Վինիրնե՞ր, թե՞ իմպլանտներ․ տարբերությունները

15-04-24

Որո՞նք են առաջնային տարբերությունները ատամնաբուժական վինիրների և ատամնաբուժական իմպլանտների միջև:

Ինչպես արդեն գիտենք, վինիրները կերամիկական բարակ թաղանթներ են, որոնք տեղադրվում են ատամների առաջային մակերեսին՝ դրանց արտաքին տեսքը բարելավելու համար։ Դրանք հաճախ օգտագործվում են այն ժամանակ, երբ պետք է իրականացնել ատամների կոսմետիկ շտկում։ Իսկ ինչ վերաբերում է իմպլանտներին, ապա դրանք արհեստական արմատներ են, որոնք տեղադրվում են ծնոտի ոսկրի մեջ և հիմք են հանդիսանում փոխարինող ատամների համար։ Դրանք էլ իրենց հերթին օգտագործվում են, երբ պետք է վերականգնել մեկ կամ մի քանի բացակայող ատամներ։ Այսպես ասած առաջնային տարբերությունները վինիրների և իմպլանտների միջև հանդիսանում են իրենց ֆունկցիաները. վինիրները բարելավում են արտաքին տեսքը, իսկ իմպլանտները՝ փոխարինում բացակայող ատամները և վերականգնում բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը։


Ինչպե՞ս են վինիրներն ու իմպլանտները լուծում ատամնաբուժական տարբեր խնդիրներ:

Ահա թե ինչպես են վինիրները և իմպլանտները համապատասխանաբար լուծում տարբեր ստոմատոլոգիական խնդիրներ.

Վինիրներ

  • Օգտագործվում են ատամների գույնի և ձևի կորեկցիայի համար
  • Գեղեցկացնում են ժպիտը՝ ծածկելով միջատամնային տարածությունները և անհարթությունները
  • Կարող են կիրառվել էմալի վնասվածքների դեպքում, օրինակ՝ ճաքերի

 

Իմպլանտներ

Վերականգնում են բացակայող ատամները, այդ թվում` բերանի խոռոչի ամբողջ ֆունկցիոնալությունը:

Կանխում են հարևան ատամների տաշելը. ի տարբերություն իմպլանտների՝ կամրջաձև պրոթեզներ տեղադրելու դեպքում հարևան ատամները տաշվում են։

Ստեղծում են ստաբիլ բազա փոխարինող ատամի համար, ինչն էլ ապահովում է վերջինիս ամրությունը և համարվում երկարաժամկետ ընտրություն։

 

Կարո՞ղ են վինիրներն ու իմպլանտները համատեղվել բուժման պլանում, և եթե այո, ինչպե՞ս են դրանք լրացնում միմյանց:

Որոշ դեպքերում վինիրները և իմպլանտները կարող են լրացնել միմյանց՝ ստոմատոլոգիական խնդիրների բուժման պլանում։ Օրինակ՝ եթե բուժառուի մոտ բացակայում են մեկ կամ մի քանի ատամներ, իմպլանտները կարող են օգտագործվել բերանի խոռոչի տվյալ հատվածի ֆունկցիոնալության վերականգնման համար, իսկ վինիրները՝ հարևան ատամների կոսմետիկ շտկման նպատակով, որպեսզի ստեղծվի միասնական և հարմոնիկ տեսք։ Այլ դեպքերում վինիրները կարող են օգտագործվել կտրիչների տեսքի բարելավման համար, իսկ ատամների իմպլանտացիա կկատարվի հետին հատվածներում, որոնք տեսանելի չեն, բայց կարևոր են ճիշտ կծվածքի և մարսողական ֆունկցիայի պահպանման համար։

Այսպես ասած՝ որոշակի դեպքերում վինիրներն ու իմպլանտները կարող են լրացնել միմյանց ՝ օգնելով հասնել էսթետիկայի և ֆունկցիոնալության միջև իդեալական բալանսի։

Որո՞նք են իմպլանտների համեմատ վինիրների ընտրության դրական և բացասական կողմերը, և ինչպե՞ս են այս գործոններն ազդում որոշումների կայացման վրա:

 

Վինիրների ընտրության դրական կողմերն են.

Էսթետիկա

Ինչպես արդեն գիտենք, վինիրները իրականացնում են ատամների կոսմետիկ շտկում՝ գեղեցկացնելով ժպիտը, այդ թվում գույնը, ձևը, ատամների դասավորությունը, ինչը դարձնում է մարդուն էլ ավելի ինքնավստահ և գրավիչ։

 

Մինիմալ ինվազիվ գործընթաց

Վինիրների տեղադրումը պահանջում է ատամների վրա մինիմալ աշխատանք, ինչը նշանակում է, որ առկա ատամի կառուցվածքը մնում է ինտակտ՝ այսինքն չի վնասվում։

 

Վինիրների ընտրության բացասական կողմերն են՝ ի համեմատ իմպլանտների.

Ֆունկցիոնալության սահմանափակում

Վինիրները տեղադրվում եմ միայն ատամների վրա, դրանք չեն փոխարինում բացակայող ատամներին և չեն վերականգնում բերանի խոռոչի ամբողջ ֆունկցիաները։

Այդ իսկ պատճառով դրանց ընտրությունը չի համապատասխանում այն դեպքերում, երբ առկա են բացակա ատամներ և անհրաժեշտ է վերականգնել ծամելու ֆունկցիան։

 

Մշտական սպասարկման անհրաժեշտություն

Վինիրները կարող են փոխարինման ենթակա լինել, երբ վնասվում են

Այսպիսով, թեև վինիրները շատ առավելություններ ունեն էսթետիկ պլանում, բայց կարող են չհամապատասխանել ֆունկցիոնալ առումով իմպլանտների հետ համեմատած։

Իսկ այժմ խոսենք այն մասին, թե ինչ կարևոր ֆակտորներ են մեր ատամնաբույժները հաշվի առնում վինիրների և իմպլանտների միջև որոշումներ կայացնելիս։

Առաջին հերթին հաշվի են առնվում պացիենտի էսթետիկ նախասիրությունները։ Եթե այցելուն անհանգիստ է իր ատամների տեսքի առումով և ուզում է ստանալ գեղեցիկ ժպիտ, ապա օգնության են հասնում վինիրները։ Կարևորվում է նաև ատամների վիճակը, ըստ որի, եթե այցելուի մոտ կան բացակայող ատամներ կամ ֆունկցիոնալ խնդիրներ, ապա նախապատվությունը տրվում է իմպլանտներին։ Հաշվի են առնվում նաև մարդու ֆինանսական հնարավորությունները և պետք է տեղեկացնենք, որ վինիրներն ավելի մատչելի են, քան ատամների իմպլանտացիա կատարելը։ Նշենք նաև այն, որ վինիրները կարող են վնասվել և անհրաժեշտ կլինի դրանք փոխարինել, մինչդեռ իմպլանտները համարվում են երկարաժամկետ ընտրություն, բայց ևս պահանջում են ուշադրություն և ատամնաբուժական կլինիկա պարբերաբար այցեր։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք մոտենալ մեր ատամնաբուժական կլինիկա և մենք սիրով կսպասենք Ձեզ՝ պատասխանելու Ձեզ հուզող բոլոր հարցերին։

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև կանոնավոր խոզանակը և թելերի օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, անհրաժեշտ վիտամինների ընդունումը ձեր սննդակարգում կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կպարզենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներին և կիմանաք , թե ինչպես կարող եք դրանք ներառել ձեր առօրյա կյանքում:
30-10-23
Բերանի խոռոչի հիգիենա
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել և այլ նաև հիմք է ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնարիրենք թե ինչպես ճիշտ խնամել ձեր երեխայի ատամները, ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման հիմնական 10 պատճառները
Բորբոքված լնդերը կարող են շատ անհատների համար անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. Երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ՝ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23