Մանկական կարիես․ առաջացման պատճառները, կանխարգելումը և բուժումը

10-02-26

Մանկական կարիեսը երեխաների շրջանում ամենատարածված ստոմատոլոգիական խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում։ Չնայած շատ դեպքերում այն հնարավոր է կանխարգելել, վաղ մանկական տարիքում կարիեսը հանդիսանում է լուրջ խնդիր՝ բերանի խոռոչի առողջության, ընդհանուր զարգացման և երեխայի կյանքի որակի վրա ունեցած բացասական ազդեցության պատճառով։ Մանկական կարիեսի առաջացման պատճառների և բուժման ժամանակակից մեթոդների մասին ճշգրիտ ինֆորմացիան կարևոր նշանակություն ունի վաղ տարիքից առողջ ատամներ պահպանելու համար։ Հենց այս դեպքերում է, որ մանկական ստոմատոլոգիան կարևոր դեր է խաղում։

Մանկական ստոմատոլոգիան ապահովում է վաղ ախտորոշում և բուժում՝ նպաստելով ծնոտային համակարգի ճիշտ ձևավորմանը և բերանի խոռոչի երկարաժամկետ առողջությանը։

 

Որո՞նք են մանկական կարիեսի զարգացմանը նպաստող գործոնները

Մանկական կարիեսի զարգացումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք հաճախ բոլորը միասին են։ Ամենատարածված պատճառներն են՝

  • Բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենա, ատամների անկանոն կամ սխալ մաքրումը
  • Քաղցր մթերքների և գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործումը
  • Երեխային շշով կերակրելու երկարատև ընթացքը, հատկապես գիշերային ժամերին 
  • Ֆտորի պակասը
  • Ծնողների կողմից երեխայի ատամների խնամքի պրոցեսը վերահսկելու բացակայությունը
  • Ատամնաբուժական կլինիկա քիչ այցելությունները և մանկական ստոմատոլոգի վերահսկողությունից դուրս մնալը

Բերանի խոռոչում առկա բակտերիաները սնվում են շաքարներով և արտադրում թթուներ, որոնք աստիճանաբար քայքայում են ատամի էմալը։ Երեխաների մոտ էմալը ավելի բարակ և խոցելի է, ինչի պատճառով հատկապես կաթնատամների մոտ է կարիեսը զարգանում։ Ժամանակին խնդիրը չվերացնելու դեպքում մանկական կարիեսը կարող է շատ արագ զարգանալ։

 

Հնարավո՞ր է արդյոք կանխել կարիեսի առաջացումը մանկական հասակում

Կարճ պատասխանն է՝ այո։ Շատ դեպքերում մանկական կարիեսը կարելի է կանխել ճիշտ խնամքի և վաղ բժշկական միջամտության շնորհիվ։ Մանկական ստոմատոլոգիայի հիմնական նպատակը ատամների պաշտպանումն է դեռ մինչև խնդրի առաջացումը։

Արդյունավետ կանխարգելիչ միջամտությունները ընդգրկում են՝

  • Ատամների ամենօրյա մաքրում ֆտոր պարունակող ատամի մածուկով
  • Քաղցր սննդի և գազավորված ըմպելիքների օգտագործման սահմանափակում
  • Քնելուց առաջ շշով կերակրումից խուսափում
  • Կանոնավոր այցեր ստոմատոլոգիա՝ զննումների համար

Կանխարգելման կարևոր բաղադրիչ է նաև բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի մասին ծնողներին և երեխաներին ինֆորմացնելն ու կրթելը։ Ստոմատոլոգիական կլինիկա վաղ տարիքից այցելելը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել խնդրահարույց գործոնները և ձևավորել առողջ սովորություններ, որոնք պաշտպանում են ատամները մանկական տարիքում։

 

Ինչպե՞ս և ո՞ր տարիքում է իրականացվում մանկական կարիեսի բուժումը

Մանկական կարիեսի բուժման մեթոդները կախված են երեխայի տարիքից, կարիեսի խորությունից և ընդհանուր առողջական վիճակից։ Մանկական ստոմատոլոգիան գործում է խնայողական, երեխայի տարիքին համապատասխան բուժման մեթոդներով, ինչը ապահովում է փոքրիկ այցելուների հարմարավետությունն ու անվտանգությունը։

Բուժումը կարող է սկսվել անմիջապես կարիեսի առաջին նշանների հայտնաբերումից հետո,անգամ ամենափոքր տարիքում։ Կարիեսի աստիճանից կախված՝ կիրառվում են հետևյալ մեթոդները՝

  • Միներալիզացիա և ֆտորային թերապիա կարիեսի սկզբնական փուլերում
  • Կարիեսային խոռոչների պլոմբավորում
  • Պուլպիտային բուժում՝ ատամի խորը շերտերի ախտահարման դեպքում
  • Ծանր դեպքերում՝ ատամի հեռացում հետագա ինֆեկցիան կանխելու նպատակով

Ժամանակին իրականացված բուժումը թույլ է տալիս խուսափել ցավից, բորբոքումներից և բարդություններից, որոնք կարող են բացասաբար ազդել մշտական ատամների սաղմերի վրա։ 

 

Ինչո՞ւ ընտրել MaryClinic մանկական ստոմատոլոգիայի համար

Երևանում MaryClinic-ը հանդիսանում է մանկական ստոմատոլոգիայով զբաղվող առաջատար կլինիկաներից մեկը։ Կլինիկայի փորձառու մանկական ստոմատոլոգները, ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաները և երեխաներին ցուցաբերվող յուրահատուկ մոտեցումը ապահովում են անվտանգ, հարմարավետ և արդյունավետ ստոմատոլոգիական խնամք։ Մասնագիտական փորձը համադրելով անհատական մոտեցման հետ՝ MaryClinic-ը օգնում է ձևավորել առողջ ժպիտներ և ճիշտ սովորություններ ձեր մերեխաների մոտ ամբողջ կյանքի համար։

Ճշգրտություն էսթետիկայում և վստահություն Ձեր փոքրիկի ժպիտում։ Մեկ բառով ասած՝ MaryClinic։

Այլ հոդվածներ
Ատամնաբուժական խնդիրների լուծումը օրթոդոնտիայի միջոցով
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ատամների իմպլանտ և իմպլանտացիա. ամենատարածված հարցերի պատասխանները
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23