Ցիրկո՞ն, թե՞ կերամիկա. որն ընտրել
Ցիրկոնային պսակների առանձնահատկությունները Ցիրկոնումի պսակների արժեքները կախված են մի շարք գործոններից. կլինիկայից, օգտագործվող տեխնոլոգիաներից, աշխատանքի բարդությունից և այլն։ Մեկ պսակի միջին գինը տատանվում է 250-600 դոլարի սահմաններում, իսկ Հայաստանում այն արժեքները բավականին ցածր են (70.000-150.000 դրամ), քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, բայց որակը միշտ մնում է բարձր։ Եթե դուք հետաքրքրված եք ցիրկոնիումի պսակներով, ապա կարող եք դիմել մեր կլինիկա մանրամասն խորհրդատվության համար: Իմպլանտացիայի անհրաժեշտության դեպքում արժեքներն արդեն ավելի բարձր կլինեն: «Իմպլանտ + ցիրկոնիումի պսակ» համալիրը կարող է արժենալ 1000-ից 3000 դոլար (Հայաստանում՝ 250.000-ից 400.000 դրամ)՝ կախված իմպլանտի տեսակից և կլինիկայից։ Ի՞նչ են կերամիկական պսակները Կերամիկական պսակը բարակ, բայց ամուր նյութ է, որը տեղադրվում է վնասված ատամի վրա: Ի տարբերություն մետաղ-կերամիկայի՝ այն չի պարունակում մետաղական բաղադրիչներ, ինչը այն դարձնում է հիպոալերգիկ և էսթետիկ: 1. Էսթետիկա – կերամիկան կիսաթափանցիկ է, ինչպես ատամի էմալը, ուստի ապահովվում է ատամների բնական տեսքը: Ամբողջապես կերամիկական պսակներ – իդեալական է դիմացի՝ ֆրոնտալ ատամների համար, քանի որ դրանք ապահովում են առավելագույն էսթետիկա: Կերամիկական պսակների արժեքները Հայաստան – 90000-ից 150000 դրամ (230–400 դոլար): Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունների որակը եվրոպական ստանդարտներին է համապատասխանում, իսկ արժեքները 2-3 անգամ ցածր են։ Եզրակացություն. եթե ձեզ հետաքրքում է էսթետիկան, ապա նախընտրելի են կերամիկական պսակները, եթե ուժն ու ամրությունը՝ նախընտրելի է ցիրկոնիումը: Առջևի ատամների համար ցանկալի է տեղադրել կերամիկական պսակներ, ծամիչ ֆունկցիան ապահովելու համար՝ ցիրկոնիումի։ Եթե ձեզ անհրաժեշտ է գնի և որակի միջև համապատասխանություն, ապա կարող եք հաշվի առնել նաև կերամիկական ծածկույթով ցիրկոնիումի պսակները: Գրանցվե՛ք խորհրդատվության մեզ մոտ, և մենք կգտնենք ձեզ համար կատարյալ և օպտիմալ լուծում: Սիրով՝ MaryClinic թիմ։Ցիրկոնիումի՞ պսակներ, թե՞կերամիկական. ո՞րն է լավագույն տարբերակը
Ցիրկոնե պսակներ. գնացուցակ և առանձնահատկություններ
Ցիրկոնե պսակները ատամների վերականգնման լավագույն տարբերակներից են: Դրանք օժտված են բարձր ամրությամբ, դիմացկունությամբ և ատամներին էսթետիկ տեսք են հաղորդում։ Ցիրկոնիումի կենսահամատեղելիության շնորհիվ նման պսակները հարմար են նույնիսկ մետաղների նկատմամբ ալերգիա ունեցող բուժառուների համար։
1. Էսթետիկա – ցիրկոնիումը կրկնում է բնական ատամների տեսքն ու ձևը՝ առանց «արհեստական» էֆեկտների:
2. Ամրություն – ցիրկոնիումը կարող է դիմակայել մեծ ծանրաբեռնվածության, ինչը այն դարձնում է իդեալական առաջային և հետին ատամների համար:
3. Հիպոալերգեն հատկություններ – հարմար է մետաղների նկատմամբ ալերգիկ բուժառուների համար:
4. Երկարակեցություն – պատշաճ խնամքի դեպքում կարող է ծառայել մոտ 15-20 տարի:
5. Մուգ բծերի բացակայություն – ի տարբերություն մետաղ-կերամիկայի՝ ցիրկոնիումի պսակները լնդերի մոտ մուգ բծեր չեն թողնում:Ցիրկոնե պսակների արժեքները
Ցիրկոնային շապիկների և իմպլանտների արժեքները
Կերամիկական պսակներ. գնացուցակ և առանձնահատկություններ
Կերամիկական պսակների միջոցով ատամների վերականգնումը ամենատարածված մեթոդներից է: Դրանք բարձր որակի, էսթետիկ, դիմացկուն և լիովին անվտանգ նյութեր են: Եթե ձեզ հարկավոր է և՛ վերականգնել ծամիչ ֆունկցիան, և՛ ստանալ գեղեցիկ ժպիտ, ապա կերամիկական պսակները իդեալական լուծում են։Կերամիկական պսակների առավելությունները
2. Անվտանգ է օրգանիզմի համար – չի առաջացնում ալերգիա կամ լնդերի բորբոքում:
3. Երկարակեցություն – պատշաճ խնամքի դեպքում այն կարող է ծառայել 10-ից 15 տարի:
4. Չի գունափոխվում – ժամանակի ընթացքում չի գունափոխվում և լնդերի մոտ մոխրագույն գիծ չի թողնում:
5. Հարմարավետություն կրելու ժամանակ – կերամիկան ջերմակայուն է, ուստի տաք և սառը սնունդը անհարմարություն չի առաջացնում:Ինչպիսի՞ կերամիկական պսակներ կան
Ցիրկոն՝ կերամիկական ծածկույթով – հարմար է ծամիչ ատամների համար, քանի որ դրանք ավելի դիմացկուն են։
Ինչպես ցիրկոնիումի պսակների արժեքը, այնպես էլ կերամիկական պսակների արժեքը կախված է մի շարք գործոններից, որոնք ընդհանուր են երկուսի համար։Կերամիկական պսակների արժեքները տարբեր երկրներում
Ռուսաստան – 34000-ից մինչև 65000 ռուբլի (400–750 դոլար):
Եվրոպա և ԱՄՆ – 700-ից 1500 դոլար։Ինչու՞ է շահավետ Հայաստանում կերամիկական պսակներ տեղադրելը
Ժամանակակից տեխնոլոգիաներ – Օգտագործվում են CAD/CAM համակարգեր։
Սպասարկման բարձր մակարդակ – հայ մասնագետները վերապատրաստումներ են անցնում Եվրոպական շատ երկրներում և աշխատում միջազգային չափանիշներին համապատասխան:
Բժշկական տուրիզմ – ձեր բուժումը կարող եք համատեղել Հայաստանում հանգստի հետ։
