Մանկական ստոմատոլոգիա

Երեխաների ատամների մասին պետք է հոգ տանել դեռևս փոքր տարիքից սկսած։ MaryClinic-ի մանկական ստոմատոլոգներն անցավ և առանց փոքրիկին սթրեսի ենթարկելու կբուժեն նրա ատամները, ինչպես նաև կսովորեցնեն, թե ինչ է պետք անել առողջ ատամներ ունենալու համար։ 

Ինչպես է կազմակերպվում կլինիկա երեխայի այցը

Կլինիկա առաջին այցի ժամանակ երեխան ծանոթանում է կլինիկային, մանկական ստոմատոլոգին։ Նրանք միասին մուլտֆիլմ են դիտում , խաղալիքների արկղից ընտրում են իր ուզած խաղալիքը։ Այնուհետև մանկական ստոմատոլոգը զննում է երեխայի բերանի խոռոչը, հայտնաբերում առկա խնդիրներն ու բուժման տարբերակներ առաջարկում։ Այդ այցի ընթացքում երեխան սովորում է, թե ինչպես է պետք ատամները ճիշտ լվանալ, ինչպիսի սնունդն է օգտակար ատամիկներին և որոնք չի կարելի ուտել։ Այդպես երեխան սկսում է վստահել մանկական ստոմատոլոգին ու արդեն պատրաստ է լինում համագործակցության։ Հաջորդ այցի ժամանակ արդեն կատարվում է ատամի բուժում կամ պլոմբավորում։ 

Ինչ ենք առաջարկում մենք

  • կաթնատամ ամպուտացիա (ատամ նյարդի մի մասի հեռացում) 
  • կաթնատամի և մշտական ատամի պլոմբ 
  • կաթնատամի հեռացում
  • ատամնափառերի մաքրում 
  • ատամի տեղապահպանիչի տեղադրում 
  • ատամների վերականգնողական թերապիա 
  • կարիեսի կանխարգելում՝ ատամի ֆիսուրների հերմետիզացիա
















Պրոֆիլակտիկ այց և ատամնափառերի մաքրում

Մանկական ստոմատոլոգի մոտ երեխային այցելության պետք է տանել 6 ամիսը մեկ՝ անգամ, եթե դուք որևէ խնդիր չեք նկատում։ Այդ այցի ընթացքում մասնագետը մանրակրկիտ կզննի երեխայի բերանի խոռոչը, առկայության դեպքում կհայտնաբերի թաքնված կարիեսները, փայլեցնող մածուկով և փոքրիկ խոզանակով կմաքրի երեխայի ատամնափառերը։ 

Ատամների հերմետիզացիա

Ատամների ծամող մակերեսներն ունեն բնական փոսություններ, որտեղ շատ հաճախ կուտակվում են սննդային մանրէներ և նպաստում կարիեսի զարգացմանը։ Հատկապես երեխաների մոտ կարիեսի զարգացումը շատ արագ է տեղի ունենում, այդ պատճառով անհրաժեշտ է երեխայի ծամող ատամների ֆիսուրները ամրացնել հերմետիկներով։ Հերմետիկով ամրացված ատամները շատ լավ են լվացվում խոզանակով և մածուկով, սնունդն այլևս չի կուտակվում փոսիկներում՝ բացառելով կարիեսների առաջացումը։ 

  • Պուլպիտն արդեն կարիեսի բարդացած տեսակն է, որի ժամանակ ախտահարվում է նաև ատամ պուլպան (նյարդը)։ Ցանկալի չէ, որ կաթնատամ պուլպան բորբոքվի, ուստի անհրաժեշտ է հենց վաղ փուլում բուժել կարիեսը։ Սակայն եթե արդեն բորբոքվել է պուլպան, ապա անհրաժեշտ է լինում հեռացնել պուլպայի մի մասը.այս պրոցեսը կոչվում է ամպուտացիա։ 
  • Կաթնատամի՝ ժամանակից շուտ հեռացման պատճառով հարևան ատամները կարող են տեղաշարժվել և փակել մշտական ատամ տեղը, որի պատճառով մշտական ատամը կարող է կա’մ սխալ տեղից ծկթել, կա’մ էլ մնալ ծնոտի մեջ։
    Հետագայում սա կարող է բարդությունների պատճառ դառնալ և օրթոդոնտիկ բուժման անհրաժեշտություն առաջանա։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար հեռացված կաթնատամ տեղում տեղադրում ենք տեղապահպանիչ, որը պահում է մշտական ատամ տեղը մինչև նրա ծկթելը։ Տեղապահպանիչի տեղադրումն ընթանում է շատ հեշտ և առանց անզգայացման։ 

Կաթնատամների կարիեսի բուժում

Կարիեսը երեխաների մոտ շատ արագ է զարգանում, քանի որ նրանց ատամների էմալը դեռևս շատ փխրուն է և կայուն չէ մանրէների նկատմամբ։ Շատ կարևոր է վաղ փուլում հայտնաբերել կարիեսը, որպեսզի հնարավորինս քիչ էմալի հյուսվածքներ հեռացվեն և պահպանվի ատամ պուլպան (ներվ)։ Կարիեսային հյուսվածքները մշակելուց հետո կատարվում է ատամ պլոմբավորում։ 

Մշտական ատամների պլոմբավորում

Երեխայի առաջին մշտական ատամները՝ 6-րդ մոլյարները, սկսում են ծկթել 6տ սկսած։ Եթե կաթնատամները երեխային ծառայում են մինչև 10-11տ և փոխարինվում են մշտական ատամներով, ապա մշտականները ծառայում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Հետևաբար շատ կարևոր է դրանք պահպանելը։ Մշտականների դեպքում ևս անհրաժեշտ է վաղ փուլում հայտնաբերել կարիեսները և բուժել դրանք։ 

Մեր աշխատանքները և գները

Մինչ կլինիկա այցելելը ծանոթացե’ք մեր աշխատանքների հետ