Էլայներներ

Ի՞նչ է էլայները

Էլայներները բարակ, թափանցիկ կապպաներ են, որոնք նախատեսված են ատամները ուղղելու համար և համարվում են բրեկետների լավագույն այլընտրանքային տարբերակը։ Այս հարմարանքները զգուշորեն տեղափոխում են անհավասար ատամները դեպի նախապես պլանավորված ցանկալի դիրք։ Դրանք պատրաստվում են անհատապես յուրաքանչյուր բուժառուի համար  և ճշգրիտ համապատասխանում են ատամների անատոմիական կառուցվածքին՝ ապահովելով բացառիկ հարմարավետություն կրելու ողջ ընթացքում։ 
Ինվիզիլայն համակարգը թույլ է տալիս հասնել ցանկալի արդյունքի՝ առանց առօրյա կյանքում սահմանափակումներ զգալու։

Օրթոդոնտիկ բուժումն էլայներներով (ատամնաշարի ուղղում, կծվածքի ուղղում)


էլայներներով օրթոդոնտիկ բուժումը ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաարդյունավետ լուծումներից է։ Այն նախատեսված է ոչ միայն էսթետիկ խնդիրների, այլև ատամնաշարի և կծվածքի լուրջ շեղումների վերացման համար։ Թափանցիկ կապպաները գործում են բրեկետների նման, սակայն ավելի մեղմ և աննկատ ձևով՝ աստիճանաբար տեղափոխելով ատամները դեպի իրենց ճիշտ դիրքը։

Ատամնաշարի ուղղում։ Էլայների կիրառումը թույլ է տալիս արդյունավետ կերպով լուծել ատամների խիտ դասավորվածության (crowding) կամ դրանց միջև առկա անցանկալի տարածության (spacing) խնդիրը: Շնորհիվ 3D մոդելավորման՝ յուրաքանչյուր կապա նախագծվում է այնպես, որ ազդեցություն ունենա կոնկրետ ատամների վրա՝ ապահովելով ուղիղ և գեղեցիկ ատամնաշար:
Կծվածքի ուղղում։ Շատերը կարծում են, թե թափանցիկ կապաները միայն թեթև շեղումների համար են, սակայն ինվիզիլայն համակարգը բավականին արդյունավետ է նաև կծվածքի բարդ խնդիրների դեպքում: 

Էլայներների առանձնահատկությունը

Էլայներների առանձնահատկությունը առաջին հերթին թափանցիկությունն ու հարմարավետությունն է:

Ի տարբերություն բրեկետների՝  էլայները չունի սուր մետաղական եզրեր, որոնք կարող են վնասել լնդերը կամ այտերը: Բացի դրանից, ինվիզիլայն համակարգը կատարյալ ընտրություն է ակտիվ կյանքով ապրող մարդկանց համար, քանի որ կապպաները շարժական են։ Դուք պարզապես հանում եք դրանք ուտելիս կամ ատամները լվանալիս, ինչը թույլ է տալիս պահպանել բերանի խոռոչի կատարյալ հիգիենան և վայելել սիրելի սնունդը առանց սահմանափակումների։

Էլայներով օրթոդոնտիկ բուժման ընթացքը քայլ առ քայլ


Էլայներներ կրելու որոշում կայացնելուց հետո ձեր ճանապարհը բաղկացած է լինելու մի քանի պարզ փուլերից.
Խորհրդատվություն և սկանավորում: Մեր մասնագետն իրականացնում է բերանի խոռոչի թվային 3D սկանավորում։
Վիրտուալ պլանավորում: Հատուկ ծրագրի միջոցով ստեղծվում է ձեր բուժման մոդելը, որտեղ դուք նախապես տեսնում եք ատամների շարժման յուրաքանչյուր փուլը և վերջնական արդյունքը։
Անհատական կապաների պատրաստում: Ձեր տվյալների հիման վրա պատրաստվում է ատամների էլայներ հավաքածուն, որոնք պետք է փոխվեն բժշկի ցուցումներով։
Բուժման վերահսկողություն: Դուք այցելում եք կլինիկա միայն պլանային ստուգումների համար, որոնք շատ ավելի կարճ են տևում, քան բրեկետների դեպքում։ 

Ի՞նչն է ձևավորում էլայների արժեքը

Շատ բուժառուների համար ամենակարևոր հարցերից մեկը էլայների գինն է:

Կարևոր է հասկանալ, որ էլայներով օրթոդոնտիկ բուժման արժեքը անհատական է և կախված է մի քանի առանցքային գործոններից.
Դեպքի բարդությունը: Որքան մեծ է ատամների շեղումը կամ կծվածքի խնդիրը, այնքան ավելի շատ կապպաներ կպահանջվեն բուժման համար:
Բուժման տևողությունը. Միջինում բուժումը տևում է 6-12 ամիս, սակայն բարդ դեպքերում այն կարող է երկարել, ինչն անդրադառնում է ընդհանուր արժեքի վրա:
Կիրառվող տեխնոլոգիան. 3D սկանավորումը, թվային մոդելավորումը և անհատական արտադրությունը ներառվում են էլայներների գնի մեջ:
Թեև առաջին հայացքից ատամի էլայներ կիրառելը կարող է պահանջել ավելի մեծ ներդրում, քան բրեկետները, սակայն խնայված ժամանակը (ավելի քիչ այցեր բժշկին), բարձր էսթետիկան և հոգեբանական հանգստությունը լիովին արդարացնում են այդ ծախսը։

Ո՞ւր դիմել ատամների էլայներներ տեղադրելու համար

Փնտրում եք վստահելի վայր` ատամների էլայներով բուժման համար:

Կարևոր է ընտրել այնպիսի ստոմատոլոգիական կլինիկա, որտեղ համադրված կլինեն փորձը, տեխնոլոգիան և անհատական մոտեցումը։
MaryClinic-ը ժամանակակից ստոմատոլոգիական կենտրոն է, որտեղ ատամների օրթոդոնտիկ բուժումը իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով։ 

Ինչու՞ ընտրել MaryClinic-ը

 ✓ Անհատական մոտեցում: Մենք մշակում ենք բուժման պլանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի ատամնածնոտային համակարգի առանձնահատկությունները։
 ✓ Փորձառու մասնագետներ: Մեր օրթոդոնտները մասնագիտացված են բարդ կծվածքների ուղղման մեջ։
 ✓ Ժամանակակից տեխնոլոգիաներ: Օգտագործում ենք միայն լավագույն նյութերը և թվային լուծումները։
 ✓ Հարմարավետ միջավայր: Մեզ մոտ բուժումն անցնում է առանց սթրեսի և ցավի։

Գրանցվե՛ք խորհրդատվության այսօր և ստացե՛ք Ձեր անհատական բուժման պլանը: Թու՛յլ տվեք, որ ձեր նոր ժպիտը սկսվի MaryClinic-ից, որտեղ մենք ստեղծում ենք ինքնավստահություն և առողջություն։ 

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին