Երբ մարդ դադարում է ժպտալ, նշանակում է նա դժգոհ է իր արտաքին տեսքից և հատկապես ժպիտից։ Իսկ կյանքն այնքան գեղեցիկ է՝ նրան ժպիտով պատասխանելու համար։
Վինիրների և շապիկների տեղադրում
Սկսե՛ք ժպտալ մեզ հետ
MaryClinic-ում անգամ ամենաբարդ և անհնարին թվացող խնդիրը լուծվում է լիարժեք։ Ամեն այցելու ստանում է բարձրակարգ սպասարկում, բուժօգնություն և երկարատև արդյունք։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամեն օր ավելի կատարելագործենք մեր աշխատանքը. կլինիկան հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով ու տեխնիկայով, թիմում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են։
MaryClinic-ում անգամ ամենաբարդ և անհնարին թվացող խնդիրը լուծվում է լիարժեք։ Ամեն այցելու ստանում է բարձրակարգ սպասարկում, բուժօգնություն և երկարատև արդյունք։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամեն օր ավելի կատարելագործենք մեր աշխատանքը. կլինիկան հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով ու տեխնիկայով, թիմում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են։
Հաճախ հանդիպող հարցեր
-
- Ատամների էմալի գույնը փոփոխվել է՝ դառնալով դեղին կամ մոխրագույն,
- Ատամնաշարն ընդհանուր առմամբ ուղիղ է, սակայն կան փոքր ինչ ծուռ ատամներ կան, որոնք խանգարում են ձեզ լիարժեք ժպտալ
- Ճեղքեր ատամների միջև. դիաստեմա (վերին ծնոտի կենտրոնական կտրիչների միջև եղած բաց տարածությունը) և տրեմա (ատամների միջև եղած տարածությունները)
- Մգացած, շերտավորված պլոմբաներ
-
- Օգնում են թաքցնել ատամների արտաքին թերությունները և ձեռք բերել հոլիվուդյան ժպիտ ընդամենը մի քանի օրում,
- Հավելյալ ձևով պաշտպանում և ամրացնում են ատամները,
- Կերամիկական վինիրները ծառայում են 10 և ավելի տարի, ընդամենը պետք է լիարժեք ու գրագետ ձևով իրականացնել ատամնաշարի հիգիենան։
-
Պրոթեզավորումը ատամի կամ ամբողջական ատամնաշարերի արտաքին տեսքի ու ֆունկցիայի վերականգնում է շապիկների, կիսաշապիկների օգնությամբ։ Թերապևտ-օրթոպեդը խորհրդատվության ժամանակ մանրամասն ուսումնասիրում է Ձեր խնդիրը և ընտրում է ամենահամապատասխան լուծումը։
Կերամիկական վինիրներ
Հոլիվուդյան անկաշկանդ ժպիտ ունենալու ժամանակակից գաղտնիքը վինիրներն են։
Կերամիկական վինիրները կերամիկայից պատրաստված շատ բարակ` ընդամենը 0,2-0,5 մմ միկրոհաստության ներդիրներ են, որոնք կիրառվում են ատամնաշարի էսթետիկ տեսքը վերականգնելու համար։ Հիմնականում վինիրները տեղադրվում են առջևի ատամների վրա, սակայն ըստ ցանկության դրանք կարող են տեղադրվել բոլոր ատամների վրա, որոնք տեսանելի են ժպտալիս։
Իրական կյանքում վինիրներն անտեսանելի են, այն ամենը, ինչ կտեսնեն Ձեր շրջապատի մարդիկ՝ ձյունաճերմակ ժպիտն է ու անթերի ատամնաշարը:
Իրական կյանքում վինիրներն անտեսանելի են, այն ամենը, ինչ կտեսնեն Ձեր շրջապատի մարդիկ՝ ձյունաճերմակ ժպիտն է ու անթերի ատամնաշարը:
Կերամիկական ներդիրներ
Ներդիրը ամբողջությամբ կերամիկայից պատրաստված կիսաշապիկ է, որը տարբերվում է պլոմբից իր ամրությամբ, էսթետիկությամբ և երկարակյացությամբ։
Կիրառվում է ծամող ատամների վերականգնման համար այն դեպքերում,
- երբ պսակի մեծ մասը՝ 50% ավելին բացակայում է
- պլոմբավորումն արդեն անհնար է,
- առկա է ատամների վաղաժամ մաշվածություն։
Մետաղակերամիկական և ցիրկոնային կերամիկական շապիկներ
Երբ արդեն համարյա ամբողջությամբ բացակայում է ատամ պսակը, այն վերականգնում ենք շապիկների օգնությամբ։
Մետաղակերամիկական շապիկը
- ունի մետաղական հիմք,
- երեսպատված է կերամիկայով,
- ավելի մատչելի է,
- չունի ցիրկոնին բնորոշ թափանցիկություն,
- ավելի շատ կիրառվում է ծամող ատամների վերականգնման համար։
Ցիրկոնային և ամբողջական կերամիկական շապիկները
- շատ ամուր են,
- երկարակյաց,
- թափանցիկ են և շատ էսթետիկ՝ բացարձակ չտարբերվելով բնական ատամներից,
- կիրառվում են և՛ ֆրոնտալ՝ դիմացի, և՛ ծամիչ ատամները վերականգնելիս։