Ատամի հեռացում

Ե՞րբ է ատամի հեռացումն անխուսափելի

Թեև ժամանակակից ստոմատոլոգիայի հիմնական նպատակներից մեկը բնական ատամների հնարավորինս երկար պահպանումն է, որոշ կլինիկական դեպքերում պահպանողական բուժումը այլևս բավարար արդյունավետություն չի ապահովում, և ատամի հեռացումը դառնում է անհրաժեշտ։
Նման իրավիճակներում ժամանակին իրականացված միջամտությունը կարևոր դեր ունի ոչ միայն ցավի և անհարմարության նվազեցման, այլև հարակից ատամների, փափուկ հյուսվածքների և ընդհանուր բերանի խոռոչի առողջության պահպանման գործում։ Բուժման հետաձգումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների զարգացման՝ ներառյալ բորբոքային գործընթացների տարածում, շրջակա հյուսվածքների վնասում կամ ոսկրային կառուցվածքի ախտահարում։
Հաճախ բուժառուների մոտ առաջանում է հարց՝ արդյո՞ք անհրաժեշտ է դիմել ստոմատոլոգի, թե՞ ավելի նպատակահարմար է դիմածնոտային վիրաբույժի միջամտությունը։ Այս որոշումը չի կայացվում ինքնուրույն․ այն հիմնվում է մանրակրկիտ կլինիկական զննման, ինչպես նաև ռենտգենային և անհրաժեշտ այլ պատկերային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների վրա, որոնք թույլ են տալիս ճշգրիտ գնահատել ատամի վիճակը և ընտրել բուժման առավել անվտանգ ու արդյունավետ տարբերակը։

Ատամի պարզ և բարդ հեռացում

Կախված ատամի կլինիկական վիճակից, դիրքից և բերանի խոռոչում հասանելիությունից՝ մասնագետը յուրաքանչյուր դեպքի համար ընտրում է հեռացման ամենահարմար և անվտանգ մեթոդը՝ պարզ կամ վիրաբուժական (բարդ) հեռացում։ Այս մոտեցումը թույլ է տալիս ապահովել առավելագույն վերահսկողություն, նվազեցնել բարդությունների ռիսկը և ապահովել արագ վերականգնում։ 

Ատամի պարզ հեռացում

Ատամի պարզ հեռացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ատամը ամբողջությամբ տեսանելի է լնդի մակերևույթից վերև, գտնվում է հասանելի դիրքում կամ ունի բավարար շարժունակություն։ Այս իրավիճակներում ատամի հեռացումը համարվում է համեմատաբար արագ և նվազ ինվազիվ միջամտություն։
Ինչպե՞ս է իրականացվում հեռացումը: Միջամտությունը սկսվում է տեղային անզգայացմամբ, որի շնորհիվ բուժառուն ցավ չի զգում և ընթացքը անցնում է հնարավորինս հարմարավետ պայմաններում։ Այնուհետև մասնագետը օգտագործում է հատուկ ստոմատոլոգիական գործիքներ, որոնց օգնությամբ ատամը զգուշորեն թուլացվում և դուրս է բերվում ատամնաբնից։
Այս տեսակի հեռացման առավելություններից է այն, որ սովորաբար չի պահանջվում լնդի վիրահատական կտրվածք կամ կարերի տեղադրում, ինչը նպաստում է ավելի արագ վերականգնմանը և նվազեցնում հետվիրահատական անհարմարությունները։


Ատամի վիրաբուժական (բարդ) հեռացում

Վիրաբուժական հեռացումը անհրաժեշտ է այն իրավիճակներում, երբ ատամը հնարավոր չէ հեռացնել պարզ եղանակով՝ սահմանափակ հասանելիության կամ բարդ անատոմիական կառուցվածքի պատճառով։ Սա կարող է լինել, երբ ատամը մասամբ կամ ամբողջությամբ ներաճած է, կոտրված է լնդի մակարդակից ներքև, արմատները արտահայտված կորություն ունեն, ատամը սերտաճած է ոսկրային հյուսվածքին և մի շարք այլ դեպքերում։
Ինչպե՞ս է իրականացվում բարդ հեռացումը: Այս դեպքում մասնագետը կատարում է լնդի փոքր վիրահատական կտրվածք՝ ատամին հասանելիություն ապահովելու համար։ Անհրաժեշտության դեպքում ատամը կարող է բաժանվել մի քանի մասերի, որպեսզի այն հնարավոր լինի անվտանգ հեռացնել։ Որոշ դեպքերում հեռացվում է նաև փոքր ծավալի ոսկրային հյուսվածք։ Միջամտության ավարտին տեղադրվում են վիրաբուժական կարեր՝ ապահովելու ճիշտ և արագ ապաքինում։

Իմաստության ատամի հեռացում

Իմաստության ատամների հեռացումը ժամանակակից ստոմատոլոգիայում բավական հաճախ իրականացվող միջամտություններից է։ Այս ատամները սովորաբար ծկթում են ավելի ուշ տարիքում, երբ ծնոտի ոսկրային կառուցվածքն արդեն ձևավորված է, և շատ դեպքերում տարածքի սահմանափակության պատճառով դրանք չեն կարող աճել ճիշտ և ֆունկցիոնալ դիրքով։
Տարածքի պակասի կամ ոչ ճիշտ դիրքի դեպքում իմաստության ատամները կարող են առաջացնել մի շարք խնդիրներ՝ սկսած ցավային զգացողություններից և անհարմարությունից մինչև հարակից ատամների վրա ճնշում, բորբոքային գործընթացների զարգացում կամ լնդի կրկնվող գրգռում։ 
Իմաստության ատամի հեռացումը իրականացվում է ինչպես պարզ, այնպես էլ վիրաբուժական եղանակով՝ կախված ատամի դիրքից, ծկթման աստիճանից և արմատային կառուցվածքի առանձնահատկություններից։ Այն դեպքերում, երբ ատամը լիովին ծկթած է և հասանելի է, կիրառվում է պարզ հեռացում՝ տեղային անզգայացմամբ։ Իսկ այն իրավիճակներում, երբ ատամը մասամբ կամ ամբողջությամբ ներաճած է, թեքված է կամ գտնվում է ոսկրային հյուսվածքի տակ, կիրառվում է վիրաբուժական մոտեցում, որը թույլ է տալիս իրականացնել հեռացումը առավել վերահսկելի, անվտանգ և ճշգրիտ կերպով։

Ինչու՞ ընտրել ՄարիԿլինիկ

ՄարիԿլինիկը ժամանակակից ստոմատոլոգիական կենտրոն է, որտեղ առաջնային ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր բուժառուի առողջությանը, անվտանգությանը և հարմարավետությանը։ Մենք համադրում ենք մասնագիտական փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու անհատական մոտեցումը՝ ապահովելով բարձրորակ բուժում յուրաքանչյուր բուժառուի համար։ 
Մեր թիմը բաղկացած է փորձառու ստոմատոլոգներից և վիրաբույժներից, որոնք յուրաքանչյուր իրավիճակ գնահատում են մանրակրկիտ՝ ընտրելով ամենաարդյունավետ և նվազ ռիսկային բուժման տարբերակը։ Անկախ նրանից՝ խոսքը ատամի պարզ հեռացման, թե բարդ վիրաբուժական միջամտության կամ լրացուցիչ ստոմատոլոգիական բուժման մասին է, յուրաքանչյուր քայլ պլանավորվում է ճշգրիտ և պատասխանատու մոտեցմամբ։
Ամրագրե՛ք Ձեր այցը Մարիկլինիկում այսօր և ստացե’ք անհատական խորհրդատվություն մեր փորձառու մասնագետների կողմից։

Հաճախ տրվող հարցեր

  • Ժամանակակից ստոմատոլոգիայում տեղային անզգայացնող միջոցներն այնքան արդյունավետ են, որ դուք բացարձակապես ոչ մի ցավ չեք զգում ատամը հեռացնելու ժամանակ։ Ինչ վերաբերում է արյունահոսությանը, ապա հեռացումից անմիջապես հետո բժիշկը վերքի վրա դնում է ստերիլ թանզիֆե տամպոն, որը պետք է սեղմած պահել մոտ 10-15 րոպե։ Դրանից հետո արյունահոսությունը դադարում է։ Առաջին օրը թուքը կարող է մի փոքր վարդագույն երանգ ունենալ, ինչը լիովին բնական է և վախենալու չէ։
  • Որպեսզի վերքը արագ ու առանց բարդությունների լավանա, կարևոր է հետևել մի քանի պարզ կանոնների.
    Հեռացումից հետո մոտ 2-3 ժամ ոչինչ չպետք է ուտել։ 
    Այդ  օրը բերանը չի կարելի ողողել ջրով կամ ողողման այլ հեղուկով, որպեսզի լավացման համար կարևոր արյան մակարդուկը դուրս չգա։ 
    Մի՛ օգտագործեք տաք սնունդ կամ ըմպելիք և մի՛ զբաղվեք ծանր ֆիզիկական աշխատանքով։
    Կերե՛ք փափուկ, սենյակային ջերմաստիճանի սնունդ, սնունդը ծամե՛ք հակառակ կողմով։ Զգուշությամբ մաքրե՛ք ատամները։ Հետևե՛ք ձեր բժշկի ցուցումներին։
  • Պարտադիր չէ, եթե դրանք առողջ են և չեն խանգարում։ Եթե իմաստության ատամը, որը նաև անվանում են 8-րդ ատամ, ճիշտ է դուրս եկել ատամնաշարում, ունի իր հակադիր՝ անտագոնիստ  ատամը մյուս ծնոտում, մասնակցում է ծամելուն և չի վնասում հարևան ատամները, այն կարող ենք պահպանել։ Բայց եթե այն ռետենցված կամ կիսածկթած է,այսինքն՝  թաքնված է լնդի տակ, սխալ ուղղությամբ է աճում, հրում ու ծռում է մյուս ատամները կամ դրա պատճառով հաճախակի բորբոքվում է լինդը, ապա հեռացումը դառնում է անհրաժեշտություն։

Ծանոթացի’ր մեր ծառայություններին և արժեքներին