Անշարժ պրոթեզներ իմպլանտների վրա. ու՞մ է համապատասխանում, դրական և բացասական կողմերը

07-02-25

Իմպլանտների վրա ատամների պրոթեզավորումը ժամանակակից և հուսալի միջոց է բացակայող ատամների տեսքը վերականգնելու համար: Ի տարբերություն ավանդական պրոթեզների` այս դեպքում շապիկներն ամրացվում են իմպլանտների վրա, որն ապահովում է բնական տեսք, հարմարավետություն և ամրություն։

  Ու՞մ է հարմար պրոթեզավորումը իմպլանտների վրա 

  Ատամների վերականգնման այս մեթոդը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում.

  • Մեկ կամ մի քանի ատամների բացակայություն, ներառյալ ադենտիա (ատամների լիովին բացակայություն)
  • Շարժական պրոթեզների թերի ամրացում (եթե ավանդական պրոթեզներն անհանգստություն են առաջացնում կամ վնասում լնդերը)
  • Երկարակյաց և էսթետիկ լուծում՝ առանց պրոթեզն ամեն օր հեռացնելու անհրաժեշտության
  • Առողջական հակացուցումների բացակայություն (օրինակ՝ ոսկրային ծանր հիվանդություններ կամ չվերահսկվող շաքարային դիաբետ)

  Մեթոդի առավելությունները

  • Հուսալի ամրացում – ի տարբերություն շարժական պրոթեզի՝ շապիկները չեն շարժվում ծամելիս կամ խոսելիս։
  • Առավելագույն հարմարավետություն – առանց լնդերի վնասման կամ անհարմարության, ինչպես շարժական պրոթեզների դեպքում է լինում։
  • Բնական տեսք – ատամնաշարը բնական ատամների տեսքն ունի:
  • Ոսկրային հյուսվածքի պահպանում – իմպլանտները կանխում են ոսկորի ատրոֆիան, որը տեղի է ունենում ատամների բացակայության դեպքում:
  • Երկարակեցություն – պատշաճ խնամքի դեպքում դրանք կծառայեն տասնամյակներ:

  Հնարավոր թերություններ

  • Գին – մեթոդը ավելի թանկ է, քան ավանդական պրոթեզները, բայց այն արդարացնում է իրեն՝ իր առավելությունների շնորհիվ:
  • Գործընթացի տևողություն – ժամանակ է պահանջվում իմպլանտների տեղադրման և ինտեգրման համար (մի քանի ամիս):
  • Բժշկական սահմանափակումների առկայություն – ընթացակարգից առաջ անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն:

 Իմպլանտների միջոցով ատամների վերականգնումը լավագույն ընտրությունն է բացակա ատամների համար, որի գինը արդարացնում է սպասելիքները։

 

Անշարժ ատամնաշար 4 իմպլանտների վրա

Ատամնաշարը վերականգնելու նորարարական մեթոդ, որի դեպքում ատամներն ամբողջությամբ ամրացվում է չորս իմպլանտների վրա։ Այս մեթոդը հարմար է ամբողջական ադենտիա (ատամների լիովին բացակայություն) ունեցող բուժառուների համար և թույլ է տալիս վերականգնել էսթետիկան և ծամելու ֆունկցիան՝ առանց մեծ քանակի իմպլանտների տեղադրման:

  Ինչպե՞ս է կատարվում տեղադրումը

1. Ախտորոշում և պլանավորում – բժիշկը կատարում է հետազոտություն, ռենտգեն ախտորոշում և մոդելավորում
2. Իմպլանտների տեղադրում – 4 իմպլանտներ տեղադրվում են ծնոտի ոսկրի մեջ (երկուսը առջևում և երկուսը՝ կողային հատվածում՝ անկյան տակ, առավելագույն կայունության համար):
3. Ժամանակավոր պրոթեզի ամրացում – իմպլանտների ինտեգրման սկզբնական շրջանում տեղադրվում է ժամանակավոր պրոթեզ:
4. Մշտական ​​շապիկների տեղադրում – իմպլանտների ամբողջությամբ ինտեգրումից հետո (2․5-3 ամիս անց) ամրացվում է վերջնական ատամնաշարը։

 

4 իմպլանտների վրա ֆիքսված ատամնաշարի առավելությունները 

  • Արագ վերականգնում – պրոթեզավորումը հնարավոր է կարճ ժամանակում:
  • Հուսալի ֆիքսացիա – ատամանաշարը չի տեղաշարժվում ծամելիս կամ խոսելիս:
  • Ծախսերի արդյունավետություն – համեմատած յուրաքանչյուր ատամի փոխարեն իմպլանտի տեղադրման հետ՝ այս մեթոդը թույլ է տալիս խնայել մեծ գումարներ, քանի որ օգտագործվում է 4 իմպլանտ:
  • Երկարակեցություն – պատշաճ խնամքի դեպքում կունենանք երկարաժամկետ էֆեկտ:
  • Նվազագույն տրավմատիզացիա – ընդամենը չորս իմպլանտների տեղադրումը նվազեցնում է ոսկրերի ծանրաբեռնվածությունը և արագացնում վերականգնումը:

 

  Անշարժ պրոթեզավորում 4 իմպլանտի վրա. արժեքները

  Իմպլանտների վրա պրոթեզի գինը պայմանավորված է մի քանի գործոններով.

  • Օգտագործվող իմպլանտի տեսակ
  • Շապիկների նյութ (մետաղական կերամիկա, ցիրկոնիում և այլն)
  • Լրացուցիչ պրոցեդուրաների անհրաժեշտություն

 

Անշարժ ատամնաշար 6 իմպլանտների վրա

  Սա առաջադեմ լուծում է ատամնաշարը վերականգնելու համար հատկապես ադենտիա (բոլոր ատամների բացակայություն) ունեցող հիվանդների մոտ: Այս մեթոդը ենթադրում է ծնոտում 6 իմպլանտների տեղադրում, որոնք  ֆիքսված շապիկների համար ծառայում են որպես հուսալի հենարան։ Այս մոտեցումը ապահովում է կոնստրուկցիայի՝ շապիկների գերազանց ամրություն՝ վերացնելով շարժական պրոթեզների օգտագործման հետ կապված անհարմարությունները։ 6 իմպլանտների վրա ֆիքսված շապիկները վերականգնում են ոչ միայն ատամների ֆունկցիոնալությունը, այլև բնական տեսքը՝ օգնելով վերադառնալ լիարժեք ծամելուն ու ինքնավստահությանը։

  Այս մեթոդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ունեն բավարար ոսկրային հյուսվածք՝ համեմատած 4 իմպլանտների վրա իմպլանտացիայի հետ:
  Պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել լավագույն տարբերակը և ստանալ լավագույն արդյունք:

  Գրանցվեք խորհրդատվության՝ տեղեկանալու ատամների արագ վերականգնման նորագույն մեթոդների մասին և ձեռք բերելու Ձեր երազանքների ժպիտը:

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ամեն ինչ ատամնային իմպլանտների մասին
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23