Ինչպես հասկանալ` արդյոք ունե՞ք օրթոդոնտիկ բուժման կարիք
Եկե՛ք նախ հասկանանք, թե ինչ է օրթոդոնտիան։ Դա ստոմատոլոգիայի նեղ մասնագիտացված ուղղություն է, որն իրականցնում է ատամների և ծնոտների ուղղում՝ նախապես ախտորոշելով խնդիրը և անցկացնելով պրոֆիլակտիկ միջոցառումներ։ Այդ նպատակով կարող են օգտագործվել բրեկետներ, ռետենցիոն, ֆիկսացիոն, ֆունկցիոնալ և տարաբնույթ այլ ապարատներ։ Ի վերջո, այս ամենն օգնում է կծվածքի ուղղում իրականացնել՝ բարելավելով վերջինիս ֆունկցիոնալությունը։ Այն հարցին, ինչպես հասկանալ, կա արդյոք օրթոդոնտիկ բուժման կարիք, թե՞ ոչ, կպատասխանենք՝ թվարկելով ամենակարևոր կետերը. Եթե բերանը փակելիս ատամները ճիշտ չեն վերադրվում, ապա դա կարող է հաստատել կծվածքի խնդիրը և պահանջել օրթոդոնտիկ բուժում։ Ոչ ճիշտ կծվածքը կարող է հանգեցնել ծամելու խնդիրների և նույնիսկ արտահայտվել ցավային սինդրոմով ծնոտների շրջանում։ Ատամների խիստ շեղվածությունը, շրջվածությունը, մոտիկ կամ հեռու դասավորությունը ցուցում է հանդիսանում օրթոդոնոտիկ բուժման։ Կծվածքի որոշ խնդիրներ կարող են առաջացնել տարբեր հնչյունների և բառերի արտասանության դժվարությունների։ Եթե պացիենտին դուր չի գալիս իր ժպիտի արտաքին տեսքը ատամների կամ ծնոտների ոչ ճիշտ դիրքի պատճառով, ապա օրթոդոնտիկ բուժումը կօգնի բարելավել այն։ Սովորաբար օրթոդոնտիկ բուժումը իրականացվում է 6 տարեկանից մինչ 18 տարեկանը, երբ երեխաները դեռ ակտիվ աճման շրջանում են և ծնոտների ձևավորումն ավարտված չէ։ Դա այն տարիքն է, երբ հնարավոր է էֆեկտիվորեն կատարել ատամների ուղղում և շտկել ծնոտների դրությունը։ Չնայած, որոշ դեպքերում օրթոդոնտիկ բուժում կարող է նշանակվել նաև մեծահասակներին, հատկապես եթե նրանց մոտ կան կծվածքի, ատամների և ծնոտների խնդիրներ։ Նրանք ևս կարող են կրել բրեկետներ և վերը նշված տարբեր ապարատներ՝ կծվածքի ուղղում ապահովելու նպատակով։ Մեր կլինիկայի օրթոդոնտների հավաստիացմամբ, օրթոդոնտիկ բուժումը կարող է լուծել մի շարք խնդիրներ՝ հանձինս վերոնշյալի։ Հիմա թվարկենք մի քանի կարևոր կետեր, որոնց մեր օրթոդոնտները մեծ ուշադրություն են հատկացնում. Օրթոդոնտիկ բուժումը կանխում է լնդերի հետ կապված խնդիրների առաջացումը, ոսկրերի ատրոֆիան, կարիեսը, քանի որ ատամնաշարի ուղղումը հեշտացնում է խնամքը։ Ծնոտների և ատամների ուղղումը բարելավում է ծամելու ֆունկցիան և խոսքը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է կյանքի որակը։ Գեղեցիկ ժպիտը համարվում է արտաքին տեսքի կարևոր նախապայման և կարող է բարձրացնել բուժառուի ինքնագնահատականն ու վստահություն ներշնչել սեփական անձի նկատմամբ։ Դեֆորմացիաների և անոմալիաների շտկումը երիտասարդ տարիքում կարող է կանխարգելել հետագա լուրջ խնդիրների զարգացումը, ինչպիսիք են՝ ատամի էմալի քայքայումը, ծնոտների հոդերի շրջանում ցավը և այլ խնդիրներ։ Օրթոդոնտիկ բուժումը միշտ համապատասխանեցվում է յուրաքանչյուր բուժառուի անհատական կարիքներին՝ ապահովելով լավագույն արդյունք։ Այս ֆակտորների մեկնաբանումը պացիենտներին օգնում է հասկանալ օրթոդոնտիկ բուժման կարևորությունը և դիմելու համապատասխան ատամնաբուժական կլինիկա։ Ինչ վերաբերում է օրթոդոնտիկ բուժման տևողությանը, ապա այն կարող է խիստ տարբերվել՝ պայմանավորված կոնկրետ դեպքով։ Սովորաբար այն տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված նրանից, թե ինչպիսի շտկում է անհրաժեշտ և ինչ արագությամբ ատամները կուղղվեն։ Ինչքան բարդ է ատամների սկզբնական դրությունը և կծվածքի անհամապատասխանության աստիճանը, այնքան երկար կարող է լինել բուժման տևողությունը։ Օրթոդոնտիկ ուղղման նպատակով կարող են օգտագործվել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են բրեկետները, թափանցիկ էլայներները, շարժական ապարատները և այլն։ Այլ խնդիրների առկայությունը, որպիսիք են պարոդոնտոզը, ոսկրային հյուսվածքի դեֆեկտները, կարող են երկարաձել բուժման տևողությունը։ Շատ կարևոր է հետևել օրթոդոնտի ցուցումներին՝ հատկապես ապարատի կրելուն, ատամների խնամքին և պարբերական այցերին։ Օրգանիզմի ռեակցիան բուժմանը, տարիքը, ընդհանուր առողջական վիճակը և այլ ֆակտորներ կարող են ազդել ցանկալի արդյունքին հասնելու արագության վրա Հավաստի տեղեկություններ այս ամենի վերաբերյալ Դուք կարող եք ստանալ՝ այցելելով մեր կլինիկա, որտեղ մեր մասնագետները կանցկացնեն Ձեր բուժումը լավագույն կերպով։ Ոչ ճիշտ կծվածք
Ծամելու խնդիրներ
Ատամների ոչ ճիշտ դիրք
Խոսքի խնդիրներ
Էսթետիկ խնդիրներ
Ո՞ր տարիքից կարելի է դիմել օրթոդոնտիկ բուժման։
Ի՞նչ խնդիրներ են լուծվում օրթոդոնտիկ բուժման շնորհիվ
Բերանի խոռոչի առողջ միկրոֆլորաՖունկցիոնալություն
Ինքնագնահատական և ինքնավստահություն
Հետագայում զարգացող խնդիրների կանխարգելում
Անհատական մոտեցում
Օրթոդոնտիկ բուժման տևողությունը
Ահա այն հիմնական կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել.Ատամների և կծվածքի սկզբնական վիճակը
Բուժման եղանակի ընտրությունը
Ատամնաշարի և ծնոտի վիճակը
Բժշկի ցուցումներին հետևելը
Պացիենտի անհատական հատկանիշները