Վերականգնման փուլն իմպլանտացիայից հետո
Եկեք նախ հասկանանք, թե ինչ է նշանակում ատամի իմպլանտացիա: Դա բժշկական միջամտություն է, որի ընթացքում իմպլանտատը տեղադրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ, որպեսզի փոխարինի վնասված կամ բացակա ատամին։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ատամի իմպլանտը, ապա այն ժամանակակից միջոց է ստոմատոլոգիական ոլորտում, ինչը կայանում է արհեստական ատամնային արմատ տեղադրելու մեջ։ Դա բավականին ամուր հիմք է հանդիսանում ատամնապսակի կամ կամրջի տեղադրման համար՝ ապահովելով ատամի բնականոն տեսքն ու ֆունկցիան: Մինչ իմպլանտի տեղադրումը՝ մեր կլինիկայի բժիշկները նախ և առաջ գնահատում են Ձեր ատամների և համապատասխան ոսկրային հյուսվածքի վիճակը, քննարկում բուժման պլանը և պատասխանում Ձեր հարցերին: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նախնական բուժում, ինչպիսիք են վնասված ատամների հեռացումը կամ լնդերի բուժումը: Բժիշկը տեղադրում է իմպլանտը ծնոտի ոսկրի մեջ, դա իրենից ներկայացնում է փոքր վիրահատական միջամտություն: Ծնոտի ոսկրի վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված և դա կարող է տևել մի քանի ամիս: Վերականգնումից հետո իմպլանտի վրա տեղադրվում է ատամնային պրոթեզը: Հաճախակի այցերը մեր բժիշկներին և ամրապնդող միջոցառումները շատ կարևոր են իմպլանտացիայի երկարատև արդյունքի համար: Վերջիններս ընդգրկում են հետևյալ կետերը, որոնք խիստ կարևոր են իմպլանտացիայից հետո ատամների տեսքն ու ֆունկցիան պահպանելու համար. Շատ կարևոր է խնամել վերքը և մշտապես մաքրել բերանի խոռոչը՝ օգտագործելով համապատասխան միջոցներ, որոնք կնշանակվեն բուժող բժշկի կողմից։ Ըստ անհրաժեշտության կարող են նշանակվել նաև հակաբորբոքային միջոցներ: Վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը և այլն, պետք է մինիմալիզացնել, հնարավորության դեպքում նաև՝ բացառել: Շատ կարևոր է խուսափել իմպլանտատի շրջանում ծամելու գործողությունից և նվազեցնել ծանրաբեռնվածությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այդ թվում պետք է հրաժարվել կոշտ ու կծու սննդի օգտագործումից՝ վերքի վնասումը կանխելու համար: Պացիենտը պետք է հետևի բժիշկ-իմպլանտոլոգի բոլոր նշանակումներին և ցուցումներին՝ պարբերաբար այցելելով նրան, որպեսզի ապահովվի վերքի բնականոն լավացումը և իմպլանտի հարմարումը պացիենտի օրգանիզմին։ Այնուամենայնիվ, որոշումն այն մասին, թե արդյոք համապատասխան է իմպլանտացիան պացիենտի համար, թե ոչ, կայացվում է բժշկի կողմից անհատականորեն՝ ելնելով պացիենտի առողջության ընդհանուր գնահատումից։ Մարդիկ սովորաբար իմպլանտացիայի կարիք են ունենում տարբեր պատճառներից ելնելով՝ ներառյալ ատամների կորուստը տրավմաների հետևանքով, կարիեսը կամ պարօդոնտոզը։ Մեր բժիշկների համոզմամբ ատամնային իմպլանտները կարող են օգնել վերականգնելու ինքնավստահությունը սեփական «ես»-ի նկատմամբ, այդ թվում նորմալացնել ատամնաշարի ծամիչ ֆունկցիան, կանխել ատամների տեղաշարժը, պահպանել լնդերի և ծնոտի ոսկրերի առողջ վիճակը: Այս ամենից բացի, մեր բժիշկները նշում են նաև, որ իմպլանտացիոն գործընթացը համարվում է երկարաժամկետ ընտրություն, ինչը կապահովի ատամնաշարի ստաբիլությունն ու ֆունկցիոնալությունը՝ տալով էսթետիկ տեսք և զգացողություն։ Սա հնարավորություն կտա Ձեզ ապրել առանց սահմանափակումների, ինչը վերաբերում է թե՛ սնմանը, և թե՛ հասարակական ակտիվության տարբեր ձևերին: Մեր բժիշկների հետ Դուք կհասնեք հաջողության՝ խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները։ Ատամների իմպլանտացիայի փուլերը
Գնահատում և կոնսուլտացիա
Նախապատրաստական աշխատանքներ
Վիրահատական փուլ և իմպլանտի տեղադրում
Վերականգնման շրջանԱտամնային պրոթեզի տեղադրում
Հերթական կոնսուլտացիաներ
Հետվիրահատական ցուցումներ իմպլանտացիայից հետո
Բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի պահպանում
Հրաժարում վնասակար սովորություններից
Պարբերաբար այց իմպլանտոլոգին
Իմպլանտացիայի հակացուցումները
Իմպլանտացիայի նշանակությունը