Ինչպե՞ս խնամել ատամները բրեկետային բուժման ժամանակ
Բրեկետները արդյունավետ միջոց են ատամների,կծվածքի ուղղման և ժպիտի բարելավման համար, սակայն այս արդյունավետությունը պահանջում է հատուկ խնամք և ուշադրություն։ Քանի որ բրեկետների շուրջը կարող են կուտակվել սննդի մնացորդներ և ատամնափառ, բուժման ընթացքում բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի պահպանումը դառնում է առավել քան կարևոր։ Ամենօրյա ճիշտ խնամքի և կանոնավոր մասնագիտական վերահսկման շնորհիվ դուք կարող եք պաշտպանել ձեր ատամներն ու բրեկետները և հասնել գերազանց արդյունքների։ Բրեկետների տեղադրումից հետո սննդի մասնիկներն ու ատամնափառը հեշտությամբ կուտակվում են բրեկետների և աղեղների շուրջը։ Սա բարդացնում է բերանի խոռոչի խնամքը, որի անբավարարության դեպքում մեծանում է թե՛ կարիեսի առաջացման հավանականությունը, թե՛ բերանից եկող տհաճ հոտի և ատամների գունափոխման ռիսկը։ Բուժման ամբողջ ընթացքում ատամների առողջությունը պահպանելու համար կարևոր են մանրուքների նկատմամբ մշտական ուշադրությունն ու կարգապահությունը։ Ամենօրյա խնամքի հստակ ռեժիմի ձևավորումը կօգնի կանխել բարդությունները և ապահովել բուժման սահուն ու արագ ընթացքը։ Եթե կրում եք բրեկետներ, չափազանց կարևոր է հետևել ամենօրյա խնամքի հետևյալ կանոններին՝ Հարկ է նշել, որ մասնագիտական խնամքը ոչ պակաս կարևոր է, քան տնային հիգիենան։ Խորհուրդ է տրվում այցելել ատամնաբուժարան յուրաքանչյուր 2–3 ամիսը մեկ՝ պրոֆեսիոնալ մաքրման համար, ինչպես նաև պարտադիր իրականացնել ատամնաքարի հեռացում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Բրեկետների շուրջը ատամնաքարը կուտակվում է ավելի արագ և, եթե դրանք կանոնավոր չմաքրվեն, կարող է հանգեցնել էմալի վնասման։ Որոշ սովորություններ կարող են վնասել բրեկետները և դանդաղեցնել բուժման ընթացքը։ Պետք է խուսափել՝ Խորհուրդ է տրվում պահպանել հետևյալ սովորությունները՝ Ամենօրյա սովորությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը օգնում է խուսափել ավելորդ վնասումներից և պահպանել բուժման ճիշտ ռիթմը։ Սնունդը կարևոր դեր ունի բրեկետների խնամքի մեջ։ Որոշ մթերքներ կարող են վնասել բրեկետները կամ աղեղները, հեշտությամբ կուտակվում են բրեկետների շուրջը և առաջացնում հիգիենիկ խնդիրներ։ Պետք է խուսափել՝ Կարելի է սնվել հետևյալ մթերքներով՝ Սնունդը փոքր կտորների բաժանելն ու զգուշորեն ծամելը դարձնում է դրա ընդունումն ավելի անվտանգ և հարմարավետ։ Ինչպես տեսնում ենք, բերանի խոռոչի ամենօրյա ճիշտ հիգիենան, կանոնավոր մասնագիտական մաքրումները և սննդի գրագետ ընտրությունը նպաստում են, որ բրեկետներով բուժումն ընթանա ավելի արագ և անվտանգ, իսկ արդյունքն էլ լիարժեք լինի։ Ճիշտ խնամքի դեպքում բրեկետները դառնում են վստահելի և հաջող քայլ դեպի ավելի առողջ և ինքնավստահ ժպիտ։ MaryClinic-ում բուժման գործընթացն այնպես է կազմակերպված, որ ձեզ համար լինի առավել արդյունավետ, ճշգրիտ և հարմարավետ։ Ժամանակակից ախտորոշումը, բուժման մանրակրկիտ պլանավորումը և փորձառու օրթոդոնտները ապահովում են լավագույն արդյունքներն ու բուժման սահուն ընթացքը։ Յուրաքանչյուր փուլ գտնվում է խիստ վերահսկողության տակ, ինչի արդյունքում շրջանցվում են բոլոր հնարավոր խնդիրները։ Ճշգրտություն բուժման և վստահություն արդյունքի մեջ։ Մեկ բառով՝ MaryClinic։Բրեկետների տեղադրումից հետո ատամների խնամքի հետ կապված խորհուրդներ
Ինչպե՞ս խնամել բերանի խոռոչը բրեկետներով բուժման ընթացքում
Էլեկտրական ատամի խոզանակը նպաստում է ատամնափառի առավել արդյունավետ հեռացմանը։Ի՞նչ է կարելի և չի կարելի անել բրեկետներով
Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի ուտել բրեկետներով
Ինչու՞ ընտրել MaryClinic-ը բրեկետներով բուժման համար
