Դիոդային մազահեռացում

21-05-26

Ո՞ր կինը չի երազում իդեալական հարթ մաշկի մասին՝ առանց անցանկալի ու այդքան նյարդայնացնող մազերի։

Լազերային մազահեռացումը կոսմետոլոգիայում կիրառվում է մոտ 40 տարի և ապացուցել է իր արդյունավետությունը. դիոդային մազահեռացումն անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու լավագույն մեթոդն է։ Պրոցեդուրայի ընթացքում լազերային լույսն ազդում է մազարմատի մեջ եղած պիգմենտի՝ մելանինի վրա։ Արդյունքում մազարմատը տաքանում և ոչնչանում է, ինչի շնորհիվ մազը հետագայում էլ չի աճում։ Դիոդային մազահեռացումից հետո մաշկը դառնում է ավելի հարթ ու երիտասարդ։ 

 

Ի՞նչ է պետք իմանալ դիոդային մազահեռացման մասին

  • Միջամտությունից առաջ անհրաժեշտ է մշակվող հատվածի մազերը հեռացնել ածելիով կամ դեպիլյատոր քսուքով (չի կարելի օգտագործել մազի ֆոլեկուլի վրա ազդող մեթոդներ՝ ոսկ, էպիլյատոր և այլն, քանի որ դա նվազեցնում է դիոդային մազահեռացման պրոցեդուրայի արդյունավետությունը)։  
  • Մազահեռացման կուրսը ներառում է 6-8 այցելություն` կախված մաշկի և մազի առանձնահատկությունից: 

 

Կարևոր է հիշել

Ստացված արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է տարին 1-2 անգամ կրկնել մազահեռացման պրոցեդուրան։ 

 

EosIceMax դիոդային լազեր

EosIceMax դիոդային լազերային սարքը համարվում է վերջին սերնդի լազեր, որը հնարավորություն է տալիս արագ, հարմարավետ և, ամենակարևորը, արդյունավետ հեռացնել անցանկալի մազերը մարմնի ցանկացած հատվածում։ Շատ հարմար է հատկապես մեծ հատվածների՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի մազահեռացման համար։ Ի տարբերություն այլ լազերների՝ ունի բարձր գունային ճանաչողություն, այսինքն՝ թույլ է տալիս հեռացնել թե՛ կոշտ, մուգ մազերը, թե՛ գունազրկված աղվամազերը։ 

 

Ինչո՞ւ ընտրել EosIceMax դիոդային մազահեռացումը

  • Անվտանգ է. սառեցման հզոր համակարգի շնորհիվ բացառում է այրվածքների առաջացումը։
  • Պրոցեդուրան անցավ է. հարմար է անգամ ամենազգայուն մաշկ ունեցող այցելուների համար։ 
  • Աշխատում է հստակ թիրախավորմամբ. ազդում է միայն մազարմատի վրա և ոչնչացնում է այն՝ արգելելով հետագա աճը։ 
  • Հստակ թիրախավորման շնորհիվ բացարձակ չի վնասում մաշկի շրջակա հյուսվածքները։  
  • Նախատեսված է մաշկի և մազերի բոլոր գույների և տիպերի համար. շատ լավ է ազդում հատկապես մուգ, հաստ մազերի վրա։  
  • Սարքի գլխիկը շատ թեթև է, ինչն ապահովում է շատ կոմֆորտ մազահեռացման պրոցեդուրա։ 
  • Պրոցեդուրայի տևողությունը կարճ է․ ամբողջ մարմնի մազահեռացումը տևում է ընդամենը 40-50 րոպե։ 
  • Այցերը լինում են 40 օրից մինչև 3 ամիսը մեկ, արդյունքում կրկնակի տնտեսվում է և՛ ձեր գումարը, և՛ ժամանակը։ 

Այլ հոդվածներ
Ի՞նչ խնդիրներ է լուծում օրթոդոնտիկ ստոմատոլոգիան
Վերջին տարիներին էսթետիկ օրթոդոնտիկ բուժումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ և դա ունի իր հստակ պատճառները:
20-10-23
Վիտամիններ առողջ ատամների համար. բերանի խոռոչի օպտիմալ հիգիենայի ուղեցույց
Առողջ ատամների պահպանումը չափազանց կարևոր է փայլուն ժպիտի և ընդհանուր բարեկեցության համար: Թեև խոզանակի և թելերի կանոնավոր օգտագործումը կարևոր դեր են խաղում բերանի խոռոչի հիգիենայի մեջ, սննդակարգում անհրաժեշտ վիտամինների ընդունումը կարող է ավելի ամրապնդել ձեր ատամների առողջությունը: Այս հոդվածում մենք կներկայացնենք այն հիմնական վիտամինները, որոնք նպաստում են առողջ ատամներ ունենալուն:
30-10-23
Երեխաների բերանի խոռոչի հիգիենան
Առողջ ատամները ոչ միայն թույլ են տալիս հարմարավետ ուտել, այլ նաև հիմք են ստեղծում ողջ կյանքի ընթացքում կանխարգելել հետագա խնդիրները և պահպանել ատամնաշարը: Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես ճիշտ խնամել երեխայի ատամները՝ ստանալով խորհուրդներ մանկական ստոմատոլոգիայում մասնագիտացած նշանավոր ատամնաբուժական կլինիկայի՝ MaryClinic-ի փորձագետներից:
29-10-23
Լնդերի բորբոքման 10 հիմնական պատճառները
Բորբոքված լնդերը կարող են անհանգստության և տհաճության աղբյուր լինել:
07-11-23
Դիոդային լազերային մազահեռացում. երկարատև գեղեցկության ուղեցույց
Հարթ, մազից զերծ մաշկ ունենալու համար դիոդային լազերային էպիլյացիան ի հայտ է եկել որպես հեղափոխական լուծում՝ խոստանալով երկարատև արդյունքներ նվազագույն անհարմարավետությամբ:
29-11-23
Ատամների իմպլանտ և իմպլանտացիա. ամենատարածված հարցերի պատասխանները
Ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում ատամնային իմպլանտները հույսի փարոս են՝ անթիվ մարդկանց ժպիտն ու բերանի խոռոչի ֆունկցիոնալությունը վերականգնելով:
08-12-23