Ցիրկոնային շապիկներ՝ էսթետիկ և երկարակյաց
✔ Ամրություն և հուսալիություն – ցիրկոնիումը դիմացկուն է ծանրաբեռնվածության նկատմամբ և հակված չէ ճաքճքման, ինչը այն դարձնում է իդեալական՝ ատամների ծամիչ ֆունկցիան ապահովելու համար: Ստոմատոլոգիական ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս վերականգնել ատամները այնպես, որ դրանք չտարբերվեն բնականից։ Ցիրկոնը համարվում է ամենահուսալի և էսթետիկ նյութերից մեկը։ Ցիրկոնային պսակները ամուր, անվտանգ և դիմացկուն կոնստրուկցիաներ են, որոնք ապահովում են հարմարավետություն և բնական տեսք: Ցիրկոնե պսակներ. գեղեցկությունն ու ուժը մեկ վայրում: 1. Մեծ ամրություն 2. Էսթետիկա և բնական տեսք 3. Կենսհամատեղելիություն 4. Չի պահանջում մեծ ծավալով ատամի մշակում տեղադրումից առաջ 5. Կայունություն պիգմենտների նկատմամբ Եթե Դուք գնահատում եք գեղագիտությունը, ամրության և երկարակեցության համադրությունը, ապա ցիրկոնը լավագույն տարբերակն է: Այն իր դիմացկունությամբ և արտաքին տեսքով գերազանցում է մետաղական կերամիկային, չի առաջացնում ալերգիա և հիանալի կերպով համատեղվում է բնական ատամի էմալի հետ։ 1. Բարձր արժեք Ինչու՞ է ցիրկոնը ավելի թանկ: Դա պայմանավորված է հետևյալով. 2. Ամրություն 3. Հարվածի կամ ավելորդ ծանրաբեռնվածության դեպքում վնասման հավանականություն Ցիրկոնե շապիկների տեղադրման, գների, առանձնահատկությունների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիա ստանալու նպատակով կարող եք գրանցվել մեր կլինիկայում խորհրդատվության, և մենք կընտրենք լավագույն լուծումը ձեր ժպիտը հիասքանչ դարձնելու համար:Ցիրկոնային պսակներ. տեսակները, առանձնահատկությունները, դրական և բացասական կողմերը
Ի՞նչ է ցիրկոնը: Ցիրկոնային ատամներ
Ցիրկոնը կամ ցիրկոնիումի օքսիդը ամենաարդիական և դիմացկուն նյութերից է, որն օգտագործվում է ատամնաբուժության մեջ՝ պսակների, կամուրջների և վինիրների պատրաստման համար։ Այն իր մեջ համատեղում է էսթետիկան և ամրությունը՝ ապահովելով ատամների բնական տեսք:
Որո՞նք են ցիրկոնե ատամների առավելությունները
✔ Էսթետիկա – նյութը անցկացնում է լույսը՝ իմիտացնելով էմալի բնական թափանցիկությունը, ուստի պսակները հնարավորինս բնական տեսք ունեն:
✔ Հիպոալերգեն – ցիրկոնիումը լիովին կենսահամատեղելի է, չի առաջացնում ալերգիա և չի գրգռում լնդերը։
✔ Երկարակեցություն – պատշաճ խնամքի դեպքում ցիրկոնային կոնստրուկցիաների ծառայության ժամկետը կարող է հասնել 15-20 տարիների:
✔ Չի սևանում – ի տարբերություն մետաղական պսակների՝ ցիրկոնիումը չի օքսիդանում և չի թողնում մուգ հետքեր լնդերի վրա:
Ցիրկոնային պսակներ. կատարյալ լուծում առողջ և գեղեցիկ ժպիտ ունենալու համարՑիրկոնիումի պսակների առավելությունները.
Ցիրկոնիումի պսակներն ունեն մեծ ամրություն, ինչը նրանց դարձնում է դիմացկուն մեխանիկական վնասվածքների նկատմամբ: Դրանք ժամանակի ընթացքում չեն մաշվում, ճաքեր չեն առաջացնում, ի տարբերություն ավանդական մետաղական պսակների:
Ցիրկոնիումի պսակների հիմնական առավելություններից մեկը բնական տեսքն է։ Այս նյութը շատ նման է ատամի էմալին, հետևաբար բնական տեսք է ապահովում։ Ցիրկոնիումի պսակները չունեն մետաղական փայլ և ժամանակի ընթացքում չեն ենթարկվում պիգմենտացիայի, ինչը հաճախ տեղի է ունենում պսակների այլ տեսակների դեպքում։
Ցիրկոնիումը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և լիովին անվտանգ է օրգանիզմի համար։ Այն չի փոխազդում ատամի կամ լնդի հյուսվածքների հետ։
Ի տարբերություն մետաղյա պսակների, ցիրկոնիումի պսակները չեն պահանջում մեծ ծավալով ատամի մշակում, ինչը պահպանում է ատամի կառուցվածքը և նվազեցնում վնասվելու հավանականությունը: Սա հատկապես կարևոր է զգալիորեն վնասված ատամների վրա պսակ տեղադրելիս:
Ցիրկոնյումի պսակները չեն կլանում պիգմենտները սննդամթերքից և գունավոր խմիչքներից, ինչը նրանց իդեալական է դարձնում առջային ատամների վրա տեղադրելու համար: Նույնիսկ երկար տարիներ անց նրանք պահպանում են իրենց գույնն ու ձևը:Ցիրկոն, թե՞ մետաղ. ո՞րն ընտրել
Ցիրկոնային ատամների թերությունները
Ցիրկոնային ատամների հիմնական թերություններից մեկը դրանց բարձր գինն է։ Մետաղակերամիկական պսակների համեմատ՝ ցիրկոնիումը զգալիորեն թանկ է։
✔ Արտադրության բարդություն
✔ Նյութի բարձր որակ
✔ Լրացուցիչ մշակման անհրաժեշտություն
Ցիրկոնը շատ ամուր նյութ է, որը նրա և՛ առավելությունն է, և՛ թերությունը։
Չնայած ցիրկոնիումի պսակները շատ ամուր են՝ դրանք կարող վնասվել, եթե ենթարկվեն ուժեղ ազդեցության կամ հարվածի:
Ցիրկոնի վնասման պատճառները.
✔ Ավելորդ ճնշում կոշտ սնունդ ծամելիս (սառույց, ընկույզ, սերմեր և այլն)
✔ Դեմքի վնասվածքներ (օր.՝ հարված)
✔ Շապիկի պատրաստման ժամանակ սխալներ թույլ տալը․եթե ցիրկոնը ոչ ճիշտ է մշակվել , այն կարող է ավելի քիչ դիմացկուն լինել ծամողական ծանրաբեռնվածության նկատմամբ։
