Ատամներ մեկ օրում Երևանում․ ինչ պետք է իմանալ էքսպրես իմպլանտացիայի մասին Հայաստանում
Այս ծառայությունը Երևանում մատուցելու հիմնական մեթոդներից մեկը All-on-4 մեկ օրում մեթոդն է: Այն աշխատում է ատամնային կամուրջների կառուցվածքի նման. այս մեթոդի դեպքում նոր ատամնաշարը ամրանում է 4 հիմնական հենարանների՝ իմպլանտների վրա, որոնք ապահովում են ամբողջական կայունություն: Ծխելու սովորություն ունեցող կամ ծնոտի ոսկրի հետ կապված խնդիրներ ունեցող Այցելուներին հնարավոր է լրացուցիչ նախնական բուժում պահանջվի՝ մեկօրյա իմպլանտացիայից անցնելուց առաջ։ Բացի դրանից, կարևոր է նշել, որ յուրաքանչյուր Այցելուի համար բուժման պլանը կազմվում է անհատական մոտեցմամբ։ Մինչև իմպլանտների տեղադրումը հարկավոր է կատարել մանրակրկիտ հետազոտություններ և բժշկական խորհրդատվություն։ Սա ապահովում է, որ Ատամներ մեկ օրում մեթոդը լինի ոչ միայն արագ, այլև անվտանգ ու երկարաժամկետ լուծում՝ պահպանելով առողջության ընդհանուր որակը։ Ամրագրե՛ք անվճար խորհրդատվություն MaryClinic-ում և պարզե՛ք՝ արդյո՞ք ձեզ հարմար է մեկօրյա իմպլանտացիան: Սիրով սպասում ենք։Ատամներ մեկ օրում․ ինչ պետք է իմանալ էքսպրես իմպլանտացիայի մասին
Ուզու՞մ եք գնալ ստոմատոլոգիական կլինիկա Երևանում մասնակի կամ լրիվ անատամությամբ և ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դուրս գալ ոչ միայն նոր, այլ նաև առողջ ու պայծառ ժպիտով։ Ինչքան էլ այս ամենը անհնար է հնչում, սա այսօր հնարավոր է՝ «Ատամներ մեկ օրում» մեթոդի միջոցով հենց այստեղ՝ Հայաստանում։
Ի՞նչ է «Ատամներ մեկ օրում» իմպլանտացիան
Ատամներ մեկ օրում, նաև հայտնի որպես ատամնային իմպլանտներ մեկ օրում կամ էքսպրես իմպլանտացիա, ստոմատոլոգիական հեղափոխական մեթոդ է, որը թույլ է տալիս Այցելուներին մեկ օրում ունենալ անշարժ ատամնաշա : Այո՛, այս ամենը կարող է տեղի ունենալ ընդամենը 24 ժամվա ընթացքում, այլ ոչ թե բոլորիս հայտնի 5-6 ամսվա ընթացքում։Ո՞ւմ համար է նախատեսված
Որքան էլ գրավիչ, արագ և հարմար հնչի մեկփուլանի իմպլանտացիա մեթոդը, այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են օգտվել դրանից: Իդեալական թեկնածուները նրանք են, ովքեր՝
Ի՞նչ առավելություններ ունի մեկփուլային իմպլանտացիան համեմատած դասական մեթոդի հետ
Այս մեթոդի անվանումն արդեն իսկ վկայում է, որ ավանդական իմպլանտացիայի նկատմամբ հիմնական առավելությունը ժամանակն է։ Մինչ ավանդական իմպլանտացիան կարող է տևել 3-ից 6 ամիս, մեկօրյա իմպլանտացիան նույն արդյունքն է տալիս ընդամենը մեկ օրում։ Ժամանակային առավելությանը զուգահեռ, այս մեթոդը այլ առավելություններ ևս ունի, ինչպիսիք են՝
Հնարավոր սահմանափակումներ և ռիսկեր
Թեև առաջին հայացքից թվում է, թե իմպլանտի տեղադրումը մեկ այցելությամբ ունի միայն դրական կողմեր, շատ կարևոր է հաշվի առնել նաև հնարավոր սահմանափակումները․
Իհարկե, խնդիրների գերակշռող մասից կարելի է խուսափել, եթե Այցելուն դիմում է փորձառու մասնագետի։
Ինչո՞ւ ընտրել MaryClinic-ը ատամների իմպլանտացիայի համար
MaryClinic-ում՝ Երևանում ավելի քան երկու տասնամյակ գործող վստահելի կլինիկայում, մենք կատարում ենք Ատամներ 1 օրում ծառայությունը ճշգրտությամբ և խնամքով։ Մենք հասկանում ենք, որ եթե աշխատանքը կատարվում է սիրով, խնամքով, լիակատար պատասխանատվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների օգնությամբ՝ մեր Այցելուները կարող են խուսափել հնարավոր բոլոր բարդություններից։ Մենք խնդիրները լուծում ենք միասին՝ առաջադեմ տեխնոլոգիաներով և առաջարկելով մատչելի գներ տարածաշրջանում։
Այսպիսով, եթե ուզում եք ժպտալ անմիջապես և լիարժեք վստահությամբ, ապա շտապե՛ք MaryClinic։Պատվիրե՛ք ձեր նոր ժպիտը մեկ օրում
Մի՛ սպասեք ամիսներով՝ նոր ժպիտ ունենալու համար, երբ կարող եք Հայաստանում ատամներ ունենալ ընդամենը 24 ժամում։ Եթե պատրաստ եք վերականգնել ձեր ինքնավստահությունը, հարմարավետությունը և կյանքի որակը, մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու համար։
