Ատամների իմպլանտացիա All-on-4 մեթոդով
All-on-4 մեթոդով ատամների իմպլանտացիան թույլ է տալիս վերականգնել ամբողջ ատամնաշարը։
Ատամների կորուստը կարող է զգալիորեն ազդել ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաև ինքնավստահության և սնվելու հարմարավետության վրա։ Տարիներ շարունակ խնդրի հիմնական լուծումը եղել են շարժական պրոթեզները, սակայն դրանք հաճախ անհարմար են և չեն ապահովում բնական զգացողություն։
Այսօրվա ժամանակակից և արդյունավետ տարբերակը՝ ատամների իմպլանտացիան All-on-4 մեթոդով, թույլ է տալիս վերականգնել ամբողջ ատամնաշարը ընդամենը 4 իմպլանտների միջոցով։
Ատամնաշարի վերականգնում 4 իմպլանտներով
4 իմպլանտներով ատամնաշարի վերականգնումը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են մեծաքանակ ատամներ կամ ամբողջական ատամնաշար։ Ի տարբերություն դասական մոտեցման, որտեղ յուրաքանչյուր ատամի համար անհրաժեշտ է առանձին իմպլանտ, այստեղ օգտագործվում է ընդամենը 4 իմպլանտ՝ մեկ ծնոտի համար։
Այս մեթոդի շնորհիվ բուժառուն ստանում է նոր ժպիտ․ իմպլանտացիայից հետո տեղադրվում է ժամանակավոր շարժական պրոթեզ, իսկ իմպլանտների՝ ծնոտոսկրին սերտաճումից հետո (մոտ 3 ամիս անց) տեղադրվում են մշտական շապիկներ։ Ատամների իմպլանտները ծառայում են որպես արհեստական արմատներ, որոնք կանխում են ծնոտի ոսկրային հյուսվածքի հետագա կորուստը և թույլ են տալիս լիարժեք ծամել, խոսել և ժպտալ՝ առանց անհանգստանալու պրոթեզի տեղաշարժվելուց։
Մեթոդի հիմնական առավելություններն են՝
Արագ արդյունք․ իմպլանտացիայից հետո տեղադրվում է շարժական պրոթեզ, և մինչև մշտական շապիկների տեղադրումը բուժառուն չի ունենում ատամների բացակայությամբ պայմանավորված անհարմարություն։
Բնական տեսք և զգացողություն․ նոր ատամները նախագծվում են այնպես, որ թե՛ արտաքին տեսքով, թե՛ զգացողությամբ հնարավորինս մոտ լինեն բնական ատամներին։
Առավելագույն հարմարավետություն․ այլևս անհրաժեշտություն չկա մշտապես օգտագործելու շարժական պրոթեզներ, որոնք կարող են սահել կամ անհարմարություն առաջացնել խոսելու և սնվելու ընթացքում։
All-on-4 մեթոդի առանձնահատկությունները
Այս մեթոդի առավելություններն այն դարձնում են լայնորեն կիրառվող ամբողջ աշխարհում։
Ոսկրային պլաստիկայի անհրաժեշտության բացակայություն․ Հատուկ անկյան տակ տեղադրվող իմպլանտները հնարավորություն են տալիս օգտագործել առկա ոսկրային հյուսվածքը՝ խուսափելով ոսկորի ավելացման բարդ, ժամանակատար և թանկարժեք միջամտություններից։
Կարճ վերականգնողական շրջան․ Բուժառուները շատ ավելի արագ են վերադառնում իրենց բնականոն կյանքին՝ առանց երկարատև վերականգնման փուլերի։
Ավելի մատչելի լուծում․ Քանի որ օգտագործվում է ընդամենը 4 իմպլանտ, ընդհանուր բուժման արժեքը համեմատաբար ավելի մատչելի է։ Սա կարևոր գործոն է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք՝ օպտիմալ ներդրմամբ։
Ավելի մատչելի լուծում․ Քանի որ օգտագործվում է ընդամենը 4 իմպլանտ, ընդհանուր բուժման արժեքը համեմատաբար ավելի մատչելի է։ Սա կարևոր գործոն է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք՝ օպտիմալ ներդրմամբ։
All-on-4 իմպլանտացիայի գները
Եթե փնտրում եք որակյալ իմպլանտ Երևանում, MaryClinic-ն առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից և վստահելի լուծումներ։ Մենք գիտակցում ենք, որ իմպլանտի գինը կարևոր է և շատ բուժառուների համար ունի որոշիչ դեր, ուստի ապահովում ենք ճկուն գնային քաղաքականություն և անհատական մոտեցում՝ հիմնված Ձեր կարիքների վրա։
MaryClinic-ում All-on-4 իմպլանտացիայի արժեքը մեկ ծնոտի համար սկսվում է 1մլն 490հզ դրամից։
Արժեքի մեջ ներառված է՝
- 4 իմպլանտ
- 4 մուլտիյունիտ
- 12 մետաղակերամիկական շապիկ
- 1 շարժական պրոթեզ
Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է լիարժեք վերականգնել ժպիտը՝ նվազագույն վիրահատական միջամտությամբ և կարճ վերականգնողական շրջանով՝ վերադարձնելով և՛ էսթետիկան, և՛ ֆունկցիոնալությունը։
Ինչու՞ ընտրել MaryClinic-ը
Եթե ցանկանում եք տեղադրել իմպլանտ Երևանում, ապա կարող եք վստահել MaryClinic-ին։
Այստեղ միավորվում են պրոֆեսիոնալիզմը, նորարարական տեխնոլոգիաները և հոգատար մոտեցումը յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ:
✓ Մասնագիտական փորձ. Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր տիրապետում են անգամ բարդ վիրահատական մեթոդներին:
✓ Թափանցիկ գնագոյացում. Մենք առաջարկում ենք հստակ արժեքներ, որոնք ներառում են բոլոր անհրաժեշտ փուլերը՝ առանց թաքնված ծախսերի:
✓ Ժամանակակից սարքավորումներ. Կենտրոնը համալրված է վերջին սերնդի թվային տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և պլանավորել իմպլանտացիան առավելագույն անվտանգությամբ:
✓ Անհատական մոտեցում. Յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ուսումնասիրվում է, և ընտրվում է բուժման այն տարբերակը, որն առավելագույնս համապատասխանում է բուժառուի առողջական վիճակին:
✓ Հարմարավետություն և արագություն. Մենք գնահատում ենք բուժառուի ժամանակը և անում ենք ամեն ինչ՝ ապահովելու լավագույն արդյունքը, որպեսզի նա հնարավորինս արագ վերադառնա լիարժեք կյանքին։
Գրանցվե՛ք խորհրդատվության այսօր և պարզե՛ք՝ արդյո՞ք All-on-4 մեթոդը ճիշտ լուծում է հենց Ձեզ համար։ Մեր մասնագետները կգնահատեն Ձեր ատամնաշարի վիճակը և կառաջարկեն ամենաարդյունավետ բուժման տարբերակը՝ հաշվի առնելով Ձեր ցանկություններն ու ակնկալիքները։