Անշարժ պրոթեզ 6 իմպլանտների վրա

04-10-24

Որո՞նք են All-on-6 իմպլանտները

All on 6 իմպլանտացիան մեթոդ է, որը թույլ է տալիս վերականգնել վերին կամ ստորին ծնոտի բոլոր ատամները 1-3 օրվա ընթացքում: 12-14 պսակներից բաղկացած կամուրջն ամրացնելու համար վիրաբույժը ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ տեղադրում է 6 տիտանե իմպլանտներ: All-on-6 մեթոդի շնորհիվ իմպլանտացիոն պրոցեսի ընթացքում երկու իմպլանտներ տեղադրվում են ծնոտի կենտրոնական հատվածում, ևս երկուսը՝ կողային մասում, իսկ մնացածները՝ ծամիչ ատամների տեղում։ Վերջիններս տեղադրվում են 45° անկյան տակ՝ հայմորյան սինուսները շրջանցելու նպատակով։ Մինչ այս մեթոդի հայտնվելը ատամնաբուժական պրակտիկայում, գոյություն ուներ all-on-4 տեխնոլոգիան, որը ևս կիրառվում է մինչ օրս։ Հիմնական տարբերությունը all-on-6-ից, ինչպես անունից պարզ է դառնում՝ տեղադրվում է չորս իմպլանտ վեցի փոխարեն:

 

Ցուցումներ

Ատամների իմպլանտացիայի all-on-6 մեթոդը խորհուրդ է տրվում այն բուժառուներին, որոնց մոտ իսպառ բացակայում են մեկ կամ երկու ծնոտի ատամները: Այն թույլ է տալիս իմպլանտները տեղադրելուց անմիջապես հետո տեղադրել ժամանակավոր անշարժ ատամներ, որն ապահովում է արագ ադապտացիա և ծամելու ֆունկցիայի վերականգնում։

All-on-6 տեխնիկան հարմար է ոսկրերի անբավարար ծավալով և խտությամբ բուժառուների համար, քանի որ վեց իմպլանտներն ապահովում են անվտանգ ամրացում նույնիսկ սահմանափակ ոսկրային հյուսվածքի դեպքում: Գործընթացը կատարվում է նաև պարօդոնտիտի և նույնիսկ օստեոպորոզի դեպքում։ Նման հիվանդությունների դեպքում իմպլանտացիայի այլ մեթոդները հակացուցված են, քանի որ դրանք պահանջում են ոսկրային հյուսվածքի որոշակի ծավալ և խտություն:

 

Հակացուցումներ

Գործընթացը հակացուցված է ստորին ծնոտի ոսկրային հյուսվածքի զգալի քայքայման և վերին ծնոտի ամբողջական քայքայման դեպքում: Այլ հակացուցումներից են.

  • ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացություններ
  • սոմատիկ հիվանդություններ դեկոմպենսացիայի փուլում
  • շաքարային դիաբետ
  • աուտոիմուն հիվանդություններ
  • տուբերկուլյոզ ակտիվ ստադիայում
  • իմուն անբավարարության վիճակներ

 

Իմպլանտացիոն գործընթացի համար նախատեսված բուժառուների տարիքը

Ատամների իմպլանտացիայի համար տարիքային խիստ սահմանափակում չկա, սակայն կարևոր է հաշվի առնել մի քանի գործոն.

  • 18 տարեկանից ցածր անձանց մոտ իմպլանտացիա սովորաբար չի կատարվում, քանի որ ծնոտների աճի և զարգացման գործընթացը դեռ ավարտված չէ
  • 20-ից 65 տարեկանում իմպլանտացիան բավականին տարածված և արդյունավետ պրոցեդուրա է: Ոսկրային հյուսվածքն ու շրջակա կառույցներն արդեն լիովին ձևավորված են, ինչը հնարավոր է դարձնում պրոցեդուրան՝ հակացուցումների բացակայության դեպքում
  • 65 տարեկանից բարձր անձանց համար իմպլանտացիան իրականացվում է քրոնիկ հիվանդությունների բացակայության և բավարար ոսկրային հյուսվածքի պայմաններում: Կարևոր է հաշվի առնել օրգանիզմի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը և ոսկրային հյուսվածքի վերականգնման հնարավորությունները

Կարևոր! Ցանկացած տարիքում, իմպլանտացիայից առաջ անհրաժեշտ է գնահատել ոսկրային հյուսվածքի վիճակը, բուժառուի առողջական վիճակը և հնարավոր հակացուցումները՝ հաջող արդյունք ապահովելու և բարդությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

 

All-on-6 և All-on-4 կիրառման առանձնահատկությունները

Իմպլանտացիայի երկու մեթոդներն էլ նախատեսված են մեծ ծանրաբեռնվածություն կրելու համար: Դրանք կիրառվում են ինչպես ատամների իսպառ բացակայության, այնպես էլ վնասված ատամների առկայության դեպքում։

All on 4-ը ներառում է չորս իմպլանտների տեղադրում յուրաքանչյուր ծնոտում: Այնուհետեւ դրանց վրա տեղադրվում է պրոթեզ, և բուժառուն ընդամենը մի քանի ժամում ստանում է նոր, գեղեցիկ ատամներ։

Այս մեթոդը գործնականում չունի հակացուցումներ և հարմար է տարեց մարդկանց, ինչպես նաև այն հիվանդների համար, ովքեր ունեն ոսկրային հյուսվածքի թեթև ատրոֆիա: Սակայն մեթոդն ունի մի թերություն. այն բավականաչափ հուսալի չէ նրանց համար, ովքեր չունեն ուժեղ ծամիչ ապարատ:

Այլ մարդկանց համար, օրինակ՝ երիտասարդ տղամարդկանց, ատամների վերականգնման իդեալական տարբերակը կարող է լինել All on 6 իմպլանտացիան: Ավելի մեծ թվով իմպլանտներ ապահովում են ոսկրային հյուսվածքի ավելի լայն հնարավորություններ՝ դիմակայելու մեծ բեռնվածության, ուստի այն չի ենթարկվի ատրոֆիայի, այլ՝ կապահովի ոսկրային հյուսվածքի աճը:  All on 6 մեթոդը նաև երաշխավորում է երկարաժամկետ ծառայություն:

 

Քանի՞ ատամ է տեղադրվում 6 իմպլանտների վրա

6 իմպլանտների վրա, ինչպես վերը նշեցինք, սովորաբար տեղադրվում է ամբողջական պրոթեզ, որը ներառում է 12-14 ատամ։

 

Որքա՞ն է All-on-6 իմպլանտացիայի արժեքը Հայաստանում

Երևանում All-on-6 մեթոդով իմպլանտացիայի արժեքը կարող է տարբեր լինել՝ կախված բուժառուից և դեպքի բարդությունից։ Միջին հաշվով յուրաքանչյուր ծնոտի համար արժեքը սկսվում է 3500 դոլարից մինչև 5500 դոլար: Այլ տարբերակներ, ինչպիսիք են շվեյցարական կամ իսրայելական արտադրողների իմպլանտները, կարող են ավելի թանկ արժենալ:

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23