Դիոդային մազահեռացում
Ո՞ր կինը չի երազում իդեալական հարթ մաշկի մասին՝ առանց անցանկալի ու այդքան նյարդայնացնող մազերի։
Լազերային մազահեռացումը կոսմետոլոգիայում կիրառվում է մոտ 40 տարի և ապացուցել է իր արդյունավետությունը. դիոդային մազահեռացումն անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու լավագույն մեթոդն է։ Պրոցեդուրայի ընթացքում լազերային լույսն ազդում է մազարմատի մեջ եղած պիգմենտի՝ մելանինի վրա։ Արդյունքում մազարմատը տաքանում և ոչնչանում է, ինչի շնորհիվ մազը հետագայում էլ չի աճում։ Դիոդային մազահեռացումից հետո մաշկը դառնում է ավելի հարթ ու երիտասարդ։
-
- Միջամտությունից առաջ անհրաժեշտ է մշակվող հատվածի մազերը հեռացնել ածելիով կամ դեպիլյատոր քսուքով (չի կարելի օգտագործել մազի ֆոլեկուլի վրա ազդող մեթոդներ՝ ոսկ, էպիլյատոր և այլն, քանի որ դա նվազեցնում է դիոդային մազահեռացման պրոցեդուրայի արդյունավետությունը)։
- Մազահեռացման կուրսը ներառում է 6-8 այցելություն` կախված մաշկի և մազի առանձնահատկությունից:
-
Ստացված արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է տարին 1-2 անգամ կրկնել մազահեռացման պրոցեդուրան։
EosIceMax դիոդային լազեր
MaryClinic-ում լազերային մազահեռացումն իրականացվում է EosIceMax դիոդային լազերային սարքով։ Այս դիոդային լազերը համարվում է վերջին սերնդի լազեր, որը հնարավորություն է տալիս արագ, հարմարավետ և, ամենակարևորը, արդյունավետ հեռացնել անցանկալի մազերը մարմնի ցանկացած հատվածում։ Շատ հարմար է հատկապես մեծ հատվածների՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի մազահեռացման համար։ Ի տարբերություն այլ լազերների՝ ունի բարձր գունային ճանաչողություն, այսինքն՝ թույլ է տալիս հեռացնել թե՛ կոշտ, մուգ մազերը, թե՛ գունազրկված աղվամազերը։
Ինչո՞ւ ընտրել EosIceMax դիոդային մազահեռացումը
- Անվտանգ է. սառեցման հզոր համակարգի շնորհիվ բացառում է այրվածքների առաջացումը։
- Պրոցեդուրան անցավ է. հարմար է անգամ ամենազգայուն մաշկ ունեցող այցելուների համար։
- Աշխատում է հստակ թիրախավորմամբ. ազդում է միայն մազարմատի վրա և ոչնչացնում է այն՝ արգելելով հետագա աճը։
- Հստակ թիրախավորման շնորհիվ բացարձակ չի վնասում մաշկի շրջակա հյուսվածքները։
- Նախատեսված է մաշկի և մազերի բոլոր գույների և տիպերի համար. շատ լավ է ազդում հատկապես մուգ, հաստ մազերի վրա։
- Սարքի գլխիկը շատ թեթև է, ինչն ապահովում է շատ կոմֆորտ մազահեռացման պրոցեդուրա։
- Պրոցեդուրայի տևողությունը կարճ է․ ամբողջ մարմնի մազահեռացումը տևում է ընդամենը 40-50 րոպե։
- Այցերը լինում են 40 օրից մինչև 3 ամիսը մեկ, արդյունքում կրկնակի տնտեսվում է և՛ ձեր գումարը, և՛ ժամանակը։