Ի՞նչ է ռետեյները

Եթե բրեկետները կամ էլայներները ատամները տեղափոխում են դեպի ցանկալի դիրք, ապա ռետեյները օգնում է պահպանել ստացված արդյունքը և կանխել ատամների վերադարձը նախկին վիճակին։
Օրթոդոնտիկ բուժման ավարտից հետո ատամները որոշ ժամանակ կարող են շարժվել, այդ պատճառով օրթոդոնտիկ պահպանիչների՝ ռետեյներների օգտագործումը կայուն և երկարատև արդյունք ապահովելու համար կարևոր փուլ է համարվում: Դա պայմանավորված է նրանով, որ ատամները շրջապատող հյուսվածքներին և ոսկրին անհրաժեշտ է ժամանակ՝ նոր դիրքում ամրանալու համար։
Ժամանակակից օրթոդոնտիան առաջարկում է տարբեր տեսակի ռետեյներներ, որոնք նախատեսված են բուժման արդյունքը առավելագույնս երկար պահպանելու համար: Դրանք հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ անշարժ և շարժական:

Օրթոդոնտիկ բուժումը ռետեյներներով


Ռետեյներներով բուժման ընթացքում յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է անհատական մոտեցում՝ կախված ատամների նախնական վիճակից և կատարված օրթոդոնտիկ բուժման առանձնահատկություններից։ 
Ժամանակին և ճիշտ կիրառման դեպքում ռետեյներները օգնում են՝
 - Կանխել ատամների շեղումը,
 - Պահպանել գեղեցիկ և ճիշտ ժպիտը,
 - Ապահովել օրթոդոնտիկ բուժման երկարաժամկետ արդյունք։
Ռետեյներները կարևոր դեր են խաղում ամբողջ օրթոդոնտիկ բուժման ընթացքում և հանդիսանում են վերջնական արդյունքի պահպանման երաշխիք։

Ռետեյների տեսակները

1. Անշարժ (չհանվող) ռետեյներներ: Անշարժ ռետեյները բարակ, բայց չափազանց ամուր մետաղական լար է, որը հատուկ պլոմբանյութի միջոցով տեղադրվում է ատամների ներսի մակերեսին: 
Հիմնական առավելությունները՝
Էսթետիկա․ Արտաքինից լիովին անտեսանելի է, ինչը շատ բուժառուների համար մեծ կարևորություն ունի:
Հարմարավետություն․ Չի պահանջում բուժառուի կողմից հատուկ հսկողություն, ինչպես նաև  ամենօրյա հանելու և դնելու գործընթաց:
Արդյունավետություն․ Ապահովում է մշտական (24/7) ֆիքսացիա, ինչը նվազեցնում է ատամների անսպասելի տեղաշարժի ռիսկը:
Սակայն պետք է հիշել, որ անշարժ ռետեյներների դեպքում անհրաժեշտ են կանոնավոր այցեր օրթոդոնտին: Մասնագետը պետք է վերահսկի լարի ամրությունը, համոզվի, որ այն չի պոկվել և ստուգի բերանի խոռոչի  հիգիենան, քանի որ լարի շուրջ կարող է ատամնափառ կուտակվել:

2. Շարժական (հանվող) ռետեյներներ
Շարժական ռետեյներները անհատական պատրաստված թափանցիկ կապպաներ են, որոնք ամբողջությամբ ծածկում են ատամնաշարը: 
Հիմնական առավելությունները՝
Կիրառելիություն․ Հարմար են և հեշտությամբ հանվում են սնունդ ընդունելու կամ ատամները մաքրելու ժամանակ:
Անտեսանելիություն․ Դրանք գրեթե աննկատ են:
Հիգիենա․ Թույլ են տալիս իրականացնել բերանի խոռոչի լիարժեք մաքրում՝ առանց լրացուցիչ խոչընդոտների:
Ռետենցիոն շրջան․ Ճիշտ կրման դեպքում կարող են զգալիորեն կայունացնել արդյունքը և կրճատել ակտիվ ռետենցիոն շրջանը:
Հարկ է նշել, որ չնայած շարժական ռետեյներները արտաքինից նման են էլայներներին, դրանց նպատակը սկզբունքորեն տարբեր է: Եթե էլայներները նախատեսված են ատամները տեղաշարժելու և ուղղելու համար, ապա ռետեյներները չեն ուղղում ատամները, այլ պահպանում են արդեն իսկ ստացված կատարյալ արդյունքը:

Ռետեյներներով բուժման առանձնահատկությունները, արժեքը

Ռետեյներներով բուժումը պահանջում է բժշկի ցուցումների հստակ պահպանում և կանոնավոր հսկողություն։
Կախված ռետեյների տեսակից՝ կիրառման ձևը տարբեր է, օրինակ՝ անշարժ ռետեյները մշտապես գտնվում է ատամների վրա, մինչդեռ շարժական ռետեյների դեպքում անհրաժեշտ է պահպանել կրման ռեժիմը։
Ռետենցիոն փուլը կարող է տևել մի քանի ամիսից մինչև մի քանի տարի՝ կախված բուժման բարդությունից և անհատական առանձնահատկություններից։
Անհրաժեշտ է պահպանել բերանի հիգիենան, ժամանակին այցելել օրթոդոնտին և հետևել ռետեյների օգտագործման ցուցումներին։
Ռետեյներների արժեքը կախված է մի շարք գործոններից, որոնք են՝ ռետեյների տեսակը, օգտագործվող նյութերը, ինչպես նաև պատրաստման բարդությունը (թվային սկանավորում, լաբորատոր աշխատանք)։ Վերջնական արժեքը հաստատվում է մասնագետի խորհրդատվության արդյունքում։
Եթե Ձեր օրթոդոնտիկ բուժումն անցնում եք MaryClinic-ում, ապա ռետեյների արժեքը ներառված է ընդհանուր բուժման արժեքի մեջ և հավելյալ վճարում չի պահանջվում։


Ինչու՞ ընտրել MaryClinic-ը

Եթե դուք փնտրում եք օրթոդոնտիկ բուժում Երևանում, կարևոր է ընտրել վստահելի և փորձառու կլինիկա։
MaryClinic-ը համադրում է պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից մոտեցումները և անհատական հոգատարությունը՝ ապահովելով բարձրակարգ օրթոդոնտիկ բուժում յուրաքանչյուր բուժառուի համար։ 
Մեզ ընտրում են, որովհետև ունենք
Փորձառու մասնագետներ․ Մեր օրթոդոնտները կիրառում են ժամանակակից մեթոդներ և ապահովում արդյունավետ ու անվտանգ բուժում։
Անհատական մոտեցում․ Յուրաքանչյուր բուժում պլանավորվում է՝ հաշվի առնելով ձեր ատամների վիճակը և ցանկալի արդյունքը։
Ժամանակակից տեխնոլոգիաներ․ Օգտագործվում են նորագույն սարքավորումներ և նյութեր՝ առավել ճշգրիտ և կանխատեսելի արդյունքի համար։
Հարմարավետ և վստահելի միջավայր․ Մեզ համար կարևոր է ոչ միայն արդյունքը, այլ նաև Ձեր հարմարավետությունը բուժման ընթացքում։
Երկարաժամկետ արդյունք․ Մեր նպատակը ոչ միայն գեղեցիկ ժպիտ ստանալն է, այլ նաև դրա պահպանումը տարիներ շարունակ։
Վստահե՛ք ձեր ժպիտը MaryClinic-ին և գրանցվե՛ք խորհրդատվության՝ ստանալու լավագույն և երկարատև արդյունքը։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին