Ի՞նչ անել, եթե բացակայում է դիմացի ատամը
Դիմացի ատամի բացակայությունը ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլ նաև էական ազդեցություն կարող է ունենալ ձեր ինքնավստահության և կյանքի որակի վրա: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է գեղեցիկ ժպիտ ունենալը և հարմարավետությունը շփման ժամանակ: Այս հարցին կարող ենք վստահորեն պատասխանել, որ՝ այո, հնարավոր է՝ մի քանի մեթոդների կիրառմամբ։ Ժամանակակից և հուսալի միջոց ատամի վերականգնման համար, որը բնական տեսք կապահովի և երկար տարիներ կծառայի Արագ և որակյալ լուծում ատամները վերականգնելու համար Եթե ատամի արմատը պահպանված է, ապա առավել նախընտրելի են վինիրները Մենք օգտագործում ենք միայն ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր՝ գնահատելով ձեր ատամների առողջությունը: Ատամնաշարի դիմացի ատամի փոխարինումը իմպլանտացիայի միջոցով ժամանակակից և արդյունավետ լուծում է ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ տեսանկյունից: Իմպլանտացիոն գործընթացը տեղի է ունենում մի քանի էտապներով. 1. Խորհրդատվություն և ախտորոշում 2. Իմպլանտի տեղադրում 3. Աբատմենտի և պսակի տեղադրում Իմպլանտացիայի ավարտից հետո կարևոր է հետևել ատամնաբույժի խորհուրդներին, որպեսզի արդյունքը երկարատև պահպանվի: Ահա հետագա քայլերը. Կան մի քանի տարբերություններ առջևի ատամի իմպլանտացիոն պրոցեսի և ստանդարտ իմպլանտացիայի միջև: Ստորև կներկայացնենք դրանք. 1. Գեղագիտական պահանջներ Դիմացի ատամները տեսանելիության գոտում են գտնվում, ուստի այս դեպքում կարևոր է ոչ միայն ֆունկցիոնալությունը, այլ նաև էսթետիկան: 2. Իմպլանտի դիրքը Առջևում ծնոտի ոսկրը ավելի բարակ է և ունի ավելի քիչ ծավալ, ինչը պահանջում է հատուկ ճշգրտություն իմպլանտի տեղադրման ժամանակ։ 3. Իմպլանտի և պսակի ընտրություն Առաջային ատամի համար ընտրվում են երկարակյաց իմպլանտներ և էսթետիկ կերամիկական կամ ցիրկոնիումի պսակներ: 4. Տեղադրման տեխնիկա Կարևոր է պահպանել լնդերի բնականոն ուրվագիծը, ուստի բժիշկը կարող է օգտագործել հատուկ մեթոդներ, ինչպես օրինակ՝ մեկ փուլով իմպլանտացիան (ատամի հեռացումից անմիջապես հետո իմպլանտի տեղադրում): 5. Առանձնահատուկ ուշադրություն կծվածքին Դիմացի ատամը վերականգնելիս կարևոր է հաշվի առնել ծանրաբեռնվածությունը ծամելու ընթացքում, որպեսզի իմպլանտի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չլինի։ Դիմացի ատամի իմպլանտացիան պահանջում է բժշկի բարձր որակավորում և փորձ, քանի որ պետք է ապահովել ոչ միայն ֆունկցիոնալությունը, այլ նաև էսթետիկան: Ուստի կարևոր է ընտրել համապատասխան կլինիկա և մասնագետներ, ովքեր մասնագիտացած են նման տեխնիկայի կիրառման մեջ: Իհարկե այո, հնարավոր է։ Առաջային ատամներից մեկը վերականգնելու համար մի քանի եղանակ կա. Վերոնշյալ մեթոդներից ամենաարդյունավետը իմպլանտացիան է: Գրանցվե՛ք խորհրդատվության MaryClinic-ում հենց հիմա: Մենք կօգնենք ձեզ ընտրել լավագույն լուծումը և վերականգնել ձեր ատամների գեղեցիկ տեսքը։
Հնարավո՞ր է արդյոք վերականգնել բացակայող դիմացի ատամը, որպեսզի այն չտարբերվի մնացած ատամներից
Մենք առաջարկում ենք դիմացի ատամների վերականգնման հետևյալ լուծումները.
Ինչպե՞ս է իմպլանտոլոգը փոխարինում դիմացի ատամը
Առաջնային այցի ժամանակ իմպլանտոլոգը զննում է և նշանակում է անհրաժեշտ հետազոտություններ (ռենտգեն, ՀՏ)՝ գնահատելու ծնոտի ոսկրի վիճակը և որոշելու իմպլանտի տեղադրման հնարավորությունը։
Իմպլանտը տիտանե պտուտակ է, որը վիրահատական ճանապարհով տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ: Իմպլանտացիան տեղի է ունենում տեղային անզգայացման տակ, տևում է մոտ մեկ ժամ և բացարձակապես անցավ է։ Տեղադրելուց հետո իմպլանտը 2-3 ամսվա ընթացքում ինտեգրվում է ոսկրային հյուսվածքի մեջ։
Իմպլանտի ինտեգրումից հետո դրա վրա ամրացվում է աբատմենտ, որի վրա էլ իր հերթին տեղադրվում է արհեստական պսակը։ Այն պատրաստվում է անհատապես, որպեսզի կատարյալ համապատասխանի հարակից ատամների գույնին և ձևին:
Կա՞ն տարբերություններ սովորական իմպլանտացիայի և դիմացի ատամի իմպլանտացիայի միջև
Իմպլանտոլոգը պետք է հաշվի առնի լնդերի ձևը, ատամների դիրքը և պսակի գույնը, որպեսզի վերականգնված ատամը նմանվի բնական ատամներին։
Երբեմն կարող է պահանջվել ոսկրի նախնական պլաստիկա կամ հատուկ նեղ իմպլանտների օգտագործում:
Աբատմենտի ձևն ու կառուցվածքը նույնպես ընտրված են այնպես, որպեսզի լնդային գիծը հնարավորինս բնական տեսք ունենա:
Երբեմն օգտագործվում է ժամանակավոր պսակ՝ իմպլանտի ապաքինման ժամանակ էսթետիկան պահպանելու համար։Հնարավո՞ր է վերականգնել միայն մեկը դիմացի ատամներից