֆունկցիան ու տեսքը պահպանելու համար։
Ներդիրները կիրառվում են այն դեպքերում, երբ՝
✓ Ատամի մեծ մասը վնասված է, բայց դեռ հնարավոր է պահպանել այն
✓ Կարիեսը տարածված է, բայց չի հասել արմատին
✓ Անհրաժեշտ է ամուր և երկարաժամկետ վերականգնում
✓ Սովորական պլոմբավորումը կարող է չդիմանալ ծամողական ծանրաբեռնվածությանը
Ներդիրները կարելի է դասակարգել 2 հիմնական տեսակների՝ Inlay և Onlay։
Inlay-ն տեղադրվում է ատամի ներքին խոռոչում։ Այն օգտագործվում է, երբ վնասվածքը սահմանափակվում է միայն ատամի կենտրոնական մասով։ Onlay-ն ավելի լայն վերականգնում է։ Այն կիրառվում է, երբ ատամի վնասվածքը ավելի մեծ է։
Կերամիկական ներդիրների տեսակները (ցիրկոնե, կերամիկական)
Ատամնաբուժական ներդիրները հիմնականում պատրաստվում են երկու նյութերից՝ կերամիկայից և ցիրկոնից։ Երկու տարբերակներն էլ համարվում են ժամանակակից և հուսալի լուծումներ՝ ապահովելով թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ արդյունք։
Կերամիկական ներդիրներ
✓ Բարձր էսթետիկ տեսք: Կերամիկական ներդիրները իրենց օպտիկական հատկություններով շատ մոտ են բնական ատամին, ունեն նման թափանցիկություն և բնական փայլ։
✓ Լավ գունային համապատասխանություն: Երանգը ընտրվում է անհատապես յուրաքանչյուր բուժառուի համար, ինչի շնորհիվ ներդիրը դառնում է գրեթե անտեսանելի։
✓ Կիրառություն: Հաճախ կիրառվում են տեսանելի հատվածներում, որտեղ առաջնային է բնական և էսթետիկ արդյունքը։
Ցիրկոնե ներդիրներ
✓ Շատ բարձր ամրություն և դիմացկունություն: Ցիրկոնիումի օքսիդը չի ճաքում, չի մաշվում և չի փոխում իր գույնը նույնիսկ միջավայրի ագրեսիվ ազդեցության տակ (սննդի թթվայնություն, ջերմաստիճանի փոփոխություններ և այլն)։
✓ Երկար ծառայության ժամկետ: Ապահովում է ատամի ներքին շերտերի պաշտպանություն բակտերիաներից և ունի ավելի երկար կյանքի տևողություն՝ համեմատած այլ կոնստրուկցիաների հետ։
✓ Կիրառություն: Համարվում է իդեալական տարբերակ ծամողական բարձր ծանրաբեռնվածություն ունեցող հետին ատամների համար։
Բացի դրանից, հարմար է նաև մետաղների նկատմամբ ալերգիա ունեցող բուժառուների համար՝ շնորհիվ իր բարձր կենսահամատեղելիության։
Ատամների լիարժեք վերականգնում ՄարիԿլինիկում
ՄարիԿլինիկում ատամների վերականգնումը իրականացվում է ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումներով՝ ապահովելով ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ բարձր արդյունք։
Կախված ատամի վնասման աստիճանից՝ մասնագետները ընտրում են անհատական բուժման տարբերակ․
✓ Փոքր խոռոչերի դեպքում՝ պլոմբավորում
✓ Միջին և մեծ խոռոչերիի դեպքում՝ ատամնաբուժական ներդիրներ (inlay / onlay)
✓ Ավելի բարդ դեպքերում՝ պսակով վերականգնում կամ համակցված բուժում
Բուժման ընթացքում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձր ճշգրտությամբ նյութեր, ինչը թույլ է տալիս վերականգնել ատամի բնական ձևը, ամրությունը և գեղեցիկ տեսքը։
Երևանում ատամների վերականգնում իրականացնելու համար ՄարիԿլինիկն առաջարկում է անհատական մոտեցում, բարձր որակ և երկարաժամկետ արդյունք։
Մեզ մոտ ատամնաբուժական ներդիրների արժեքը սկսվում է 95․000 դրամից։ Հստակ արժեքը որոշվում է խորհրդատվության արդյունքում։
Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկ
ՄարիԿլինիկի նպատակն է ոչ միայն վերականգնել վնասված ատամը, այլ նաև ապահովել երկարաժամկետ առողջություն և բնական, վստահ ժպիտ։
Մեզ մոտ բուժումն իրականացվում է ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումներով՝ համադրելով բարձր ճշգրտություն, որակյալ նյութեր և անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։
Մեզ մոտ բուժումն իրականացվում է ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումներով՝ համադրելով բարձր ճշգրտություն, որակյալ նյութեր և անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։
Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին, և բուժման պլանը կազմվում է՝ ելնելով ատամի վիճակից ու բուժառուի կարիքներից։ Մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն խնդրի վերացմանը, այլ նաև պատճառների ճիշտ գնահատմանը, որպեսզի արդյունքը լինի կայուն և երկարաժամկետ։
ՄարիԿլինիկում մեծ կարևորություն է տրվում թե՛ բուժման ընթացքում հարմարավետությանը, թե՛ վերջնական էսթետիկ արդյունքին։ Մեր նպատակն է ստեղծել բնական, գեղեցիկ և առողջ ժպիտ, որը կպահպանվի տարիների ընթացքում։
Զանգահարեք մեզ՝ անհատական խորհրդատվության համար և ընտրեք Ձեր ատամների բուժման լավագույն տարբերակը։