Ինքնակապվող բրեկետներ
Ժամանակակից օրթոդոնտիան անդադար զարգանում է՝ Այցելուներին առաջարկելով ավելի հարմարավետ, արդյունավետ և ճշգրիտ բուժման տարբերակներ։ Այսօր ինքնակապվող բրեկետները ատամնաշարերի և կծվածքի խնդիրները ուղղելու ամենաառաջադեմ լուծումներից են։ Այցելուների համար բուժման այս տարբերակը ավելի հայտնի և ընդունելի է դառնում, քանի որ ապահովում է ճշգրիտ օրթոդոնտիկ բուժում՝ լինելով Այցելուի համար շատ հարմարավետ տարբերակ և պահանջելով ավելի քիչ այցելություններ կլինիկա։ Ինքնակապվող բրեկետների աշխատանքի սկզբունքը և դրանց տարբերությունները ավանդական համակարգերից հասկանալը կօգնի Ձեզ հնարավորինս ամենաճիշտ որոշումը կայացնել օրթոդոնտիկ բուժման համար։ Ինքնակապվող բրեկետները օրթոդոնտիկ բրեկետային համակարգի ժամանակակից տեսակ են, որոնցում օգտագործվում է ներկառուցված փականային և սահող մեխանիզմ՝ բրեկետային աղեղը ֆիքսելու համար։ Ի տարբերություն ավանդական բրեկետների՝ դրանք չեն պահանջում էլաստիկ կամ մետաղական կապիչներ (լիգատուրներ) բրեկետային աղեղը ամրացնելու նպատակով։ Այս նորագույն մոտեցումը թույլ է տալիս աղեղին ավելի ազատ շարժվել՝ ապահովելով մեղմ և շարունակական ճնշում ատամների վրա։ Ահա այս նուրբ մեխանիզմի շնորհիվ ինքնակապվող բրեկետները նվազեցնում են շփումը աղեղի և բրեկետների միջև, ինչի արդյունքում ատամների տեղաշարժը դառնում է ավելի հարմարավետ և էֆեկտիվ։ Ավանդական և ինքնակապվող բրեկետների հիմնական տարբերությունը օրթոդոնտիկ աղեղի ամրացման եղանակն է։ Ավանդական բրեկետների դեպքում օգտագործվում են էլաստիկ կամ մետաղական օղակներ՝ լիգատուրաներ, որոնք առաջացնում են ավելի մեծ ճնշում և լրացուցիչ շփում, ինչը պահանջում է հաճախակի կորեկցիաներ օրթոդոնտի կողմից։ Ինքնակապվող բրեկետները բացառում են լիգատուրաների անհրաժեշտությունը՝ ապահովելով ատամների ավելի հարթ տեղաշարժ փոքր ճնշումների պարագայում։ Արդյունքում՝ ատամնաբուժական կլինիկա այցելությունները սովորաբար ավելի կարճ են տևում, իսկ ընդհանուր այցելությունների քանակը նվազում է։ Ինքնակապվող բրեկետներն ունեն մի շարք կարևոր առավելություններ՝ Հարկ է նշել, որ ինքնակապվող բրեկետներն այս առավելությունների շնորհիվ շատ նախընտրելի տարբերակ են թե՛ դեռահասների, թե՛ մեծահասակների համար, այսինքն՝ բուժման այս մեթոդից կարող են օգտվել բոլորը՝ կախված խնդրից և դրա բարդությունից։ Բրեկետային բուժման տարբերակը ընտրելուց առաջ հարկ է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ Փորձառու օրթոդոնտի խորհրդատվությունը շատ կարևոր և պարտադիր է, քանի որ ինքնակապվող բրեկետները հարմար են օրթոդոնտիկ խնդիրների լայն շրջանակի համար՝ սկսած ատամների խճողումից մինչև կծվածքի ավելի բարդ շտկումներ։ Խորհրդատվության ընթացքում բժիշկը կգնահատի Ձեր ատամների վիճակը, Ձեզ հետ կքննարկի Ձեր պատկերացումները և կառաջարկի ամենաարդյունավետ բրեկետային համակարգը՝ հաշվի առնելով ձեր անհատական կարիքներն ու հնարավորությունները։ Երևանում բրեկետներ ընտրելիս MaryClinic-ը առանձնանում է իր փորձառու օրթոդոնտ մասնագետներով և ժամանակակից հետազոտման տեխնոլոգիաներով։ Յուրաքանչյուր բուժում սկսվում է մանրակրկիտ հետազոտությամբ և ճշգրիտ պլանավորմամբ, ինչը ապահովում է անվտանգ և արդյունավետ բուժում։ Բուժման ողջ ընթացքում իրականացվող մասնագիտական վերահսկումը երաշխավորում է ճշգրտություն յուրաքանչյուր փուլում։ Կարևոր է նաև նշել, որ MaryClinic-ում յուրաքանչյուր բրեկետային համակարգ ամբողջությամբ հարմարեցվում է այցելուի անհատական ստոմատոլոգիական կարիքներին և բուժման նպատակներին։ Կլինիկան առաջնորդվում է ժամանակակից օրթոդոնտիկ սկզբունքներով, որոնք միտված են ոչ միայն ուղիղ ատամնաշար և ճիշտ կծվածք ստանալուն, այլ նաև երկարաժամկետ արդյունք ապահովելուն։ Յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ պլանավորվում է՝ ձեր բնական ատամները պահպանելու և պայծառ ժպիտ ապահովելու համար։Ի՞նչ են ինքնակապվող բրեկետները
Ավանդական և ինքնակապվող բրեկետների տարբերությունը
Ինքնակապվող բրեկետների առավելությունները
Ի՞նչ բրեկետային բուժում ընտրել
Որտե՞ղ տեղադրել ինքնակապվող բրեկետներ
Ճշգրտություն էսթետիկայում և վստահություն ժպիտում։ Մեկ խոսքով՝ MaryClinic։
