Իմպլանտը մարդու ատամ արմատի արհեստական փոխարինիչն է՝ պատրաստված տիտանից։ Տիտանը մարդո օրգանիզմ հետ բիոհամատեղելի մետաղ է, որը տեղադրումից հետո շատ արագ սերտաճում է ոսկորին և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Իմպլանտով վերականգնված ատամը բացարձակ չի տարբերվում բնական ատամից։
Իմպլանտացիա

.png)


Ո՞րն է իմպլանտի առավելությունը
Իմպլանտի օգնությամբ հնարավոր է անշարժ շապիկներով
- վերականգնել բացակա 1 ատամ՝ անվնաս թողնելով հարևան ատամները, ի տարբերություն կամրջաձև պրոթեզի, որի դեպքում տաշվում են հարևան 2 ատամները
- ամբողջությամբ անատամ ծնոտներ,
- ամուր ֆիքսել շարժական պրոթեզը


-
Ճիշտ խնամքի, հիգիենայի պահպանման, պարբերաբար պրոֆիլակտիկ այցերի գալուդեպքում իմպլանտները կարող են ձեզ ծառայել ամբողջ կյանքի ընթացքում։
-
MaryClinic-ը մասնագիտացել է իմպլանտոլոգիայի ոլորտում՝ 2009թ. իրականացվել է ավելի քան 2100 վիրահատություն, տեղադրվել է ավելի քան 5500 իմպլանտ։
Տեղադրված իմպլանտների համար տրվում է 100% երաշխիք
Մեզ ընտրում և հատուկ իմպլանտացիայի համար Հայաստան են գալիս աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Ռուսաստան, Ուկրաինա։
Մենք պրոֆեսիոնալներ ենք
Իմպլանտացիաներն իրականացնում է գլխավոր բժիշկ-իմպլանտոլոգ Հայկ Մանուկյանը.իմպլանտոլոգիայի ոլորտում վերապատրաստվել է Մոսկվայում, Կիևում , Բաթումիում եւ Երևանում։
Խորհրդատվություն և բուժման պլանավորում
Առաջին այցի ժամանակ իրականացնում ենք այցելուի բերանի խոռոչի զննում, գնահատում ատամների, լնդերի, բերանի խոռոչի հիգիենայի վիճակը։ Կատարում ենք ներբերանային և պրոֆիլային լուսանկարներ։
Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս
Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս
- որոշել ծնոտների ոսկորի խտությունն ո ծավալը,
- ընտրել ճիշտ չափսերով իմպլանտներ։
Մանրամասն պլանավորում ենք բուժումը՝ լուսանկարների, 3D ռենտգենի ուսումնասիրմամբ։
.png)
.png)


Իմպլանտացիա
Այս փուլում տեղադրվում են իմպլանտները։
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև
- լնդային պլաստիկա
- ոսկրային պլաստիկա.երբ ոսկորի ծավալը բավարար չէ իմպլանտի տեղադրման համար, ավելացվում է արհեստական կամ բնական ոսկոր,
- բաց կամ փակ սինուս-լիֆտ։
Եթե իմպլանտը տեղադրվել է ատամնաշարի ֆրոնտալ՝ երևացող հատվածում, միանգամից տեղադրում ենք նաև ժամանակավոր շապիկը,որպեսզի մինչև մշտական շապիկի տեղադրումը էսթետիկ խնդիր չունենա այցելուն։
Չափսերի ստացում
Իմպլանտների լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ է 2-5 ամիս։ Ինտեգրումից հետո իրականացվում է 2-րդ՝ օրթոպեդիկ փուլը` շապիկների տեղադրում ու ատամնաշարի և ժպիտի էսթետիկ տեսքի վերականգնումը։
