Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով, դրական և բացասական կողմերը

09-01-25

Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով

Zoom 4-ը ատամների սպիտակեցման պրոֆեսիոնալ մեթոդ է, որը հիմնված է ջրածնի պերօքսիդ պարունակող գելի և հատուկ LED լամպի օգտագործման վրա: Լամպի լույսը ակտիվացնում է սպիտակեցնող գելը, որը թափանցում է էմալի խորքերը և վերացնում պիգմենտային մոլեկուլները։

Zoom 4-ի և այլ մեթոդների միջև հիմնական տարբերությունը կայանում է կատարելագործված լամպի օգտագործման մեջ՝ լույսի ինտենսիվության կարգավորուման հնարավորությամբ և էֆեկտիվ գելային բաղադրության համադրությամբ, ինչը պրոցեդուրան դարձնում է ավելի հարմարավետ և անվտանգ բուժառուի համար:

 

Zoom 4-ի առավելությունները

1. Բարձր արդյունավետություն. թույլ է տալիս 6-8 տոնով սպիտակեցնել ատամները ընդամենը մեկ այցի ընթացքում
2. Անվտանգություն. LED լամպի լույսի ինտենսիվության կարգավորումը նվազագույնի է հասցնում հյուսվածքների գերտաքացման վտանգը և ապահովում ատամների վրա անվտանգ ազդեցութուն
3. Հարմարավետություն. Համակարգը նախատեսված է զգայուն ատամներով բուժառուների համար: Գելի նոր բանաձևը նվազեցնում է անհարմարության ռիսկը
4. Արագություն. պրոցեդուրան տևում է մոտ 1-1,5 ժամ՝ ներառյալ նախապատրաստումը
5. Երկարատև ազդեցություն. արդյունքը կարող է պահպանվել  մեկ տարուց ավելի՝ ատամնաբույժի խորհուրդներին ճիշտ հետևելու դեպքում

 

Zoom 4 մեթոդով ատամների սպիտակեցման փուլերը

1. Նախապատրաստում

  • Ատամնաբույժը զննում է բերանի խոռոչը, հեռացնում է ատամնափառը և գնահատում էմալի վիճակը
  • Լնդերի վրա պաշտպանիչ գել է կիրառվում՝ դրանց վնասումը կանխարգելելու նպատակով

2. Գելի կիրառումն ու լամպի օգտագործումը

  • Ատամների վրա տարածվում  է սպիտակեցնող նյութը
  • Միացվում է Zoom լամպը, որն ակտիվացնում է գելը: Պրոցեդուրան տեղի է ունենում 3-4 փուլով՝ յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ։

3. Ընթացակարգի ավարտը

Վերջում հեռացվում է ավելորդ գելը թե՛ ատամներից և թե՛ լնդերից
ատամի հանքային նյութը վերականգնելու և զգայունությունը նվազեցնելու նպատակով կիրառվում է ռեմիներալիզացնող գել:

 

Խորհուրդներ սպիտակեցումից հետո 

1. «Սպիտակ դիետա». պրոցեդուրայից հետո առաջիկա 48 ժամերի ընթացքում պետք է խուսափել ներկանյութեր պարունակող սննդամթերքի և խմիչքների օգտագործումից (սուրճ, թեյ, գինի, հատապտուղներ, ճակնդեղ և այլն):

2. Բերանի խոռոչի հիգիենա. կանոնավոր կերպով լվացեք Ձեր ատամները փափուկ խոզանակով և օգտագործեք սպիտակեցնող ատամի մածուկ՝ ատամնաբույժի նշանակմամբ:

3. Վնասակար սովորույթների վերացում. փորձեք նվազեցնել կամ վերացնել ծխելը, քանի որ այն զգալիորեն ազդում է ատամների գույնի վրա:

 

Ու՞մ համար է նպատակահարմար Zoom 4 մեթոդով սպիտակեցումը

Պրոցեդուրան խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց ատամների գույնը և ազատվել բծերից, որոնք առաջանում են.

  • պիգմենտավորող ըմպելիքների և սննդի օգտագործումից
  • ծխելուց
  • տարիքով պայմանավորված՝ ատամի էմալի բնական մգացումից:

Այնուամենայնիվ, Zoom 4 պրոցեդուրան հակացուցված է այն նրանց, ովքեր ունեն.

  • խիստ վնասված ատամի էմալ
  • մեծ քանակությամբ ախտահարված ատամներ կամ չբուժած խնդիրներ
  • գտնվում են հղիության և լակտացիայի շրջանում

Zoom 4-ը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ և ապահով կերպով կատարելագործված ժպիտ ստանալ: Դիմե՛ք մեզ՝ MaryClinic թիմին, քննարկելու պրոցեդուրայի անցկացման հնարավորություններն ու կատարելու առաջին քայլը դեպի Ձեր երազանքների ժպիտը:

 

Ինչքա՞ն է պահպանվում Zoom 4 մեթոդով ատամների սպիտակեցման արդյունքը

Zoom 4-ով ատամների սպիտակեցման էֆեկտը տևում է միջինը 6 ամսից մինչև 1 տարի, սակայն ճշգրիտ տևողությունը կախված է ապրելակերպից, ատամնաբույժի խորհուրդներին հետևելուց և բուժառուի անհատական ​​առանձնահատկություններից:

Էֆեկտը երկարաձգելու նպատակով խորհուրդ է տրվում.

  • պրոցեդուրայից հետո առաջիկա 48 ժամերի ընթացքում հետևեք, այսպես կոչված,  «սպիտակ սննդակարգին»
  • օգտագործեք սպիտակեցնող միջոցներ, ինչպիսիք են ատամի մածուկները կամ Ձեր ատամնաբույժի կողմից առաջարկված այլ սպիտակեցնող միջոցները
  • պարբերաբար անցկացրեք բերանի խոռոչի պրոֆեսիոնալ ​​հիգիենիկ միջոցառումներ:

Եթե ​​բոլոր ցուցումներին հետևեք, ապա ատամների սպիտակեցման ազդեցությունը կարող է պահպանվել նույնիսկ մինչև 18 և ավելի ամիս:

 

Ի՞նչ չի կարելի անել Zoom 4 մեթոդով ատամների սպիտակեցումից հետո

Ատամների սպիտակեցման էֆեկտը պահպանելու համար կարևոր է հետևել նշված ցուցումներին.

  • խուսափել պիգմենտավորող մթերքներից և խմիչքներից (48 ժամ)
  • դադարեցնել ծխելը 
  • խուսափել շատ տաք կամ շատ սառը սնունդ օգտագործելուց
  • խուսափել թթու մթերքներից
  • պահպանել բերանի խոռոչի հիգիենան
  • խուսափել ատամները կրճտացնելուց

 

Որքա՞ն է կազմում Zoom 4 մեթոդով ատամների սպիտակեցման արժեքը Երևանում

Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ ատամների սպիտակեցման համար Դուք կծախսեք շատ մեծ գումարներ, Հայաստանում կկարողանաք այս ամենը կազմակերպել շատ մատչելի կերպով ՝ առանց որակի նվազման։ Երևանում ատամների սպիտակեցման արժեքները տատանվում են 150000 դրամի սահմաններում։ Դիմելով MaryClinic՝ Դուք կստանաք մանրամասն տեղեկատվություն անցկացվելիք պրոցեդուրայի վերաբերյալ,  և մեր թիմը մեծ պատրաստակամությամբ կմատուցի այն բոլոր անհրաժեշտ ծառայությունները, որոնք հարկավոր են իդեալական ժպիտ ստանալու համար։

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23