Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի ամենահետաքրքիր բաժիններից մեկն է, որը զբաղվում է ատամնաշարերի և կծվածքի ուղղմամբ։ Այս բուժումը փոխում է մարդու արտաքինն ու ինքնավստահություն հաղորդում նրան։ Օրթոդոնտիան նման է մաթեմատիկային. այստեղ ևս շատ կարևոր են ճիշտ հաշվարկներն ու պլանավորումը։
Ատամնաշարերի և կծվածքի ուղղում
Ինչ ենք մենք իրականացնում
- Թեքված, պտտված ատամների ուղղում
- Միջատամնային տարածությունների փակում
- Դեմքի պրոֆիլի ուղղում
- Կծվածքի ուղում
- ՔՍԾՀ դիսֆունկցիայի կարգավորում
Պրոֆիլակտիկ այցեր երեխաների համար
Օրթոդոնտի մոտ պրոֆիլակտիկ այցի երեխային պետք է տանել 6 տարեկանից սկսած։ Այս տարիքից սկսվում է կաթնատամների փոխարինումը մշտական ատամներով, ուստի այդ այցերը շատ կարևոր են։ Այն, ինչ չի նկատի մայրիկը, անմիջապես կնկատի մասնագետը։ Հայտնաբերված խնդիրների զարգացումը հնարավոր է լինում կանխարգելել և լուծել վաղ փուլում՝ խուսափելով հետագայում բարդ բրեկետային բուժման անհրաժեշտությունից։
Ինչն է կարևոր
Երեխան գեղեցիկ, առողջ ատամնաշար և կծվածք է ձեռք բերում բնական ճանապարհով, քանի որ օրթոդոնտն օգտագործում է երեխայի ծնոտների բնական աճը։
Երեխաների օրթոդոնտիկ բուժումն իրականացվում է շարժական ապարատների և անշարժ բրեկետ-համակարգերի օգնությամբ։ Քանի որ երեխան գտնվում է ոսկրային ակտիվ աճի փուլում, օրթոդոնտն օգտագործում է այդ աճը՝ ուղղելու համար նեղ, անհամաչափ ծնոտները, կզակը և ատամները։
Այդյունքում երեխան ունենում է՝

- Ուղիղ և համաչափ ատամնաշար
- Դեմքի գեղեցիկ պրոֆիլ
- Կանոնավոր և հանգիստ շնչառություն
- Առողջ ժպիտ
- Ձեռք է բերում ինքնավստահություն
- Ազատվում է բարդույթներից
Շարժական ապարատներով բուժում
Շարժական ապարատները արդյունավետ կերպով կիրառվում են խառը կծվածքի փուլում երեխայի ատամնաշարերի և կծվածքի ուղղման համար. այս տարիքում երեխայի բերանում կան և’ կաթնատամներ, և’ մշտական ատամներ (մինչեւ 11-12տ.)։
Երեխան ինքն է ընտրում իր ապարատի գույնը, դեկորացիաները (փայլիկներ, աստղիկներ, մուլտերի հերոսներ), ինչի շնորհիվ նա ամբողջ բուժման ընթացքում սիրով է կրում իր ապարատները։
Գունավոր ապարատներով բուժումը երեխայի համար վերածվում է խաղի. նա մեծ սիրով ու պատրաստակամությամբ կրում է ապարատները, իսկ մեր մասնագետների շնորհիվ նրա ամեն այցը կլինիկա վերածում է հետաքրքիր մի նոր փորձություն հաղթահարելու։

Բրեկետային բուժում
Բրեկետային բուժման օգնությանբ ուղղվում են ատամնաշարերն ու սխալ կծվածքը։ Բուժում իրականացվում է 11 տարեկանից սկսած, ցանկացած տարիքում։ Այս տարիքում երեխան արդեն ունի մշտական կծվածք. բոլոր կաթնատամները փոխարինված են մշտական ատամներով։
Մեծերի բրեկետային բուժում
Ոչ բոլորն են կարող պարծենալ իդեալական ժպիտով։ 30 տարեկանից բարձր մարդկանց շրջանում ամենապահանջված ստոմատոլոգիական ծառայություններից է բրեկետային բուժումը։ Տարիներ շարունակ խուսափելով համարձակ ժպտալուց՝ նրանք, ի վերջո, ընտրում են բրեկետային բուժումը և իրականություն են դարձնում իրենց երազանքը՝ ունենալ ուղիղ և գեղեցիկ ատամնաշար։
Կերամիկական անտեսանելի բրեկետներն էլ հնարավորություն են տալիս այդ ամենին հասնել շրջապատի համար աննկատ ճանապարհով։
Կերամիկական անտեսանելի բրեկետներն էլ հնարավորություն են տալիս այդ ամենին հասնել շրջապատի համար աննկատ ճանապարհով։
Էլայներ
Եթե նախկինում ատամներն ուղղելու համար պարտադիր անհրաժեշտ էր բրեկետներ կրել, ապա այսօր կա բրեկետներին ավելի հարմարավետ այլընտրանք՝ էլայներ։ Էլայները թեթև, թափանցիկ կապաներ են, որոնց օգնությամբ աստիճանաբար և աննկատ ուղղվում են ատամները։
Առավելություններն են՝
Առավելություններն են՝
- անտեսանելի են
- ատամների ուղղումն ավելի արագ է տեղի ունենում
- հեշտ է դրանց օգտագործումը
- չեն խանգարում խոսելիս
- համակարգչային մոդելավորման շնորհիվ արդեն իսկ բուժման սկզբից այցելուն տեսնում է, թե ինչպիսի արդյունք է ստանալու
- լրացուցիչ հիգիենա չեն պահանջում, ուղղակի լվացվում են հոսող ջրով
Հաճախ տրվող հարցեր
-
- Եթե ատամները կուտակված են իրար վրա, պտտված կամ թեք են
- Առկա են միջատամնային բաց տարածություններ (դիաստեմա և տրեմա)
- Ծնոտները նեղ են
- Կծվածքը սխալ է (բաց, խորը, խաչաձև կամ հակառակ կծվածք է)
- Կան դեռևս չկծթած մշտական ատամներ, որոնց համար բավարար տեղ չկա ատամնաշարում
-
Էլայները նույնությամբ կրկնում է մարդու ատամնաշարը, որի վրա արդեն լաբորատորիայում աննշան փոփոխություններ են արվում՝ թեք ատամներն աստիճանաբար ուղղելու համար։
Շատ կարևոր է, որ բուժում անցնող այցելուն օրվա մեջ 16-20 ժամ կրի էլայները և պարբերաբար այցելի օրթոդոնտին։ -
Այն մարդկանց համար, ովքեր ունեն
- թեք, պտտված ատամներ
- դիաստեմա կամ տրեմա՝ միջատամնային տարածություններ
- ատամների կուտակում
- և ուզում են շրջապատի համար աննկատ ուղղել իրենց ատամները