Ատաﬓեր 1 օրում
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է նորարարական լուծումներ՝ ատամի իմպլանտի միջոցով ամբողջական ժպիտը արագ և արդյունավետ վերականգնելու համար։ «Ատամներ մեկ օրում» մեթոդը հանդիսանում է ատամների իմպլանտացիայի առաջատար ուղղություններից մեկը, որը թույլ է տալիս ընդամենը 1 օրում վերականգնել ինչպես ատամների ֆունկցիոնալությունը, այնպես էլ էսթետիկան։
Լիարժեք ատամնաշար՝ մեկ օրում
1 օրում լիարժեք ատամնաշար ունենալն այլևս երազանք չէ։ Սա վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում ծնոտի մեջ տեղադրվում են իմպլանտներ, և առավելագույնը 1 օր անց դրանց վրա ամրացվում են ժամանակավոր, բայց լիարժեք ֆունկցիոնալ ատամներ։ Ի տարբերություն դասական մեթոդների, երբ իմպլանտի տեղադրումից հետո անհրաժեշտ է սպասել 3–6 ամիս, այս դեպքում բուժառուն դուրս է գալիս կլինիկայից արդեն նոր ատամներով։
Այս մոտեցումը հատկապես արդյունավետ է ամբողջական կամ գրեթե ամբողջական ատամնաշարի բացակայության դեպքում և լայնորեն կիրառվում է All-on-4, All-on-5 և All-on-6 իմպլանտացիոն համակարգերով։
«Ատամներ մեկ օրում» մեթոդն ունի մի շարք կարևոր առավելություններ, որոնք այն դարձնում են պահանջված և հարմարավետ` տարբեր տարիքի բուժառուների համար։
«Ատամներ մեկ օրում» մեթոդն ունի մի շարք կարևոր առավելություններ, որոնք այն դարձնում են պահանջված և հարմարավետ` տարբեր տարիքի բուժառուների համար։
Մեթոդի առավելությունները
✓ Արագություն․ Այս մեթոդի դեպքում ժպիտի ամբողջական վերականգնումը հնարավոր է ընդամենը 24 ժամում:
✓ Էսթետիկ տեսք․ Բուժառուն ստիպված չէ երկար ժամանակ մնալ առանց ատամների կամ օգտագործել անհարմար շարժական պրոթեզներ։ Ժամանակավոր ատամները տեսքով և ֆունկցիոնալությամբ շատ մոտ են բնականին։
✓ Քիչ տրավմատիկ ընթացք․ Շնորհիվ իմպլանտների հատուկ անկյան տակ տեղադրման՝ շատ դեպքերում հնարավոր է խուսափել լրացուցիչ բարդ վիրահատություններից:
✓ Հոգեբանական հարմարավետություն․ Ատամների բացակայությունը հաճախ առաջացնում է ինքնավստահության խնդիրներ։ Այս մեթոդը թույլ է տալիս շատ արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանքին՝ առանց անհարմարության։
✓ Արագ վերականգնում․ Բուժառուների մեծ մասը հենց հաջորդ օրը կարող է վերադառնալ աշխատանքին և առօրյա կյանքին՝ առանց նկատելի սահմանափակումների։
Ինչպես է իրականացվում իմպլանտացիան
Ատամների իմպլանտացիան իրականացվում է փուլային և մանրակրկիտ պլանավորված գործընթացով՝ ապահովելով անվտանգ և կանխատեսելի արդյունք։
Առաջին փուլում կատարվում է խորհրդատվություն, ախտորոշում և անհրաժեշտ հետազոտություններ` ծնոտի ոսկրային հյուսվածքի վիճակը գնահատելու և իմպլանտների ճշգրիտ դիրքը պլանավորելու համար։
Այնուհետև իրականացվում է իմպլանտների տեղադրումը։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս փուլը լինում է առավելագույնս ճշգրիտ և նվազագույն տրավմատիկ։ Նույն օրը վերցվում են չափերը, և առավելագույնը 1 օր անց պատրաստվում ու տեղադրվում են ժամանակավոր անշարժ ատամները։
Այսպիսով, բուժառուն արդեն հաջորդ օրը ունենում է անշարժ, գեղեցիկ և բնական տեսք ունեցող ատամնաշար։
3–6 ամիս անց, երբ իմպլանտներն ամբողջությամբ սերտաճում են ոսկրին, կատարվում է մշտական շապիկների տեղադրումը, որն էլ ապահովում է երկարաժամկետ և առավել դիմացկուն արդյունք։
Ատամնային իմպլանտացիա Երևանում
Ներկայումս ատամների իմպլանտացիան Երևանում լայն տարածում ունի՝ շնորհիվ իր արդյունավետության, հարմարավետության և երկարաժամկետ արդյունքի ապահովման։ MaryClinic ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից արագացված մեթոդներ, ներառյալ «Ատամներ մեկ օրում»-ը, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում վերականգնել լիարժեք ժպիտը։
1 ծնոտի համար 1-ին փուլի արժեքը սկսվում է 890․000 դրամից (All-on-4 մեթոդով), որը ներառում է՝
- 4 իմպլանտ
- 4 մուլտիյունիտ աբաթմենտ
- Ժամանակավոր անշարժ ատամներ
Այս փուլում իրականացվում է իմպլանտների տեղադրումը և նույն օրը կամ առավելագույնը 1 օր անց ֆիքսվում են ժամանակավոր ատամները, ինչը թույլ է տալիս բուժառուին անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին՝ արդեն նոր ժպիտով։
MaryClinic-ում հասանելի է նաև ատամների ապառիկ իմպլանտ ծառայությունը, որը թույլ է տալիս իրականացնել բուժումը առանց մեծ միանվագ վճարման։ Այստեղ յուրաքանչյուր փուլ կազմակերպված է այնպես, որ ապահովվի բուժառուի առավելագույն հարմարավետությունը։ Դուք կարող եք վերականգնել Ձեր ժպիտը հենց այսօր և վճարել փուլ առ փուլ՝ ընտրելով Ձեզ համար հարմար վճարման տարբերակը։
Ինչու՞ ընտրել MaryClinic-ը
MaryClinic-ում յուրաքանչյուր բուժառու ստանում է անհատական մոտեցում՝ սկսած առաջին խորհրդատվությունից մինչև վերջնական, կատարյալ արդյունքի ստացումը։
Մեր առավելությունները․
✓ Ժամանակակից տեխնոլոգիաներ. Կիրառում ենք նորագույն սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և անցավ, ապահով ընթացքի համար։
✓ Փորձառու թիմ․ Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնք ապահովում են բուժման արդյունավետ ընթացքը։
✓ Մեթոդների բազմազանություն. Տիրապետում ենք ատամների իմպլանտացիայի բոլոր ժամանակակից մեթոդներին։
✓ Անհատական պլանավորում. Յուրաքանչյուր դեպքի համար մշակվում է բուժման հատուկ պլան՝ հաշվի առնելով բուժառուի նախընտրություններն ու առանձնահատկությունները։
✓ Որակի ապահովում. Օգտագործում ենք բացառապես բարձրորակ նյութեր, որոնց շնորհիվ ապահովվում է երկարաժամկետ արդյունք։
✓ Վճարման ճկուն համակարգ․ Գործում է ապառիկ վճարման հնարավորություն, ինչը թույլ է տալիս բուժումը դարձնել հասանելի բոլորի համար։
✓ Բարձրակարգ սպասարկում. Մեզ մոտ Ձեզ սպասվում է հարմարավետ և ջերմ մթնոլորտ։
Գրանցվեք խորհրդատվության այսօր և վերականգնեք Ձեր լիարժեք ժպիտն ընդամենը 1 օրում։