Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիան

08-11-25

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է ատամնաբույժը կարողանում վերականգնել Ձեր ատամը այնպես, կարծես ոչնչով չի տարբերվում բնական  ատամից։ Այսպիսի արդյունքների գաղտնիքը թաքնված է ոչ միայն  կլինիկայում, այլև կուլիսներում՝ բարձրակարգ տեխնոլոգիաներով հարուստ թվային լաբորատորիայում։ Ժամանակակից ատամնաբուժությունն այլևս միայն կլինիկական վարպետության մասին չէ, այն նաև թվային դիզայնի, էսթետիկ ​​​​վարպետության և բարձրորակ նյութերի համադրությունն է։

Սա հատկապես աչքի է ընկնում Երևանի ժամանակակից ստոմատոլոգիական կենտրոններում, որտեղ MaryClinic-ը լինելով առաջատար՝ առաջարկում է վերանայված և բազմաֆունկցիոնալ ատամնաբուժական հնարավորություններ։ Ահա հենց այստեղ՝ ատամնատեխնիկական լաբորատորիաներում, ճշգրտությունը համադրվում է նորարարության հետ։


Ի՞նչ է թվային ատամնատեխնիկական լաբորատորիան և ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում այնտեղ

Ատամնատեխնիկական լաբորատորիայում նախագծվում և պատրաստվում են ատամների ռեստավրացիայի համար անհրաժեշտ պսակներ, վինիրներ, կամուրջներ, ներդիրներ և իմպլանտի վրա տեղադրվող շապիկներ։

Ատամնատեխնիկական լաբորատորիան ձեռքով մոդելավորումը փոխարինում է թվային տեխնոլոգիաներով, ինչպիսիք են 3D սկանավորումը, համակարգչային դիզայնը և ճշգրիտ ֆրեզավորման համակարգերը։

Կիրառելով այս տեխնոլոգիաները՝ լաբորատորիան ապահովում է՝

  • Բարձր ճշգրտություն
  • Արագ արտադրություն
  • Բարձրակարգ էսթետիկա
  • Յուրահատուկ մոտեցում Այցելուներին

Թվային լաբորատորիայում արվեստն ու ճարտարապետությունը համատեղվում են, ինչը թույլ է տալիս ունենալ բարձրորակ արդյունք՝ հարմարեցված յուրաքանչյուր Այցելուի առողջությանը և ժպիտին։

 

CAD և CAM տեխնոլոգիաների դերը ժամանակակից ատամնատեխնիկայում

 CAD (համակարգչային օժանդակ նախագծում) և CAM (համակարգչային օժանդակ արտադրություն) տեխնոլոգիաները ամբողջությամբ վերափոխել են ատամնատեխնիկական ռեստավրացիաները։ Այն ամենը, ինչ պատրաստվում էր ձեռքով, այսօր նախ՝ սկանավորում է, ապա՝ մոդելավորվում հենց համակարգչում։ Սա ապահովում է՝

  • Կծվածքի  գերազանց  վերականգնում
  • Ատամների հավասար եզրեր և բնական կոնտուրներ
  • Կայուն և երկարատև արդյունք

Արդյունքում՝ Այցելուները ավելի քիչ են հաճախում կլինիկա, ավելի կարճ են սպասում, իսկ արդյունքը անթերի համադրվում է ատամների հետ։


Թվային ատամնատեխնիկական լաբորատորիաների առավելությունները

Ատամնատեխնիկայի թվայնացումը ոչ միայն արդյունքները ապահովում է կարճ ժամանակում, այլև բարելավում է ինչպես բուժման գործընթացը, այնպես էլ վերջնական արդյունքի որակը: Թվային լաբորատորիաների հիմնական առավելություններից են՝

  • Ճշգրտությունը - թվային մոդելավորումը բացառում  է մարդկային սխալը
  • Հարմարավետությունը - արագ և անցավ 3D սկանավորում
  • Էսթետիկան -  E-max և կերամիկական վինիրները ընդօրինակում են բնական էմալը
  • Դիմացկունությունը - թվային եղանակով մշակված կերամիկան դիմանում է տարիներ շարունակ
  • Արդյունավետություն - արդյունքներ ավելի կարճ ժամանակում

 

Ինչպիսի՞ սարքավորումներով է հագեցած ատամնատեխնիկական լաբորատորիան

MaryClinic-ի ժամանակակից թվային տեխնոլոգիաները


MaryClinic-ում մեր ատամնատեխնիկական լաբորատորիան ինտեգրված է աշխարհի ամենահուսալի համակարգերից մի քանիսի հետ՝

  • MEDIT i700 ներբերանային սկաներ - Ստեղծում է Այցելուի  ատամների բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ
  • MEDIT i310 լաբորատոր սկաներ - Սկանավորում է մոդելներ՝ ճշգրիտ թվային դիզայն ապահովելու համար
  • Ճապոնական ROLAND ֆիրմայի CAD/CAM - Մանրակրկիտ մշակում է կերամիկան և այլ նյութերը
  • Գերմանական Ivoclar ֆիրմայի կերամիկայի թրծման վառարան - Օգտագործվում է բարձրորակ կերամիկայի, վինիրների ձևավորման և թրծման համար
  • Գերմանական Tabeo Ցիրկոնի սինթեզացիայի (թրծման) վառարան - Ցիրկոնե շապիիկների թրծում՝ առավելագույն ամրության համար
  • Phrozen Sonic Mini 8k 3D տպիչ - Տպում է գերճշգրիտ ռեստավրացիոն մոդելներ
  • Գերմանական Imes iCore 150i PRO - Օգտագործվում է ցիրկոնի, մետաղների և կերամիկայի բարձր ճշգրտությամբ մշակման համար


Նման սարքավորումների շնորհիվ թվային մոդելները պատրաստվում են ավելի արագ, իսկ արդյունքները ավելի դիմացկուն և էսթետիկ են։


Ինչո՞ւ ընտրել MaryClinic-ն ու իր թվային ատամնատեխնիկական լաբորատորիան

MaryClinic-ն ունի Երևանի ամենաժամանակակից և առաջատար ատամնատեխնիկական լաբորատորիաներից մեկը, որտեղ բարձր որակավորում ունեցող ատամնատեխնիկները օգտագործում են միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիաներ։ Յուրաքանչյուր բուժում ենթարկվում է մանրակրկիտ մոդելավորման, սկանավորման և գունային համապատասխանեցման, որպեսզի Այցելուի ժպիտը ստանա էսթետիկ և բնական երանգ։ 

Ընտրելով MaryClinic-ը՝ դուք ընտրում եք

  • Նորարարական ատամնաբուժություն
  • Դիմացկուն, երկարաժամկետ, բնական և էսթետիկ արդյունք
  • Տարիների փորձ ունեցող մասնագետների


Ժամանակակից ստոմատոլոգիայի աշխարհում ձեր ժպիտը ոչ միայն վերականգնում են,  այլև որպես  արվեստի գործ, ստեղծագործում են։
 

MaryClinic-ի առաջատար թվային ատամնատեխնիկական լաբորատորիան յուրաքանչյուր Այցելուին երաշխավորում է էսթետիկ և երկարաժամկետ արդյունք։

Վստա՛հ եղեք, որ Ձեր նոր ժպիտը սկսվում է ճշգրտությունից, իսկ Ձեր վստահությունը սկսվում է MaryClinic-ից։

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23