Շարժական ապարատներ և տրեյներներ

MaryClinic-ում գեղեցիկ ժպիտը դիտարկում ենք որպես ճիշտ ձևավորված ատամնածնոտային համակարգի արդյունք։

Մեր մոտեցումը հիմնված է ժամանակակից օրթոդոնտիկ ստոմատոլոգիական ոլորտի գիտական սկզբունքների, մասնագիտական վերլուծության և կանխատեսելի արդյունքի վրա։
Մենք կենտրոնանում ենք ոչ միայն էսթետիկայի, այլև ֆունկցիոնալության, կայունության և բերանի խոռոչի երկարաժամկետ առողջության վրա։ Այդ նպատակով կիրառում ենք ժամանակակից օրթոդոնտիկ սարքեր և օրթոդոնտիկ ապարատներ, ներառյալ ֆունկցիոնալ տրեյներներ և այլ շարժական լուծումներ։

Ի՞նչ են շարժական օրթոդոնտիկ ապարատներն ու տրեյներները


Շարժական օրթոդոնտիկ ապարատները նախատեսված են ատամների և ծնոտների զարգացման շեղումների  ուղղման համար։ Դրանք հատկապես արդյունավետ են 5–11 տարեկան երեխաների մոտ՝ խառը կծվածքի շրջանում, երբ ծնոտները գտնվում են ակտիվ աճի փուլում։
Այս փուլում իրականացված միջամտությունը հնարավորություն է տալիս շտկել կծվածքային խանգարումները, կարգավորել ծնոտների դիրքը և ապահովել մշտական ատամների ճիշտ դասավորում։

Ֆունկցիոնալ տրեյներները և օրթոդոնտիկ կապաները կիրառվում են միոֆունկցիոնալ խնդիրների  շտկման համար՝ նպաստելով լեզվի ճիշտ դիրքի, քթային շնչառության և մկանային հավասարակշռության ձևավորմանը։
Ապարատները պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից և ապահովում են վերահսկելի, խնայողական  ազդեցություն։

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել օրթոդոնտիկ սարքերի օգնությանը

Առաջին օրթոդոնտիկ զննումը խորհուրդ է տրվում կատարել 6–7 տարեկանում՝ նույնիսկ ակնհայտ խնդիրների բացակայության դեպքում։

Վաղ ախտորոշումն օգնում է կանխել հետագայում ավելի բարդ բուժման անհրաժեշտությունը։
Շարժական օրթոդոնտիկ սարքեր կարող են առաջարկվել, եթե՝
  • Երեխան չի կարողանում ամբողջությամբ փակել բերանը
  • Շնչում է բերանով և առկա է բաց կծվածք
  • Ստորին ծնոտը առաջ է տեղակայված
  • Ատամների միջև առկա են արտահայտված բացեր
  • Նկատվում է ծնոտների անհամաչափ աճ
Վաղ միջամտությունը նպաստում է ատամնածնոտային համակարգի բնականոն զարգացմանը։

Շարժական ապարատների առավելությունները

Շարժական օրթոդոնտիկ ապարատներով բուժումն ունի մի շարք կարևոր առավելություններ․
  • Հնարավոր է հանել սննդի ընդունման ընթացքում
  • Հիգիենայի պահպանումը դառնում է առավել հեշտ
  • Նվազում է էմալի դեմիներալիզացիայի ռիսկը
  • Ավելի հարմարավետ է՝ անշարժ համակարգերի համեմատ
  • Նպաստում է ծնոտների ֆիզիոլոգիական զարգացմանը

MaryClinic-ի թիմը գործում է ոլորտի բարձր մասնագիտական չափանիշներին և միջազգային ստանդարտներին համապատասխան։
Յուրաքանչյուր բուժման պլան կազմվում է անհատական վերլուծության հիման վրա՝ ժամանակակից օրթոդոնտիկ ստոմատոլոգիա մեթոդների կիրառմամբ։ Մենք վերահսկում ենք բուժման յուրաքանչյուր փուլը՝ ապահովելով անվտանգ և կանխատեսելի արդյունք։






Բուժում շարժական օրթոդոնտիկ ապարատաներով

Ինչպե՞ս է իրականացվում շարժական օրթոդոնտիկ ապարատաներով բուժումը

1. Ախտորոշում
Յուրաքանչյուր այցելու անցնում է համալիր զննում՝ ներառյալ կլինիկական գնահատում, շնչառության և մկանային հավասարակշռության վերլուծություն։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ։

2. Բուժման պլանավորում
Կազմվում է անհատական բուժման պլան և ընտրվում համապատասխան օրթոդոնտիկ սարքերը կամ օրթոդոնտիկ կապաները, որոնք պատրաստվում են MaryClinic-ում։

3. Տեղադրում և ցուցումներ
Առաջին տեղադրումը կատարում է բժիշկ-օրթոդոնտը՝ տրամադրելով մանրամասն ցուցումներ ապարատը կրելու և խնամքի վերաբերյալ։

4. Վերահսկող փուլ
Օրթոդոնտի մոտ ամենամսյա վերահսկիչ այցերը ապահովում են բուժման ընթացքի մշտական հսկողություն և անհրաժեշտության դեպքում ժամանակին շտկումներ։

5. Ռետենցիա
Բուժման ավարտից հետո կարող է նախատեսվել ռետենցիոն շրջան՝ արդյունքի երկարաժամկետ պահպանման նպատակով։

Օրթոդոնտիկ ապարատների խնամքը

Կարևոր նրբություններ

  • Ապարատը ողողել գոլ ջրով յուրաքանչյուր օգտագործումից հետո
  • Ամեն օր մաքրել փափուկ խոզանակով
  • Խուսափել տաք ջրից
  • Պահել օդափոխվող կոնտեյներում
  • Կանոնավոր այցելել օրթոդոնտին

Ճիշտ խնամքը նպաստում է բուժման արդյունավետությանը և ապարատի ծառայության երկարացմանը։
MaryClinic-ում օրթոդոնտիկ բուժումը կառուցվում է հստակ պլանավորված և վերահսկելի գործընթացով։ Մենք ուղեկցում ենք ձեզ  բուժման  յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով անվտանգ և կայուն արդյունք։

Ձեր երեխայի ժպիտը արժանի է մասնագիտական բարձր չափանիշների։

Գրանցվե՛ք խորհրդատվության այսօր և վստահե՛ք ձեր երեխայի ժպիտը MaryClinic-ի մասնագետներին։




Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին