6 ամենահաճախ տրվող հարցերը իմպլանտոլոգին

10-04-24

1. Ի՞նչ է իմպլանտը

Իմպլանտացիա հասկացությունը մեծ տեղ է գտել ներկայիս հասարակության մեջ և ժամանակակից աշխարհի ձեռքբերումներից է։ Ատամի իմպլանտ ասելով հասկանում ենք տիտանե մի կոնստրուկցիա, որը տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ, որպեսզի փոխարինի ատամի արմատին։

Տիտանը մարդու օրգանիզմի համար բիոհամատեղելի մետաղ է, որը սերտաճում է ոսկորին և օրգանիզմի կողմից ընկալվում է որպես սեփականը։ Այս մեթոդը բավականին էֆեկտիվ է հատկապես բացակայող ատամների վերականգնման առումով՝ ապահովելով ամրություն և արհեստական ատամի կայունություն։

Ատամների իմպլանտացիան վիրահատական միջամտություն, որի ընթացքում իմպլանտոլոգը տեղադրում է իմպլանտները՝ օգտագործելով վերոնշյալ մետաղական կոնստրուկցիան ամուր հիմք ստանալու նպատակով։

2. Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ նախքան իմպլանտացիա կատարելը։

Ատամների իմպլանտացիա կատարելուց առաջ անհրաժեշտ է կատարել մի քանի հետազոտություններ, որպեսզի հնարավոր լինի գնահատել բերանի խոռոչի, այդ թվում ոսկրային հյուսվածքի ընդհանուր վիճակը։ Դա ներառում է ռենտգեն հետազոտությունը, համակարգչային տոմոգրաֆիա, որոնք կօգնեն գնահատել ոսկրային հյուսվածքի որակական և քանակական հատկանիշները և բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ իմպլանտացիայի վրա։

Այս ամենից բացի, անցկացվում է նաև բուժառուի բերանի խոռոչի զննում և անամնեզի վերլուծություն՝ իմպլանտացիա կատարելու հակացուցումները նախօրոք բացահայտելու և ինդիվիդուալ բուժման պլան մշակելու նպատակով։

3. Իմպլանտացիան ցավո՞տ գործընթաց է

Ատամների իմպլանտացիան կարող է որոշակի տհաճություններ պատճառել, բայց հիմնականում անցկացվում է տեղային անզգայացմամբ, ինչը վերացնում է ցավային զգացողությունները։

Ատամի իմպլանտ տեղադրելը կարող է ուղեկցվել դիսկոմֆորտով և ճնշման զգացողությամբ։ Իմպլանտացիա իրականացրած այցելուների մեծամասնությունը նշում է, որ այս գործընթացն ավելի տանելի է, քան իրենք պատկերացնում էին և որ իմպլանտացիայի օգուտը գերազանցում է պատճառած ժամանակավոր դիսկոմֆորտին։ Այդ իսկ պատճառով իմպլանտացիան համարվում է բացակայող ատամների վերականգնման ամենաարդյունավետ մեթոդը։

4. Կա՞ն ատամնային իմպլանտացիա կատարելու հակացուցումներ

Վերջիններս կարող են ընդգրկել հետևյալը.

  1. Ոսկրային հյուսվածքի անբավարար քանակը իմպլանտացիոն գոտում
  2. Չկարգավորվող համակարգային հիվանդությունները, ինչպիսիք են սրտային անբավարարության և շաքարային դիաբետի անկայուն ձևերը
  3. Չկառավարվող հոգեբուժական պաթոլոգիաները
  4. Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսները
  5. Վնասակար սովորությունները, հանձինս ծխախոտի, ալկոհոլի չարաշահումը, որոնք խոչընդոտ կարող են հանդիսանալ իմպլանտացիայից հետո առաջացած վերքերի ապաքինման համար
  6. Օնկոլոգիական հիվանդությունները ակտիվ փուլում
  7. Պացիենտի կողմից բերանի խոռոչի հիգիենայի կանոններին չհետևելը

Այս բոլոր ֆակտորները հաշվի են առնվում բժիշկ-իմպլանտոլոգի կողմից մինչ ատամների իմպլանտացիայի վերաբերյալ որոշումն ընդունելը կոնկրետ բուժառուի համար։

 

5. Ի՞նչ խնամք է պահանջվում իմպլանտների համար

Բերանի խոռոչի կանոնավոր խնամք

Շատ կարևոր է ատամները և լնդերը մաքրել՝ օգտագործելով փափուկ ատամի խոզանակ և հատուկ ստոմատոլոգիական թելեր, որպեսզի հնարավոր լինի մաքրել ատամների միջև կուտակված սննդի մնացորդները:

Կանոնավոր այցեր ստոմատոլոգին

Խորհուրդ է տրվում հաճախակի այցելել ստոմատոլոգի մոտ՝ պրոֆեսիոնալ մաքրման և զննման նպատակով, նվազագույնը տարին 2 անգամ:


Վնասակար սովորություններից խուսափում

Ծխելը և ալկոհոլի չարաշահումը կարող են բացասաբար անդրադառնալ իմպլանտների վիճակի վրա, ուստի խորհուրդ է տրվում դրանցից խուսափել:


Ճիշտ սնվել

Առողջ սնունդը դրական է ազդում ատամների և լնդերի վիճակի վրա՝ ինչն էլ իր հերթին նպաստում է իմպլանտների արագ հարմարմանը օրգանիզմին:

 

Վնասումներից և ծանրաբեռնվածությունից խուսափում

Պացիենտներին խորհուրդ է տրվում խուսափել իմպլանտների վրա ճնշում գործադրելուց, որպեսզի խուսափեն տվյալ հատվածի վնասումներից:

 

Առողջ ապրելակերպի խրախուսում

Առողջ ապրելակերպը, հանձինս ֆիզիկական վարժությունների և առողջ սնման ռեժիմի պահպանման, նպաստում է ընդհանուր օրգանիզմի և իմպլանտների առողջ վիճակին:

 

6. Ինչպե՞ս են իմպլանտները բարձրացնում կամ բարելավում մարդու կյանքի որակը:

Հետևյալ ասպեկտներով կներկայացնենք, թե ինչպես են ատամների իմպլանտները բարելավում մարդու կյանքի որակը.

Ֆունկցիոնալության բարելավում

Իմպլանտները հնարավորություն են տալիս վերականգնել բացակայող ատամները, ինչն էլ իր հերթին բարելավում է սնունդը ծամելու ու մարսելու գործընթացը:

Ինքնավստահության բարձրացում

Հնարավորություն է ստեղծվում ունենալու գեղեցիկ ժպիտ, որն էլ բարձրացնում է մարդու ինքնավստահությունը սեփական անձի նկատմամբ:

Դեմքի դեֆորմացիաների կանխում

Ատամների իմպլանտները ամուր սերտաճում են ծնոտի ոսկրային հյուսվածքին և դա կանխում է դեմքի հետագա դեֆորմացիաները, որոնք կարող են առաջանալ ատամների բացակայության հետևանքով:

Կոմֆորտի բարձրացում

Հետագայում չեն դիտվում դիսկոմֆորտ և տհաճ զգացողություններ՝ ի տարբերություն պրոթեզների:

Լնդերի և ոսկրային համակարգի առողջության պահպանում

Իմպլանտները պահպանում են նաև լնդերի բնականոն կառուցվածքը և ստիմուլացնում ոսկրերի աճը:

Իմպլանտների շնորհիվ Դուք չեք ունենա խնդիրներ՝ կապված ցածր ինքնագնահատականի հետ, այդ թվում սահմանափակումներ տարաբնույթ կենսական գործընթացներում, որոնք նախկինում Ձեզ անհանգստություն են պատճառել։

Այս և բոլոր այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեր մասնագետներին՝ այցելելով Մարի ատամնաբուժական կլինիկա։ 

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23