Հոլիվուդյան ժպիտի գաղտնիքները. Ինչպե՞ս ձեռք բերել անթերի և բնական ժպիտ MaryClinic-ում

17-10-26

Գեղեցիկ ժպիտը ոչ միայն արտաքին տեսքի, այլև ինքնավստահության կարևոր բաղադրիչ է։ Հոլիվուդյան ժպիտը վաղուց այլևս չի նշանակում պարզապես չափազանց սպիտակ ատամներ։ Ժամանակակից ստոմատոլոգիայում դա բնական, ներդաշնակ և դիմագծերին համապատասխանող ժպիտ ստեղծելու համալիր մոտեցում է։

MaryClinic-ում ժպիտի վերականգնումը սկսվում է մանրակրկիտ պլանավորումից. հաշվի են առնվում ատամների ձևն ու գույնը, դեմքի առանձնահատկությունները և բուժառուի ցանկությունները։ Նպատակը գեղեցիկ արդյունքն է՝ առանց ժպիտի բնական տեսքը կորցնելու։

 

Ի՞նչ է ենթադրում Հոլիվուդյան ժպիտը

Հոլիվուդյան ժպիտը ատամների գույնի, ձևի, չափերի և դասավորության ներդաշնակ համադրություն է։ Այն կարող է ներառել կերամիկական կամ ցիրկոնե վինիրների տեղադրում, ատամների սպիտակեցում և, անհրաժեշտության դեպքում, այլ վերականգնողական միջամտություններ։
Յուրաքանչյուր ժպիտ անհատական է, ուստի բուժման ծրագիրը կազմվում է՝ ատամների, լնդերի և կծվածքի վիճակի գնահատմամբ, ինչպես նաև ձեր ակնկալիքները հաշվի առնելով։ Կարևոր է ոչ միայն էսթետիկ արդյունքը, այլև ատամների առողջությունն ու ֆունկցիոնալությունը։

 

Հոլիվուդյան ժպիտի ստեղծման գաղտնիքներն ու ուղիները

  • Digital Smile Design (DSD) կամ թվային ժպիտի նախագծում։  Ժպիտի թվային մոդելավորումը ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս նախապես տեսնել ապագա ժպիտը։ Լուսանկարների, ատամների սկանավորման և թվային պլանավորման շնորհիվ մասնագետը գնահատում է ատամների համամասնությունները և մշակում բուժման անհատական պլան։ 
    Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ավելի հստակ պատկերացնել սպասվող արդյունքը և անմիջականորեն մասնակցել ժպիտի ձևի ու գույնի ընտրությանը։
  • Կերամիկական վինիրներ և ցիրկոնային շապիկներ։ Վինիրները բարակ կիսաշապիկներ են, որոնք ամրացվում են ատամների առջևի մակերեսին՝ դրանց գույնը, ձևը կամ չափերը շտկելու նպատակով։ Կերամիկական վինիրներն առանձնանում են բնական տեսքով, լույսի անդրադարձման հատկություններով և գունային կայունությամբ։
    Ցիրկոնե նյութերը նույնպես կարող են կիրառվել ատամների վերականգնման որոշ դեպքերում։ Վինիրի կամ վերականգնման այլ տեսակի ընտրությունը կատարվում է անհատապես՝ ըստ կլինիկական ցուցումների։
  • Ատամների սպիտակեցում։ Եթե ատամների ձևն ու դիրքը բուժառուին բավարարում են, բայց ցանկություն կա ավելի բաց երանգ ունենալու, լուծումը կարող է լինել պրոֆեսիոնալ սպիտակեցումը։ Այն թույլ է տալիս սպիտակեցնել բնական ատամների գույնը՝ առանց վինիրների տեղադրման։ Սպիտակեցման հնարավորությունը որոշվում է ատամների և լնդերի վիճակը գնահատելուց հետո։ 

 

Ինչպե՞ս ունենալ Հոլիվուդյան ժպիտ Հայաստանում (MaryClinic-ում առաջարկվող ընթացակարգը)

MaryClinic-ում ժպիտի վերականգնման գործընթացը կառուցված է այնպես, որ արդյունքը լինի կանխատեսելի, իսկ ընթացքը՝ հարմարավետ։ Այն սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ՝ կախված կլինիկական իրավիճակից և լաբորատոր աշխատանքի ժամկետներից։

  • Խորհրդատվություն և ախտորոշում։ Կատարվում են լուսանկարահանում, ռենտգեն հետազոտություն և ատամների թվային սկանավորում։
  • Թվային նախագծում։ Ստացված տվյալների հիման վրա լաբորատորիայում թվային եղանակով նախագծվում է ապագա ժպիտը, որպեսզի նախապես տեսնեք սպասվող արդյունքը։
  • Mock-up-ի փորձարկում։ Ատամների վրա տեղադրվում է ապագա ժպիտի ժամանակավոր մոդելը՝ mock-up-ը։ Այս փուլում կարող եք գնահատել ատամների ձևը, չափսերը և ժպիտի ընդհանուր տեսքը։
  • Վինիրների պատրաստում։ Տարբերակը հաստատելուց հետո, ըստ ցուցումների, ատամները նախապատրաստվում են, վերցվում են անհրաժեշտ չափումները, և լաբորատորիայում պատրաստվում են անհատական վինիրները։
  • Փորձնական և վերջնական տեղադրում։ Ստուգվում են վինիրների համապատասխանությունը, գույնը, ձևը և կծվածքը։ Եթե արդյունքը համապատասխանում է համաձայնեցված պլանին և բուժառուին ոչինչ չի անհանգստացնում, կատարվում է վերջնական ֆիքսացիան։

 

Հաճախ տրվող հարցեր

 

Ցավո՞տ է արդյոք վինիրների տեղադրման կամ ժպիտի վերականգնման գործընթացը։

Ո՛չ, վինիրների տեղադրումը ցավոտ չէ։ Բոլոր փուլերում, որտեղ դա անհրաժեշտ է, կիրառվում է տեղային անզգայացում, ուստի միջամտության ընթացքում բուժառուն կզգա միայն թեթև հպումներ և ճնշում։ 
Ատամների նախապատրաստումը, որն իրենից ներկայացնում է վինիրի համար բարակ էմալի  շերտի հղկում, կատարվում է նուրբ, նվազագույն անհրաժեշտ ծավալով։ Անզգայացման ազդեցությունը անցնելուց հետո մի քանի օր հնարավոր է թեթև զգայունություն տաք, սառը կամ քաղցր սննդի նկատմամբ։ Սա նորմալ երևույթ է և սովորաբար արագ անցնում է։ Եթե անհանգստությունը պահպանվում է կամ ուժեղանում, անհրաժեշտ է տեղյակ պահել բժշկին։ 

 

Որքա՞ն ժամանակ է ծառայում հոլիվուդյան ժպիտը (վինիրները/շապիկները)։

Ծառայության ժամկետը կախված է նյութի տեսակից, մասնագետի պրոֆեսիոնալ աշխատանքից, կծվածքից և ամենօրյա խնամքից։ Ճիշտ խնամքի և պարբերական ստուգումների դեպքում վինիրներն ու պսակները կարող են ծառայել տասնյակ տարիներ։ 

 

Կարո՞ղ եմ արդյոք ընտրել ինձ համար առավելագույնս բնական երանգ։

Այո՛։ Գույնն ընտրվում է անհատապես՝ հաշվի առնելով մաշկի երանգը, դեմքի առանձնահատկությունները, բնական ատամների գույնը և բուժառուի նախասիրությունները։ 

Այլ հոդվածներ
Ի՞նչ խնդիրներ է լուծում օրթոդոնտիկ ստոմատոլոգիան
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Ատամների իմպլանտ և իմպլանտացիա. ամենատարածված հարցերի պատասխանները
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23
Ընտրում ենք մանկական ատամնաբույժ ձեր երեխայի համար
Ճիշտ ատամնաբույժի և լավագույն ատամնաբուժական կլինիկայի ընտրությունը երաշխավորում է ոչ միայն բերանի խոռոչի գերազանց առողջություն, այլև դրական և հարմարավետ զգացողություններ ձեր երեխայի համար:
18-12-23