Ինչպիսի՞ իմպլանտներ են տեղադրվում ՄարիԿլինիկում
Ժպիտի վերականգնումը միայն գեղեցկության մասին չէ․ դա առաջին հերթին Ձեր առողջությունն է, հարմարավետությունն ու ինքնավստահությունը։ ՄարիԿլինիկ իմպլանտացիոն կենտրոնում մենք առաջարկում ենք առաջատար արտադրողների կողմից մշակված և միջազգային շուկայում լայնորեն կիրառվող իմպլանտային համակարգեր՝ պրեմիում դասի լուծումներից մինչև որակյալ ու ավելի մատչելի այլընտրանքներ։ Դրանք համապատասխանում են որակի բարձր չափանիշներին և ժամանակակից կլինիկական պահանջներին։ Յուրաքանչյուր իմպլանտային համակարգ ունի իր տեխնոլոգիական առանձնահատկություններն ու կիրառման հնարավորությունները։ Straumann-ը (Շվեյցարիա) և Nobel Biocare-ը (Շվեդիա/Շվեյցարիա) համաշխարհային իմպլանտոլոգիայի պրեմիում դասի ապրանքանիշերից են՝ տասնամյակների գիտական հետազոտություններով և կլինիկական փորձով։ Դրանց մշակման հիմքում բարձր ճշգրտությունն ու ոսկրային հյուսվածքի հետ կայուն ինտեգրումն են։ Երկու ապրանքանիշերն էլ առաջարկում են արտադրողի կողմից տրամադրվող ցմահ երաշխիք՝ իրենց երաշխիքային պայմանների համաձայն։ Այս համակարգերի կարևոր առավելություններից է նաև միջազգային հասանելիությունը։ Անհրաժեշտության դեպքում բուժառուն կարող է տարբեր երկրներում գտնել իմպլանտի համապատասխան բաղադրիչներն ու սպասարկման հնարավորությունները՝ ապահովելով երկարաժամկետ խնամքի շարունակականությունը։ Բիզնես դասի ապրանքանիշերից է NeoDent-ը (Շվեյցարիա / Բրազիլիա), որը պատկանում է շվեյցարական Straumann Group-ին՝ համադրելով խմբի որակի չափանիշներն ու առաջադեմ տեխնոլոգիաներն ավելի մատչելի գնային առաջարկի հետ։ NeoDent-ը շատ հաճախ դեպքերում հնարավորություն է տալիս կիրառել անհապաղ իմպլանտացիայի և պրոթեզավորման մոտեցումներ՝ նպաստելով բուժման փուլերի օպտիմալացմանն ու վերականգնման ժամանակի կրճատմանը։ Բիզնես դասին են պատկանում նաև Biotech-ը (Ֆրանսիա) և MegaGen-ը (Հարավային Կորեա): Biotech-ն առաջարկում է իմպլանտային համակարգեր, որոնք առանձնանում են որակի, ճշգրտության և արժեքի հավասարակշռությամբ։ MegaGen-ը (Հարավային Կորեա) կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի հետ արագ ինտեգրմանը։ Իմպլանտի ընտրությունը կատարվում է անհատական՝ իմպլանտոլոգի խորհրդատվության և 3D (ԿՏ) հետազոտության հիման վրա։ Բժիշկը գնահատում է ոսկրային հյուսվածքի ծավալն ու որակը, բերանի խոռոչի վիճակը և բուժման առանձնահատկությունները՝ որոշելով համապատասխան համակարգը և իմպլանտի ծանրաբեռնման ժամկետները։ Որոշ դեպքերում հնարավոր է ատամի ժամանակավոր կամ մշտական վերականգնումը կատարել ավելի վաղ, իսկ մյուսներում անհրաժեշտ է լինում սպասել մի քանի ամիս՝ իմպլանտի ոսկրային ինտեգրման համար։ Կարևոր է հիշել, որ նույնիսկ բարձրորակ իմպլանտի երկարաժամկետ հաջողությունը մեծապես կախված է բժշկի պրոֆեսիոնալիզմից, ճիշտ պլանավորումից, իմպլանտի տեղադրման ճշգրտությունից և հետագա խնամքից։ Այդ պատճառով ՄարիԿլինիկում իմպլանտային համակարգի ընտրությունը կատարվում է իմպլանտոլոգի հետ համատեղ՝ հաշվի առնելով ոսկրային հյուսվածքի վիճակը, բուժման առանձնահատկություններն ու Ձեր նախընտրությունները։
Շվեյցարական իմպլանտներ
Ֆրանսիական և կորեական իմպլանտներ
Ինչպե՞ս ընտրել ատամի իմպլանտ և չսխալվել
