Համակարգչային տոմոգրաֆիա

Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ)

Ատամների համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) համարվում է ժամանակակից և բարձր ճշգրտությամբ ախտորոշիչ հետազոտություն, որն օգնում է մասնագետին ստանալ դիմածնոտային շրջանի մանրամասն եռաչափ պատկեր, ճշգրիտ գնահատել ատամների, ծնոտների և ոսկրային հյուսվածքների վիճակը և ընտրել բուժման ճիշտ ռազմավարությունը։
Հետազոտության ընթացքում սարքը մի քանի վայրկյանի ընթացքում սկանավորում է հետազոտվող հատվածը, իսկ ստացված տվյալների հիման վրա ստեղծվում է եռաչափ պատկեր։ Սա մասնագետին հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշել առկա խնդիրները, գնահատել կլինիկական իրավիճակը և կազմել յուրաքանչյուր բուժառուի համար անհատական բուժման պլան։

Ատամների ռենտգենի և կատեի տարբերությունը

Թե՛ ռենտգեն հետազոտությունը, թե՛ համակարգչային տոմոգրաֆիան կարևոր դեր ունեն ստոմատոլոգիական ախտորոշման մեջ, սակայն դրանք տարբեր հնարավորություններ են տալիս։
Սովորական ռենտգենը տրամադրում է երկչափ (2D) պատկեր, որի վրա անատոմիական տարբեր կառուցվածքներ կարող են համընկնել՝ սահմանափակելով տեսանելիությունը։ Այդ պատճառով որոշ բորբոքային օջախներ, ոսկրային փոփոխություններ կամ ատամների արմատների առանձնահատկություններ կարող են ամբողջությամբ չարտացոլվել։
Ի տարբերություն դրա՝ համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) ընթացքում սարքը պտտվում է բուժառուի գլխի շուրջ՝ ստանալով բազմաթիվ պատկերներ տարբեր անկյուններից։ Այնուհետև դրանք մշակվում են հատուկ ծրագրով և վերածվում բարձր ճշգրտությամբ եռաչափ (3D) պատկերի։ Սա մասնագետին հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել ատամների, ծնոտների, ոսկրային հյուսվածքների, նյարդային ուղիների և հարակից անատոմիական կառուցվածքների վիճակը։

Ատամների ԿՏ-ի հիմնական առավելություններն են.


  • եռաչափ (3D) պատկերների ստացում,
  • ոսկրային հյուսվածքի առավել մանրամասն գնահատում,
  • նյարդային ուղիների և անատոմիական կառուցվածքների հստակ պատկերում,
  • իմպլանտացիայի և վիրահատական միջամտությունների ավելի անվտանգ պլանավորում,
  • ավելի ճշգրիտ ախտորոշում բարդ կլինիկական դեպքերում։
Համակարգչային տոմոգրաֆիան չի փոխարինում սովորական ռենտգենին, հետազոտության ընտրությունը կատարվում է մասնագետի կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի անհատական կլինիկական պատկերը։

Ե՞րբ է անհրաժեշտ դիմածնոտային տոմոգրաֆիան

Դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիա նշանակվում է այն դեպքերում, երբ բուժման ճիշտ պլանավորման համար անհրաժեշտ է ստանալ առավել մանրամասն տեղեկատվություն։
Մասնագետը կարող է խորհուրդ տալ ԿՏ հետազոտություն, եթե նախատեսվում է.
  • ատամնային իմպլանտների տեղադրում,
  • իմաստության ատամների հեռացում,
  • օրթոդոնտիկ բուժում,
  • ծնոտների վիրաբուժական միջամտություն,
  • կիստաների կամ բորբոքային օջախների հայտնաբերում,
  • ոսկրային հյուսվածքի ծավալի գնահատում,
  • վնասվածքների կամ կոտրվածքների ախտորոշում։
Հետազոտությունն արագ է և հարմարավետ։ Սկանավորումը սովորաբար տևում է ընդամենը մի քանի վայրկյան, որի ընթացքում սարքը ստանում է տարբեր անկյուններից բազմաթիվ պատկերներ։ Այնուհետև դրանք միավորվում են մեկ եռաչափ պատկերում, որը բժիշկին հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել հետազոտվող հատվածը։

Ատամների կատե Երևանում

Եթե փնտրում եք, թե որտեղ կատարել ատամների ԿՏ (ՀՇ) Երևանում, կարևոր է ընտրել այնպիսի կլինիկա, որտեղ կիրառվում են ժամանակակից սարքավորումներ և հետազոտության արդյունքները գնահատվում են փորձառու մասնագետների կողմից։
ՄարիԿլինիկում համակարգչային տոմոգրաֆիան իրականացվում է բարձր ճշգրտությամբ սարքավորմամբ, որը հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն եռաչափ պատկերներ՝ բուժման ճիշտ պլանավորման համար։ Հետազոտությունն արագ է և հարմարավետ։
Եթե ձեզ հետաքրքրում է համակարգչային տոմոգրաֆիայի գնացուցակը, ապա հետազոտության արժեքը որոշվում է՝ կախված սկանավորման ծավալից։ ՄարիԿլինիկում ատամների ԿՏ-ի արժեքը կազմում է 9․000-ից մինչև 20․000 դրամ՝ կախված նրանից, թե հետազոտությունը ծնոտների որ հատվածներն է ընդգրկում։
Մեր մասնագետները խորհրդատվության ընթացքում կօգնեն ընտրել հենց այն հետազոտության տեսակը, որն անհրաժեշտ է ձեր կլինիկական իրավիճակի համար, և կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն ծառայության և արժեքի վերաբերյալ։

Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկը ատամների ԿՏ-ի համար

Երբ խոսքը վերաբերում է Ձեր առողջությանը և գեղեցիկ ժպիտին, կարևոր է վստահել այն մասնագետներին, ովքեր համատեղում են փորձը, ժամանակակից տեխնոլոգիաները և անհատական մոտեցումը։
ՄարիԿլինիկում համոզված ենք, որ հաջող բուժման հիմքում ճշգրիտ ախտորոշումն է։ Այդ պատճառով ատամների համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) իրականացվում է իտալական Acteon X-Mind ֆիրմայի ժամանակակից սարքավորմամբ, որը թույլ է տալիս ստանալ բարձրորակ եռաչափ պատկերներ՝ բուժման ճիշտ պլանավորման համար։
Հետազոտության արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրվում են մեր մասնագետների կողմից, ինչը հնարավորություն է տալիս գնահատել յուրաքանչյուր կլինիկական դեպքի առանձնահատկությունները և ընտրել բուժման առավել արդյունավետ տարբերակը։
Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր բուժառու ստանա ոչ միայն ճշգրիտ ախտորոշում, այլև վստահություն, որ իր բուժումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների, ապացուցողական բժշկության սկզբունքների և մասնագիտական բարձր չափանիշների հիման վրա։
Գրանցվե’ք  խորհրդատվության ՄարիԿլինիկում և սկսեք դեպի առողջ ու գեղեցիկ ժպիտի ճանապարհը։

Հաճախ տրվող հարցեր

  • «Կատե»-ն համակարգչային տոմոգրաֆիայի կամ համակարգչային շերտագրման անգլերեն հապավումն է (CT): Սա 3D եռաչափ  ռենտգեն հետազոտություն է, որը բժշկին թույլ է տալիս տեսնել ձեր ծնոտների, ատամների արմատների 3D պատկերը, դրանց անատոմիական կառուցվածքն ու ոսկրային հյուսվածքը ցանկացած անկյունից և շերտով։ Ի տարբերություն սովորական 2D ռենտգենի՝ 3D ԿՏ-ն ցույց է տալիս ամբողջական ու անթերի պատկերը՝ առանց ստվերների ու սխալների։
  • Լիովին անվտանգ է և առողջության համար որևէ ռիսկ չի ներկայացնում։ Ժամանակակից ստոմատոլոգիական ԿՏ սարքերը  աշխատում են նվազագույն ճառագայթմամբ։ Օրինակ՝ մեկ հետազոտության ժամանակ ստացած ճառագայթման չափաբաժինը մոտավորապես հավասար է այն քանակին, որը մարդը ստանում է սովորական ինքնաթիռով մի քանի ժամ թռչելիս:
  • Երևանի առաջատար կլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում ատամների 3D համակարգչային տոմոգրաֆիայի արժեքը տատանվում է 9000-20000 դրամի սահմաններում՝ կախված նրանից, թե ծնոտի կամ ծնոտերի որ հատվածն է ներառում։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին