Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում և խնամք
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը սկսվում են ճիշտ հիգիենայից։ Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումը ստոմատոլոգիական կանխարգելիչ կարևոր պրոցեդուրա է, որի նպատակն է պահպանել ատամների և լնդերի առողջությունը՝ հեռացնելով ատամնափառը, ատամնաքարերը և կուտակումները, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել ամենօրյա խնամքի միջոցով։
Նույնիսկ կանոնավոր խոզանակելու և ատամնաթել օգտագործելու դեպքում որոշ հատվածներում կարող են կուտակվել բակտերիաներ և կարծրացած նստվածքներ։ Այդ պատճառով ատամնաքարերի մաքրումը և պարբերական պրոֆեսիոնալ հիգիենան կարևոր դեր ունեն բերանի խոռոչի առողջության պահպանման և կարիեսի կանխարգելման գործում։
Ատամնաքարերի մաքրում
Ատամնաքարերի մաքրումը բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի կարևոր փուլերից մեկն է, որի ընթացքում հեռացվում են ատամների մակերեսին կուտակված կարծրացած նստվածքները՝ ատամնաքարերը ։ Դրանք առաջանում են ատամնափառի երկարատև կուտակման հետևանքով և չեն կարող ամբողջությամբ հեռացվել միայն տնային խնամքի միջոցով։
Ատամնաքարերի հեռացումը ոչ միայն բարելավում է ատամների արտաքին տեսքը, այլև օգնում է պահպանել լնդերի առողջությունը, նվազեցնել բակտերիաների քանակը և կանխել բերանի խոռոչում խնդիրների զարգացումը։
Մասնագետն ատամների քարերի մարքումը կատարում է ժամանակակից և անվտանգ մեթոդներով` ապահովելով լավագույն արդյունք։
Ատամնաքարերի մաքրումը նպաստում է՝
- լնդերի բորբոքման և արյունահոսության կանխարգելմանը,
- տհաճ հոտի նվազեցմանը,
- կարիեսի առաջացման ռիսկի նվազեցմանը,
- ատամների բնական մաքրության և փայլի պահպանմանը։
Շատերին հետաքրքրում է, թե որքան է ատամնաքարերի մաքրման գինը: Ծառայության արժեքը կախված է ատամների ընդհանուր վիճակից, կուտակումների քանակից և անհրաժեշտ մաքրման ծավալից։ Մասնագետը նախնական զննման ընթացքում կգնահատի ձեր բերանի խոռոչի վիճակը և կառաջարկի համապատասխան լուծում։
Ատամների տնային խնամքի ուսուցում
Ատամների և լնդերի առողջությունը պահպանելու համար միայն պրոֆեսիոնալ մաքրումը բավարար չէ․ կարևոր է նաև ճիշտ կազմակերպված ամենօրյա խնամքը։ Ատամների տնային խնամքի ուսուցումը օգնում է ձևավորել ճիշտ հիգիենիկ սովորություններ և երկար պահպանել ստոմատոլոգիական պրոցեդուրաների արդյունքը։
Շատ մարդիկ ամեն օր խոզանակում են ատամները, սակայն ոչ ճիշտ տեխնիկան կամ սխալ ընտրված խնամքի միջոցները կարող են նվազեցնել մաքրման արդյունավետությունը։ Մասնագետի կողմից տրված անհատական խորհուրդները թույլ են տալիս ընտրել բերանի խոռոչի խնամքի ճիշտ մոտեցում՝ հաշվի առնելով ատամների և լնդերի առանձնահատկությունները։
Տնային խնամքի ընթացքում կարևոր է՝
- ատամները ճիշտ տեխնիկայով խոզանակելը,
- օգտագործել ատամի թել՝ դժվար հասանելի հատվածները մաքրելու համար,
- ընտրել համապատասխան ատամի խոզանակ և խնամքի միջոցներ,
- մաքրել նաև լեզվի մակերեսը՝ բակտերիաների կուտակումը նվազեցնելու համար,
- պարբերաբար այցելել ստոմատոլոգի՝ կանխարգելիչ զննման և պրոֆեսիոնալ մաքրման համար։
Պրոֆեսիոնալ հիգիենայից հետո ճիշտ տնային խնամքը նպաստում է ատամնափառի կրկնակի կուտակման նվազեցմանը, կարիեսի կանխարգելմանը և լնդերի առողջության պահպանմանը։
Կարիեսի կանխարգելում
Կարիեսի կանխարգելումը բերանի խոռոչի առողջության պահպանման կարևորագույն ուղղություններից է։ Կարիեսը զարգանում է ատամների մակերեսին կուտակված բակտերիալ փառի ազդեցության հետևանքով, երբ բակտերիաները արտադրում են թթուներ, որոնք աստիճանաբար վնասում են ատամի էմալը։
Կանոնավոր պրոֆեսիոնալ հիգիենան և ճիշտ տնային խնամքն օգնում են նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը։ Ատամնափառի և ատամնաքարերի հեռացումը թույլ է տալիս վերահսկել բակտերիաների քանակը և պահպանել ատամների բնական պաշտպանությունը։
Կարիեսի կանխարգելման հիմնական քայլերն են՝
- ատամների ամենօրյա ճիշտ մաքրում՝ առավոտյան և երեկոյան,
- ատամի թելի և միջատամնային խոզանակների օգտագործում,
- քաղցր և թթվային մթերքների չափավոր օգտագործում,
- պարբերական պրոֆեսիոնալ մաքրում և ստոմատոլոգիական զննում,
- բերանի խոռոչի անհատական խնամքի և խնամքի պարագաների ճիշտ ընտրություն։
Պրոֆեսիոնալ մաքրումների ընթացքում հնարավոր է ժամանակին հայտնաբերել ատամների և լնդերի վիճակի փոփոխությունները՝ կանխելով խնդիրների զարգացումը վաղ փուլերում։ Հատկապես կարևոր է հեռացնել այն նստվածքները, որոնք հնարավոր չէ վերացնել սովորական խոզանակով։
Կանոնավոր կանխարգելիչ խնամքը ոչ միայն օգնում է պահպանել առողջ ատամները, այլև նվազեցնում է հետագայում ավելի բարդ և ծախսատար բուժումների անհրաժեշտությունը։
Ինչո՞ւ ընտրել ՄարիԿլինիկը
ՄարիԿլինիկում մենք կարևորում ենք ոչ միայն բուժումը, այլև բերանի խոռոչի առողջության երկարաժամկետ պահպանումը։ Մեր մոտեցումը հիմնված է կանխարգելման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և յուրաքանչյուր բուժառուի անհատական կարիքների գնահատման վրա։
Ընտրելով ՄարիԿլինիկ՝ դուք ստանում եք․
✓ Պրոֆեսիոնալ մասնագետների թիմի վերահսկողությամբ աշխատանք․ Կիրառում ենք ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումներ և միջազգային չափանիշներ:
✓ Պրոֆեսիոնալ բերանի խոռոչի հիգիենա․ Ատամնափառի և ատամնաքարերի արդյունավետ, անվնաս հեռացում:
✓ Անհատական մոտեցում․ Մասնագետը մանրամասն գնահատում է ձեր բերանի խոռոչի վիճակը և առաջարկում ճիշտ խնամքի անհատական խորհուրդներ։
✓ Ժամանակակից սարքավորումներ․ Անվտանգ մեթոդներ՝ առավելագույնս արդյունավետ ու հարմարավետ պրոցեդուրաների համար։
✓ Կանխարգելիչ խնամքի համալիր մոտեցում․ Օգնում է պահպանել առողջ ատամներն ու լնդերը երկար տարիներ։
Առողջ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից։ Գրանցվե՛ք խորհրդատվության այսօր և վստահե՛ք ձեր բերանի խոռոչի առողջությունը փորձառու մասնագետներին:
Հաճախ տրվող հարցեր
-
Անգամ ամենաանթերի և կանոնավոր տնային խնամքի դեպքում ատամների խոզանակն ու թելը չեն կարողանում 100%-ով հեռացնել փառը դժվարհասանելի հատվածներից (ատամների միջնատարածություններից, լնդատակից և ծամող ատամների խորշերից)։Ժամանակի ընթացքում այդ փառը հանքայնանում է՝ վերածվելով պինդ ատամնաքարի, որը հնարավոր չէ հեռացնել սովորական խոզանակով։ Ատամնաքարերը պարունակում են միլիարդավոր բակտերիաներ, որոնք առաջացնում են լնդերի բորբոքում (գինգիվիտ, պարոդոնտիտ), արյունահոսություն, բերանի տհաճ հոտ և կանխում են ատամների փչացումը (կարիեսը)։ Պրոֆեսիոնալ մաքրումը կանխարգելում է այս բոլոր խնդիրները։
-
Ժամանակակից պրոֆեսիոնալ մաքրումը համալիր պրոցեդուրա է, որը սովորաբար բաղկացած է 4 հիմնական փուլից.✓ Ուլտրամանուշակագույն / Ուլտրաձայնային մաքրում (Ultrasonic scale). Ուլտրաձայնային հատուկ սարքի միջոցով անցավ և անվնաս հեռացվում են պինդ ատամնաքարերը՝ ինչպես ատամի մակերեսից, այնպես էլ լնդատակի հատվածից։✓ Air Flow փայլեցում. Հատուկ ապարատի միջոցով, որը ճնշման տակ արտանետում է ջրի, օդի և փափուկ փոշու խառնուրդ, ատամներից հեռացվում է պիգմենտավորված փառը (սուրճից, թեյից, ծխախոտից)։ Ատամները ձեռք են բերում իրենց բնական, մաքուր երանգը։✓ Մածուկներով փայլեցում. Ատամների մակերեսը մշակվում է հատուկ փայլեցնող մածուկներով և խոզանակներով, որպեսզի էմալը դառնա հարթ, ինչը դժվարացնում է նոր փառի կուտակումը։✓ Ֆտորացում և հանքայնացում. Ատամների վրա քսվում է ֆտոր պարունակող հատուկ լաք կամ ժել, որը ամրապնդում է էմալը և նվազեցնում ատամների զգայունությունը։
-
Միջինում պրոֆեսիոնալ մաքրում խորհուրդ է տրվում կատարել 6 ամիսը 1 անգամ։Սակայն կան դեպքեր, երբ այն անհրաժեշտ է կատարել ավելի հաճախ՝ 3-4 ամիսը 1 անգամ.
- Եթե կրում եք բրեկետներ կամ այլ կապպաներ,
- Եթե ունեք լնդերի հիվանդություններ (օրինակ՝ պարոդոնտիտ),
- Եթե ունեք ատամնաքարերի արագ կուտակման հակվածություն,
- Ծխողներին և սուրճի / թեյի մեծ սիրահարներին։