ZOOM 4 սպիտակեցում

Zoom 4 մեթոդի էությունը, առավելություններն ու թերությունները

Ժամանակակից ստոմատոլոգիայում Zoom 4 տեխնոլոգիան համարվում է ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման ամենաարդյունավետ և պահանջված մեթոդներից մեկը։ Այն իրենից ներկայացնում է ատամների լուսային սպիտակեցում, որն իրականացվում է հատուկ սպիտակեցնող գելի և LED լույսի համակցված կիրառմամբ։
Zoom 4-ի կարևոր առանձնահատկություններից մեկը LED սառը լույսի տեխնոլոգիան է։ Լույսի ազդեցության շնորհիվ սպիտակեցնող գելը ակտիվանում է՝ առանց ատամների ավելորդ տաքացման։ Սա կարևոր առավելություն է, քանի որ ատամների հյուսվածքների գերտաքացումը կարող է նպաստել հետսպիտակեցումային զգայունության առաջացմանը։ Սառը LED լույսի կիրառումը թույլ է տալիս գործընթացը դարձնել ավելի վերահսկելի և հարմարավետ՝ նվազեցնելով անհարմարության և զգայունության ռիսկը։ 
Մեթոդը հնարավորություն է տալիս հենց առաջին այցի ընթացքում ստանալ տեսանելի արդյունք՝ պահպանելով ատամների բնական կառուցվածքը։ Մեկ այցի ընթացքում իրականացվում է սպիտակեցման 2–3 պրոցեդուրա` յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ։ Ամբողջ գործընթացը կատարվում է փորձառու մասնագետի անմիջական վերահսկողությամբ՝ սկսած նախապատրաստումից մինչև վերջնական արդյունքի գնահատումը։
Սպիտակեցումից առաջ կարևոր փուլ է բերանի խոռոչի և հատկապես լնդերի մանրակրկիտ պաշտպանությունը։ Լնդերի եզրագիծը մեկուսացվում է հատուկ հեղուկ կոֆերդամով (liquid dam), ինչպես նաև լրացուցիչ պաշտպանվում է բամբակյա գլանակներով ու պաշտպանիչ այլ նյութերով։ Այս մեկուսացումը թույլ է տալիս, որ սպիտակեցնող գելն ազդի բացառապես ատամների մակերեսին՝ առավելագույնս պաշտպանելով լնդերի փափուկ հյուսվածքները պրոցեդուրայի ողջ ընթացքում։ Սպիտակեցման ընթացքում ատամների մակերեսին քսվում է ջրածնի պերօքսիդի հիմքով հատուկ գել, որն ակտիվանում է LED լամպի ազդեցությամբ։ Ակտիվ թթվածնի մոլեկուլները ներթափանցում են ատամի կարծր հյուսվածքներ՝ քայքայելով գունափոխություն առաջացնող պիգմենտները։
Արդյունքում ատամները ձեռք են բերում ավելի բաց, բնական և էսթետիկ տեսք՝ վերականգնելով ժպիտի պայծառությունն ու ներդաշնակությունը։

Zoom 4-ի առավելությունները

Ակնթարթային արդյունք․ փոփոխությունը տեսանելի է ընդամենը 1 պրոցեդուրայից հետո։
Բարձր արդյունավետություն․ ատամների սպիտակեցումն ապահովվում է մինչև 6-8 երանգով։
Բնական տեսք․ ապահովում է համաչափ և փայլուն երանգ։
Անվտանգություն էմալի համար․ պրոցեդուրան իրականացվում է ստոմատոլոգի վերահսկողությամբ և անվտանգ է ատամի էմալի և կարծր հյուսվածքների համար։ 
Սառը LED լույսի տեխնոլոգիա․ լույսը չի առաջացնում ատամների հյուսվածքների ավելորդ տաքացում, ինչի շնորհիվ պրոցեդուրան ավելի հարմարավետ է և կարող է նվազեցնել հետսպիտակեցումային զգայունության հավանականությունը։
Ատամների և լնդերի պաշտպանություն․ մինչև սպիտակեցումը լնդերը մեկուսացվում են հատուկ պաշտպանիչ նյութերով՝ նվազեցնելով սպիտակեցնող գելի հետ փափուկ հյուսվածքների շփման ռիսկը։
Երկարատև ազդեցություն․ պատշաճ խնամքի դեպքում արդյունքը պահպանվում է 3-5 տարի։
Արագ և հարմարավետ․ ոչ ինվազիվ պրոցեդուրա է, որը չի պահանջում  վերականգնողական երկար շրջան։ 

Որոշ դեպքերում Zoom 4-ի կլինիկական սպիտակեցմանը կարող է հաջորդել տնային սպիտակեցման մոտ 1-շաբաթյա փուլ։ Այդ նպատակով պատրաստվում են բուժառուի ատամներին համապատասխան անհատական կապաներ, որոնց միջոցով սպիտակեցումը շարունակվում է տանը՝ ստոմատոլոգի ցուցումների և վերահսկողության համաձայն։ Այս համակցված մոտեցումը կարող է օգնել առավելագույնի հասցնել և երկար պահպանել ստացված արդյունքը՝ ըստ բուժառուի անհատական կարիքների։ 

Zoom 4-ի թերությունները

Ժամանակավոր զգայնություն ․ պրոցեդուրայից հետո 1-2 օր կարող է նկատվել ատամների թեթև զգայունություն։
Անհատական արդյունք․ սպիտակեցման աստիճանը կախված է ատամների սկզբնական գույնից  և գունափոխման պատճառներից։
Խնամքի սահմանափակումներ․ առաջին 24-48 ժամվա ընթացքում անհրաժեշտ է հետևել «սպիտակ դիետային» (խուսափել գունավորող սննդամթերքներից , ըմպելիքներից և ծխախոտից)։
Չի ազդում արհեստական շապիկների վրա․ սպիտակեցումը չի փոխում պսակների, վինիրների և պլոմբների երանգը։

Յուրաքանչյուր դեպքի համար արդյունքը գնահատվում է անհատապես՝ հաշվի առնելով ատամների վիճակը և բուժառուի ակնկալիքները։ 

Ի՞նչ արժե ատամների սպիտակեցումը

Ատամների սպիտակեցման արժեքը կախված է մի քանի գործոններից՝ ընտրված մեթոդից, օգտագործվող նյութերից, ատամների սկզբնական երանգից, ինչպես նաև պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից։
Zoom 4 ատամների սպիտակեցման արժեքը ՄարիԿլինիկում սկսվում է 180 000 դրամից։ Պրոցեդուրան իրականացվում է կլինիկական պայմաններում՝ մասնագետի վերահսկողությամբ , և թույլ է տալիս ստանալ արագ ու արտահայտված արդյունք՝ պահպանելով ատամների բնական կառուցվածքը։
Եթե անհատական բուժման պլանով անհրաժեշտ է նաև տնային սպիտակեցման փուլ, դրա արժեքը և անհրաժեշտությունը գնահատվում են առանձին՝ խորհրդատվության ընթացքում։ 
Վերջնական արժեքը որոշվում է անհատական խորհրդատվությունից ու զննումից հետո, քանի որ յուրաքանչյուր բուժառուի դեպքում անհրաժեշտ է գնահատել ատամների և լնդերի ընդհանուր վիճակը, առկա խնդիրները և բացառել հնարավոր հակացուցումները։

Ատամների սպիտակեցումը Երևանում

Եթե ցանկանում եք կատարել ատամների սպիտակեցում Երևանում, ՄարիԿլինիկն առաջարկում է ատամների սպիտակեցման ժամանակակից և արդյունավետ տարբերակներ ։ Մեր կլինիկայում հատուկ տեղ է զբաղեցնում Zoom 4 տեխնոլոգիայով ատամների սպիտակեցումը, որը թույլ է տալիս ընդամենը մեկ այցելության ընթացքում ստանալ ակնհայտ, փայլուն և բնական արդյունք։
Պրոցեդուրայի ընթացքում կիրառվում են բարձրորակ նյութեր և ժամանակակից սարքավորումներ։ Յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է անհատական բուժման պլան՝ հաշվի առնելով ատամների գույնը, զգայնության մակարդակը, բերանի խոռոչի ընդհանուր վիճակը և ակնկալվող արդյունքը։
Zoom 4-ի դեպքում կարևոր է ոչ միայն վերջնական սպիտակության աստիճանը, այլև ամբողջ գործընթացի ճիշտ կազմակերպումը՝ ատամների նախնական գնահատումից և լնդերի պաշտպանությունից մինչև սպիտակեցման փուլերի իրականացումն ու արդյունքի վերահսկումը։ 
ՄարիԿլինիկում ատամների սպիտակեցումն իրականացվում է անվտանգ և վերահսկվող պայմաններում՝ ապահովելով ոչ միայն ավելի պայծառ ժպիտ, այլև երկարատև էսթետիկ արդյունք։ 

Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկը

ՄարիԿլինիկում մենք համատեղում ենք ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումները, նորարարական տեխնոլոգիաները և անհատական վերաբերմունքը՝ ապահովելով անվտանգ, կանխատեսելի և բարձրորակ արդյունք յուրաքանչյուր բուժառուի համար։ 
Մեզ ընտրում են, քանի որ առաջարկում ենք՝
✓ Փորձառու մասնագետների թիմ, որը մշտապես կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները։
✓ Ժամանակակից սարքավորումներ և բարձրորակ նյութեր, որոնք համապատասխանում են ժամանակակից ստոմատոլոգիայի պահանջներին։ 
✓ Անհատական մոտեցում, որտեղ բուժման պլանը կազմվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի կարիքներն ու ակնկալիքները։
✓ Բարձր հիգիենիկ և անվտանգության ստանդարտներ՝ բոլոր պրոցեդուրաների ընթացքում։
✓ Թափանցիկ խորհրդատվություն և հետվերականգնողական ուղեկցում, որպեսզի ստացված արդյունքը պահպանվի հնարավորինս երկար։

Մեր նպատակն է ոչ միայն իրականացնել որակյալ բուժում, այլև ստեղծել առողջ, բնական և ինքնավստահություն հաղորդող ժպիտ, որը երկար ժամանակ կպահպանի իր գեղեցկությունն ու ներդաշնակությունը։
Ցանկանո՞ւմ եք կատարել ատամների սպիտակեցում Երևանում։ Դիմե՛ք ՄարիԿլինիկ և ստացե՛ք անհատական խորհրդատվություն՝ ընտրելու ձեր գեղեցիկ ու առողջ ժպիտի լավագույն լուծումը։ 

Հաճախ տրվող հարցեր

  • ZOOM 4-ը աշխարհում ամենատարածված, արդյունավետ և անվտանգ օֆիսային սպիտակեցման համակարգերից է։
    Ինչո՞վ է տարբերվում. Նախկին սերունդների համեմատ՝ ZOOM 4 համակարգում օգտագործվում է cold-light (սառը լույսով) LED ճրագ, որը չի տաքացնում ատամն ու հյուսվածքները՝ բացառելով այրվածքների կամ ատամի ջղի (նյարդի) գերտաքացման ռիսկը։ Բացի այդ, սպիտակեցնող ժելում ջրածնի պերօքսիդի խտությունը նվազեցվել է հասնելով 25%-ի (նախկին 35%-ի փոխարեն), ինչը պրոցեդուրան դարձնում է շատ ավելի խնայող։
    Արդյո՞ք անվտանգ է. Այո՛, լիովին անվտանգ է։ Ժել բաղադրության մեջ մտնում է նաև ամորֆ կալցիումի ֆոսֆատ (ACP), որը սպիտակեցման ընթացքում լցնում է էմալի միկրոճաքերը, ամրապնդում այն և հարթեցնում մակերեսը։
  • Ճիշտ խնամքի դեպքում ZOOM 4 սպիտակեցման արդյունքը պահպանվում է 3-ից 5 տարի։
    Արդյունքի երկարատևությունը կախված է ձեր անհատական հիգիենայից և սովորություններից։ Պրոցեդուրայից հետո առաջին 10-14 օրերին կարևոր է հետևել «սպիտակ դիետային» (խուսափել գունավորող սննդից՝ սուրճ, թեյ, գինի, հատապտուղներ, գազավորված ըմպելիքներ և ծխախոտ)։ Հետագայում տնային ճիշտ խնամքը և տարին 2 անգամ պրոֆեսիոնալ մաքրումը կօգնեն պահպանել ձեր ժպիտի փայլը տարիներ շարունակ։
  • Պրոցեդուրան ինքնին անցավ է։
    Սակայն, քանի որ սպիտակեցման ընթացքում ատամի էմալի ծակոտիները ժամանակավորապես բացվում են, ընթացքում կամ պրոցեդուրայից հետո առաջին 24 ժամվա ընթացքում կարող է նկատվել ատամների ժամանակավոր տհաճ զգայունություն կամ «ծակծկոցի» զգացողություն։ Սա լիովին նորմալ ռեակցիա է, որն անցնում է 1 օրվա ընթացքում։ Զգայունությունը մեղմելու համար բժիշկը պրոցեդուրայից անմիջապես հետո ատամներին քսում է հատուկ հանգստացնող և վերականգնող ժել։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին